Jump to content

Էստոնական թանգարան բաց երկնքի տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնական թանգարան բաց երկնքի տակ
Տեսակթանգարան և բացօթյա թանգարան
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՎայրRocca al Mare?
Կազմված էԿոլու պանդոկ
Հիմնադրվել էմայիսի 22, 1957
Մակերես790 000±1 քառակուսի մետր
Կայքevm.ee
Քարտեզ
Քարտեզ

Էստոնական թանգարան բաց երկնքի տակ (էստ․՝ Eesti Vabaõhumuuseum), Էստոնիայի գյուղական ավանդական ճարտարապետության թանգարան, 18-րդ դարի ձկնորսական գյուղի վերակառուցում (բնական չափերով), որն ունի եկեղեցի, պանդոկ, դպրոց, մի քանի ալրաղաց, հրշեջ կայան, 12 բակեր ու ուռկանների պահպանման համար նախատեսված տաղավարներ։ Թանգարանը տեղակայված է Տալլինի կենտրոնից 8 կմ արևմուտք՝ Rocca al Mare շրջանում։

Էստոնիայում բաց երկնքի տակ թանգարան հիմնելու հարցն առաջին անգամ քննարկվել է 1913 թվականին[1], երբ էստոնացի մի խումբ մտավորականներ, որ հավանել էին Սկանդինավյան թանգարանը բաց երկնքի տակ, ցանկացան նման թանգարան ունենալ Էստոնիայում[2]։

Թանգարանը հիմնադրվել է 1957 թվականի մայիսի 22-ին (այդ ժամանակ այն ընդգրկում էր գյուղական 68 տուն, որոնք միավորված էին 20 բակով)։ Թանգարանն զբաղեցնում է 72 հա տարածք (2005 թվականի դրությամբ)[3] և ներառում է 72 առանձին շինություններ, որոնց մեծ մասը միավորված են 11 բակերում, որոնք էլ իրենց հերթին ներառված են չորդ տարածքային խմբերում՝ Արևմտյան Էստոնիա, Հյուսիսային Էստոնի, Հարավային Էստոնիա և Կղզիներ։ Բնակելի տներից բացի թանգարանում ցուցադրվում են նաև հասարակական շինություններ (մատուռ, գյուղական խանութ, դպրոց և այլն), որոնք տեղակայված են առանձին կամ խմբերով։

Որոշ կառույցների ներսում ներկայացված են գյուղական կենցաղի պարագաներ, աշխատանքային գործքիներ, կահույք, սպասք և այլն։ Թանգարանը նպատակ ունի ամբողջական պատկերացում տալ նախորդ հարյուրամյակների Էստոնիայի ճարտարապետության, ինչպես նաև Էստոնիայի գյուղական կյանքի վերաբերյալ։

Թանգրանն անցկացնում է «Կենդանի պատմության օրեր», որոնց ընթացքում նրա աշխատակիցները, հագնելով ազգային տարազ, ցուցադրում են գյուղացիների հիմնական աշխատանքների կատարումը, ինչպես նաև անցկացվում են սեմինարներ, երաժշտության դասեր, ձեռագործության շաբաթ օրեր, խոհարարության կիրակիներ և այլ միջոցառումներ։ Ավանդական պանդոկի սրահները տրվում են վարձով, որտեղ կարելի է անցկացնել երեկույթներ, հարսանիքներ, և տոնական միջոցառումներ։

2015 թվականին բացվել են մի քանի նոր ցուցանմուշներ, այդ թվում նոր կառույց՝ ձկնորս, հնադավան Պեչոնկինի տունը, որն անմիջական կապ չունի էթնիկ էստոնացիների հետ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Muuseumist Արխիվացված 2012-01-03 Wayback Machine (էստոներեն)
  2. Stephen J. Kelley (2000). Wood structures: a global forum on the treatment, conservation, and repair of cultural heritage. ASTM International. էջ 96. ISBN 0-8031-2497-X.
  3. Эстонский музей под открытым небом. Путеводитель. — Pakett AS, Эстонский музей под открытым небом, 2005. — ISBN 9449-13-099-9
  4. «Эстонский музей под открытым небом. Дом старовера из Причудья». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնական թանգարան բաց երկնքի տակ» հոդվածին։