Jump to content

Էկոլոգիական հետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական հետք, մարդկային պահանջարկի չափորոշիչ, երկրի էկոհամակարգերի վրա։ Մարդկային պահանջարկը համեմատվում է մոլորակի էկոլոգիական համակարգերի վերականգնվելու ընդունակության հետ։ Այն ներկայացնում է կենսականորեն արդյունավետ հողի և ջրային տարածքի այն քանակը, որոնք պետք է վերականգնեն բնակչության կողմից սպառվող ռեսուրսները և կլանեն ու վնասազերծեն համապատասխանաբար առաջացող թափոնները։ Օգտագործելով գնահատման այս ձևը, հնարավոր է գնահատել, թե ինչքան կպահանջվի երկիր մոլորակից աջակցել մարդկությանը, եթե յուրաքանչյուրն ապրի իր համար նախատեսված ժամանակահատվածը։ Մինչ 2006 թ. ամբողջ մարդկության էկոլոգիական հետքը գնահատված է երկիր մոլորակի 1.4 մասով այլ կերպ ասած, մարդկությունը օգտագործում է էկոլոգիական ծառայությունները 1.4 անգամ ավելի արագ, քան կարող է երկիրը վերականգնել դրանք։ Ամեն տարի այս թիվը վերահաշվարկվում է 3 տարի ուշացումով՝ շնորհիվ այն ժամանակահատվածի, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ին հավաքել և հրապարակել բոլոր ընդգծված վիճակագրական տվյալները։ Ինչ էկոլոգիական հետք հասկացությունը լայնորեն մտել է գործածության մեջ, չափման մեթոդները անընդհատ փոխվում են։ Այնուամենայնիվ, հաշվարկման ստանդարտները փոփոխվում են, որպեսզի արդյունքները լինեն հաստատուն և համեմատելի։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկոլոգիական հետքը տարբեր ազգերի համար համեմատվում է տվյալ երկրի մարդկության զարգացման ինդեքսով։

Առաջին գիտական հրապարակումը էկոլոգիական հետքի մասին արել է Վիլիամ Ռիսը 1992 թ.։ Էկոլոգիական հետք գաղափարը և հաշվարկման մեթոդաբանությունը մշակվել է որպես Մաթիս Վակերնագելի դոկտորական ատենախոսություն, հիմքում ունենալով ` Ռիսի գաղափարը, Բրիտանա-Կոլումբիական համալսարանում, Վանկուվերում, Կանադա 1990-1994 թ.: Իրականում Վակերնագելը և Ռիսը հասկացությունը անվանել են առանձնահատուկ ընդունակություններ պարունակող։ Գաղափարը դարձնելու համար ավելի հասանելի Ռիսը մտածեց էկոլոգիական հետք հասկացությունը` ոգևորվելով համակարգչային տեխնոլոգիայից, ով իր համակարգիչներն անվանեց. Փոքր հետք սեղանի վրա։ 1996 թ.-ի սկզբին Վակերնագելը և Ռիսը հրատարակեցին իրենց գիրքը, որը անվանվեց Մեր էկոլոգիական հետքը։ Երկրի վրա մարդկային ներգործությունը նվազեցնող։ Էկոլոգիական հետքի վերլուծությունը բնությունից մարդկության պահանջմունքները համեմատում է ռեսուրսների վերականգնման և ծառայություններով ապահովման էկոլոգիական ընդունակության հետ։ Դա արվում է՝ գնահատելով օգտագործման համար արդյունավետ հողերը և ծովային շրջանները, որոնք իրենցից ներկայացնում են բնակչության կողմից սպառվող ռեսուրսները և կլանում են համապատասխան թափոնները, օգտագործելով էկոլոգիական մաքուր տեխնոլոգիաներ։ Դիտման վերջում հետքի արժեքները դասակարգվում են պարենամթերքի, բնակարանային ապրանքների և ծառայությունների համար, որպես երկրի կարիքների ամբողջական հետքի անդամ, որն անհրաժեշտ է բնակչության սպառողական մակարդակի համար։ Այս մոտեցումը կարող է նաև վերաբերվել այնպիսի գործունեության, ինչպիսին արտադրանքի վերամշակումն է կամ ավտոմեքենայի վարումը։ Այս ռեսուրսի գնահատումը նման է կյանքի ցիկլի վերլուծությանը, որտեղ էներգիայի, կենսազանգվածի(մթերք, օպտիկական թել), շինարարական նյութի, ջրի և այլ ռեուրսների սպառումը փոխարկվում են երկրի չափման միավորի մեջ, որը կոչվում է 'Գլոբալ հեկտար ' (գհա)։ Մեկ շնչի համար էկոլոգիական հետքը միջոց է համեմատելու համար սպառումը և մարդու կենսակերպը, նաև ստուգում է, թե ինչքան կարող է բնությունը ապահովել մարդկության պահանջմունքները։ Այս գործիքը կարող է հաղորդել քաղաքակրթությանը՝ հետազոտելով, թե բնակչությունը ինչ քանակությամբ է սպառում, թե ինչն է հասանելի իր տարածքի շրջաններում, կամ թե ինչ մակարդակով ազգային կենսակերպը կարող է օգտագործվել ամբողջ աշխարհում։ Այն կարող է օգտագործվել նաև ուսուցանելու մարդկանց սպառելու ընդունակության և գերսպառման մասին՝ մարդկանց պահվածքը փոխելու նպատակով։ էկոլոգիական հետքը կարող է օգտագործվել քննարկելու համար այն, որ ընթացիկ կենսակերպերից շատերը անկայուն են։ Այդպիսի գլոբալ համեմատությունը պարզ ցույց է տալիս, որ 21-րդ դարում բնական ռեսուրսները անհամաչափորեն են օգտագործվում։ 2006 թ.-ին ամբողջ երկրի միջին կենսաբանական տարածքը յուրաքանչյուր մարդու համար մոտավորապես 1.8 գհա էր։ Մեծ Բրիտանիայում մեկ շնչի հետքը՝9.0 գհա, Շվեյցարիայում` 5.6 գհա, մինչ Չինաստանում կազմում էր 1.8 գհա յուրաքանչյուրին։ Համաշխարհային բնապահպանական հիմնադրամը (WWF) պնդեց, որ բնակչության հետքը գերազանցել է երկրի էկոլոգիական ընդունակությանը (առկա բնական ռեսուրսների առաջարկը), 20%-ով։ Իրականում Վակերնագելը և Ռիսը գնահատել էին, որ հնարավոր կենսաբանական հնարավորությունները 6 բիլլիոն մարդու համար այդ ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում մոտավորապես 1.3 հա էր, որը հրապարակվել էր 2006 թվ-ին, որովհետև սկզբնական ուսումնասիրությունները չօգտագործեցին գլոբալ հեկտարը, ոչ էլ ընդգրկեցին կենսաարտադրողունակ ծովային տարածքները։ Էկոլոգիական հետքը ներկայումս լայնորեն օգտագործվում է, որպես շրջակա միջավայրի կայունության ինդիկատոր։ Այն կարող է օգտագործվել չափելու և կառավարելու տնտեսության կողմից օգտագործվող ռեսուրսները։ Այն կարող է օգտագործվել անհատների ապրելակերպի` կայունության ապահովման համար, ապրանքների և ծառայությունների, կազմակերպությունների, արդյունաբերական ոլորտների, հարևանությունների, քաղաքների, տարածաշրջանների և ազգերի կայունության ուսումնասիրման համար։ Սկսած 2006 թվ-ից էկոլոգիական հետքի առաջին ստանդարտներում առկա են և հաղորդակցման և հաշվարկման ընթացակարգեր։ Դրանք առկա են www.footprintstandarts.org–ում և զարգացվում են գլոբալ հետքի ցանցի և մասնակից ընկերությունների միջոցով։

Մեթոդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մակարդակով էկոլոգիական հետքի մեթոդը ներկայացված է «Ապրող երկիր»- հաշվետվությունում կամ ավելի մանրամասն հետքի գլոբալ կայքում։ Հետքի գլոբալ կայքի հաշվառման ազգային կոմիտեն հրապարակել է նաև հետազոտության արդյունքները, թե ինչպես պետք է բարելավել մեթոդը։ Տարբերություններ կան այն մեթոդոլոգիաների մեջ, որոնք օգտագործում են տարբեր էկոլոգիական հետքի ուսւոմնասիրողներ։ Օրինակները վերաբերում են նրան, թե ինչպես պետք է հաշվարկվեն ծովի մակերևույթը, հանածո վառելիքները, թե ինչպես պետք է հաշվարկել ատոմային էներգիան(շատ ուսւմնասիրությունների արդյունքում այն համարվում է, որ ունի նույն էկոլոգիական հետքը, ինչ որ ունի հանածո վառելիքը), թե ինչ տվյալների աղբյուրներ են օգտագործվում, երբ միջին ընդհանուր և տեղային ցուցանիշները պետք է օգտագործվեն՝ հաշվի առնելով որոշակի տարածք, ինչպես պետք է ներառվի էկոլոգիական բազմազանության տարածքը և ինչպես պետք է հաշվարկվեն արտահանումներն ու ներմուծումները։ Այնուամենայնիվ նոր հետքի