Էնգելբերտ Դոլֆուս
Էնգելբերտ Դոլֆուս | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն և Հայրենական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1892[1] |
Ծննդավայր | Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | հուլիսի 25, 1934[1][2][3][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4] |
Թաղված | Engelbert Dollfuss's grave |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ամուսին | Alwine Dollfuß? |
Զավակներ | Eva Dollfuss? |
Պարգևներ | |
Էնգելբերտ Դոլֆուս (գերմ.՝ Engelbert Dollfuß, հոկտեմբերի 4, 1892[1], Թեքսինգթալ, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 25, 1934[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն[4]), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ, քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջնորդ։
1932-1934 թվականներին զբաղեցրել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը։ Համարվում է ավստրոֆաշիզմի գլխավոր հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնգելբերտ Դոլֆուսը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին Ավստրո-Հունգարիայի Թեքսինգթալ կոմունայում։ Սովորել է Վիեննայի համալսարանում։
Իր քաղաքական կարիերան սկսել է 1927 թվականին, որպես Ստորին Ավստրիայի ագարակատերերի միության քարտուղար։ 1927 թվականին հիմնադրել է Ստորին Ավստրիայի գյուղատնտեսական պալատը։
1931 թվականին Դոլֆուսը դարձել է Ավստրիայի երկաթուղային ցանցի և ապա գյուղատնտեսության նախարարը։
Դոլֆուսի դիկտատուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականի մայիսի 13-ին Էնգելբերտ Դոլֆուսն ընտրվել է Ավստրիայի կանցլեր և արտգործնախարար։ Նա ակտիվորեն դիմակայել է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կողմից խրախուսվող Անշլյուսի գործողության իրագործմանը։ Դոլֆուսը սկսկում է աջակցել Իտալիայում ընթացող հակաֆաշիստական և հակահիտլերյան շարժումներին։ Շուտով Դոլֆուսը համաձայնագիր է կնքում Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինիի հետ։ Իտալացի պետական գործիչն իր հերթին խոստանում է Էնգելբերտին պահպաբել Ավստրիայի անկախությունը։
1933 թվականին Դոլֆուսն արգելում է նացիստների գործունեությունն Ավստրիայի տարածքում։ Մուսոլինիի հետ կնքած դաշինքից հետո Դոլֆուսը ստիպված է լինում դադարեցնել նացիստների ներթափանցման արգելքը երկրում։
Այսպիսով Էնգելբերտ Դոլֆուսը երկրում ստեղծում է ավտորիտար ռեժիմ, որը շուտով հայտնի է դառնում ավստրոֆաշիզմ անվանումով։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Ավստրիայի քաղաքներում տիրում էր չքավորություն։ 1934 թվականի փետրվարի 12-ին Ավստրիայի անարխիստներն ու սոցիալիստները Լինցում, ապա նաև Վիեննայում և մյուս ավստրիական քաղաքներում կազմակերպում են ապստամբություններ։
Նույն օրը կառավարական զորքերը մտել են քաղաք և զենք կիրառել՝ Վիեննայում հավաքված ապստամբների ամբոխը ցրելու նպատակով։ Սակայն տեղի է ունեցել քաշքշուկ և սպանվել է առնվազն 1000 մարդ։ Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո Դոլֆուսը երկրում գործող միակ կուսակցությունը՝ Ավստրիայի քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը վերանվանում է՝ դարձնելով «Հայրենիքի ճակատ»։ Էնգելբերտն այս քայլով նպատակ ուներ մեկ դրոշի տակ համախմբել բոլոր «հավատարիմ ավստրիացին»։ Մահացել է 1934 թվականին Վիեննայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118526561 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնգելբերտ Դոլֆուս» հոդվածին։ |
|
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Հուլիսի 25 մահեր
- 1934 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի դիվանագետներ
- Ֆաշիստ առաջնորդներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Ավստրիացի հակակոմունիստներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