Էնվեր Խոջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնվեր Խոջա
Enver Hoxha
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի աշխատանքի կուսակցության գլխավոր քարտուղար
նոյեմբերի 8, 1941 – - ապրիլի 11, 1985
Նախորդող
Հաջորդող Ռամիզ Ալիա
Դրոշ
Դրոշ
(22-րդ) Ալբանիայի վարչապետ
հոկտեմբերի 23, 1944 - հուլիսի 19, 1954
Նախորդող Իբրահիմ Բիչակու
Հաջորդող Մեհմեթ Շեհու
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի արտաքին գործերի նախագահ
մարտի 22, 1946 - հուլիսի 23, 1953
Նախորդող Օմեր Նիշանի
Հաջորդող Բեհար Շտիլլա
 
Կուսակցություն՝ Ալբանիայի աշխատանքի
կուսակցություն

(1941–1985)
Կրթություն՝ Փարիզի համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան, Մոնպելիեի համալսարան, Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան, Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան և Albanian National Lyceum?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1908(1908-10-16)[1]
Ծննդավայր Գիրոկաստրա, Յանինայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր ապրիլի 11, 1985(1985-04-11)[2][1][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայր Ալբանիա Տիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա
Ամուսին Նեջիմե Խոջա
(1945-1985)
Զավակներ Իլիր Խոջա
Սոկոլ Խոջա
Պրանվերա Խոջա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Աշխատանքի հերոս (1972), Կարլ Մարքսի (1972)
Լենինի (1972)
Հոկտեմբերյան հեղափոխության (1977)
շքանշաններ

էնվեր Հալիլ Խոջա (ալբ․՝ Enver Halil Hoxha, հոկտեմբերի 16, 1908(1908-10-16)[1], Գիրոկաստրա[4] - ապրիլի 11, 1985(1985-04-11)[2][1][3][…], Տիրանա, Ալբանիա[5]), ալբանացի կոմունիստ հեղափոխական և քաղաքական գործիչ, Ալբանիայի աշխատանքի կուսակցության (ԱԿԿ) կենտկոմի գլխավոր քարտուղարը 1941 թվականից մինչև մահը՝ 1985 թվականը։

1942-1945 թվականներին եղել է Ալբանիայի Ազգային-ազատագրական ճակատի նախագահ, 1944-1954 թվականներին՝ Ազգային-ազատագրական բանակի առաջին հրամանատար, 1944-1946 թվականներին՝ ժամանակավոր դեմոկրատական կառավարության ղեկավար, 1944-1953 թվականներին՝ ազգային պաշտպանության նախարար, 1946-1954 թվականներին՝ Նախարարների խորհրդի նախագահ, 1948-1954 թվականներին՝ ԱԱԿ գլխավոր քարտուղար։

Շուրջ 40 տարի տևած կառավարման ընթացքում Խոջային հաջողվել է լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել Ալբանիայում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում էր խիստ ճգնաժամային վիճակում։ Խոջայի կառավարման տարիներին կառուցվել է երկրի առաջին երկաթգիծը, չափահասների շրջանում գրագիտության մակարդակը 5-ից հասցվել է 90%-ի, վերացվել համաճարակը, կատարվել համատարած էլեկտրաֆիկացում, խոշոր բարեփոխումներ իրականացվել գյուղատնտեսության ոլորտում։ Միևնույն ժամանակ քաղաքացիների համար անօրինական է դարձել կրոնի դավանումը, երկրից դուրս գալը և մասնավոր սեփականությունը։ Խոջայի ռեժիմը պատասխանատու է հազարավոր այլախոհների գնդակահարության, ինչպես նաև տասնյակ հազարավորների աքսորի համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Ходжа Энвер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118553879 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Enver Hoxha: Prime Minister of Albania». Encyclopædia Britannica.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 74
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնվեր Խոջա» հոդվածին։