ստանդարտներով մեթոդները կհամընկնեն։ 2003 թիվ. Ջեյսոն Վենետուլիս- փիլիսոփայության դոկտոր, Կարլ Մարքս, Քրիստոֆեր Գուդոետ, Դաիլա Չազեն և Ջոն Թալբետ։ Սա հետք 2.0-ի զարգացման վերանայման հետազոտողների խումբն է։ Հետք 2.0 առաջարկում է տեսական և մեթոդաբանական բարելավման մի շարք տիպեր հետքի ստանդարտական մոտեցմանը։ Առաջնային առաջմղումները պետք է կենսահնարավորությունների գնահատման մեջ ներառեն երկրի ամբողջ մակերեսը, ապահովեն տեղ այլ տեսակների `ոչ մարդու համար, պետք է փոխեն գյուղատնտեսական հողերի երկտարրության գործոնը, որպեսզի արդյունքում կազմվի առաջնային արտադրողականություն, և պետք է փոխել հետքի ածխածնային տարրը` հիմնվելով ընդհանուր ածխածնի մոդելի վրա։ Առաջմղումները գնահատվեցին, դիտարկվեցին և հրապարակվեցին մի քանի գրքերում և ընդունվեցին ուսուցիչների, հետազոտողների կողմից և անվտանգության կազմակերպությունները անհանգստացած էին մարդկային հետքի էկոլոգիական նշանակությունից։

Ուսումնասիրությունները Մեծ Բրիտանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում էկոլոգիական հետքը 1 շնչի հաշվով կազմում է 5,45 գհա, իսկ տարածաշրջաններում այն ձգվում է 4,80 գհա-ից(Վելս), մինչև 5,56 գհա՝ (Արևելյան Անգլիա)։ Երկու ժամանակակից ուսումնասիրությունները հետազոտել են համեմատաբար քիչ ազդեցություն ունեցող փոքր ընդհանրությունները։ ԲեդԶԵԴ-ը (The Bedingtion zero energy development) հարավային Լոնդոնում ձևավորված 96 տների միություն է։ Որտեղ եկամուտները խառնված են և այն ձևավորվել է Բիլ Դանսթերի նախագծի հիման վրա և պնդման կենսառեգիոնալ կայունության Պիբօդի Թրաստ(Peabody Trust) հասարակական կազմակերպության համար։ Չնայած լինելով հայտնի համեմատաբար հիմանական տան գնորդների համար BedZED-ը հայտնաբերեց, որ ունի 3,20 գհա հետք շնորհիվ վերականգնվող էներգիայի արտադրության, էներգոարդյունավետ ճարտարապետության և շնորհիվ լայն կանաչ ապրելակերպի ծրագրերի, որոնք ներառված են Լոնդոնի առաջին ավտոբաժանման ակումբում։ Զեկույցը չէր հաշվի առել 15000 այցելուների հետքը, ովքեր այցելում էին ԲեդԶԵԴ մինչ 2002 թվականը իր վերջնական ավարտը։ Ֆինդհօրն Էկոլոգիական գյուղակը-Findhorn Ecovillage համարվում է նպատակաուղղված գյուղական բնակչություն Մորեյում, որը գտնվում է Շոտլանդիայում, որի ամբողջական հետքը կազմում է 2,56 գհա, որը ներառում է մեծ հյուրերի քանակը և այցելուներին, ովքեր ճանապարհորդում են իրականացնելու համար բնակչության համար նախատեսված դասընթաց և բնակվում են Քլունի Հիլլ-Cluny Hill քոլեջի շրջակայքում։ Այնուամենայնիվ բացառապես բնակաիչները ունեն 2,71 գհա հետք, մոտավորապես Մեծ Բրիտանիայի բնակչության կեսը։ Եվ ամենացածր էկոլոգիական հետք ունի Կեվերալ Ֆարմը-Keveral Farm, որը շատ հեռու է արդյունաբերական աշխարհից, որը գտնվում է Կոնրվելում և համարվում է օրգանական ֆերմային հասարակություն, որը ունի 2,4 գհա հետք, չնայած բնակչության հետքերի կայուն տարբերությանը։ Քննարկում Վաղ քննադատությունները հրապարակվել են 1999 թվ-ին Վան դեն Բերգի և Վերբրուգենի կողմից։ Մեկ այլ քննադատություն հրապարակվել է 2008 թվ-ին։ Ավելի ամբողջական զեկույց տրվեց «Ընդհանուր դիրեկտորոտ շրջակա միջավայրի համար» (եվրոպական հանձնաժողովի), կողմից և հրապարակվեց 2008 թվ-ի հունիսին՝ ապահովելով նորանկախ գնահատման մեթոդներ։ Մի շարք երկրներ համագործակցում են հետազոտություններում, որպեսզի ստուգեն մեթոդների ճշտությունը։ Այստեղ ընդգրկված են Շվեյցարիան, Գերմանին, Միացյալ Արաբական Էմիրությունները և Բելգիան։ Գրազին 2007 թվ. ներկայացրել է համակարգային էկոլոգիական հետքի մեթոդական համեմատություն ընդգրկուն բարեկեցության վերլուծության հետ, որն ընդգրկում է շրջակա միջավայրի էքստերնալները, ագլոմերացիոն էֆեկտները և առևտրի զարգացումը։ Նրանք գտնում են, որ այդ 2 մեթոդները կարող են ուղղորդել դեպի պարզորոշության և անգամ հակառակը՝ աստիճանակարգելով տնտեսական ակտիվության տարբեր օրինակներ։ Այնուամենայնիվ սա չի կարող զարմացնել, քանի որ այս 2 մեթոդները հասցեագրված են տարբեր հետազոտական հարցերին։ Հաշվարկելով էկոլոգիական հետքը մեծ խորություն ունեցող տարածքների վրա, ինչպիսիք են մեծ և փոքր քաղաքները՝ Նյու Յորք և Սինգապուր, որոնք ունեն համեմատաբար մեծ խտությամբ բնակչություն կարող են առաջնորդել, որ այս բնակչություններին ընկալեն որպես «մակաբույծ»։ Սա այն պատճառով, որ այս հասարակությունները ունեն քիչ ներքին կենսահնարավորություն և փոխարենը պետք է հավատան մեծ քաղաքներից հեռու գտնվեղ տարածքներին-hinterlands։ Քննադատները վիճում են, որ սա կասկածներ հաղորդող նկարագրություն է, քանի որ գյուղական ֆերմերները, որոնք ունեն հզոր տեխնոլոգիաներ զարգացած երկրներում կարող են ավելի շատ սպառել քան քաղաքաբնակները, շնորհիվ տեղափոխման պահանջների և ի հաշիվ արտադրության աճի բացակայության։ Բացի այդ այդպիսի բարոյական եզրակացությունները մեկուսացման համար ապացույցներ են թվում։ Որոշները այս քայլը, որպես մեկ աստիճան վերև են վերցնում, համոզված լինելով, որ հետքը հերքում է առևտրի բերած օգուտները։ Այդ իսկ պատճառով, քննադատները վիճում են, որ հետքը կարող է կիրառվել միայն գլոբալ մակարդակներով։ Մեթոդը կարծես պարգևատրում է, բնական էկոլոգիական համակարգերին՝ փոփոխելով ավելի մեծ արտադրողունակությամբ գյուղատնտեսական մոնոկուլտուրանների հետ՝ դրանք վերագրելով այդ շրջանի ավելի մեծ կենսահնարավորություններին։ Օրինակ հին ատառատարածքերը կամ արևադարձային անտառները՝ փոփոխելով մոնոկուլտուր անտառների կամ բուսածածկ տարածքների հետ, այն կարող է բարելավել էկոլոգիական հետքը։ Նմանապես, եթե օրգանական գյուղատնտեսական անառները ավելի ցածր արտադրողունակ են քան վերը նշված սովորական մեթոդները, ապա սա կարող է հանգեցնել նախկին տուգանքների կիրառման՝ մեծ էկոլոգիական հետքով։ Իհարկե դա իրականության մեջ ներխուժելու ընդուակություն է, այն ժամանակ, երբ իրականում մտքից բխող զույգերը օգտագործում են հետքը որպես միակ հաստատող հանգամանք։ Եթե էկոլոգիական հետքի օգտագործումը համարվում է ինդիկատորի լրացում, ինչպես դրանցից մեկը կենսաբազմազանության համար, ապա խնդիրը կարող է լուծվել։ Իրականում Բնության համաշխարհային հիմնադրամի «Ապրող երկիր» զեկույցը լրացնում է երկտարվա հետքի հաշվառումը և կենսաբազմազանության ապրող երկիր ինդեքսը։ Մենֆրեդ Լենզենը և Շաունա Մուրրայը կազմել են էկոլոգիական հետքի ձևափոխված տարբերակը, որը հաշվարկների մեջ ներառում է կենսաբազմազանությունը, Ավստրալիայում օգտագործման համար։ Չնայած էկոլոգիական հետքի մոդելը հին է 2008 թվ-ի համեմատ, բայց ուսումնասիրում էր ատոմային էներգիան նույն ձևի մեջ, ինչպես ածխի հզորությունը, այս 2 իրական ազդեցությունները ամբողջովին տարբեր են։ Կյանքի ցիկլի վերլուծությունները կատարվել են շվեդական Ֆօրսմարք երկրի ատոմային էներգիայի-Forsmark Nuclear Power Plant շուրջ, եզրակացնելով, որ ածխածնի երկօքսիդի արտանետումները՝ 3.10գ/Կվտժ և 5.05գ/Կվտժ 2002 թվ-ին կատարվել են Թորնես ատոմային էներգակայանի կողմից։ Սա համեմատվում է հիդրոէլեկտո կայանի հզորության՝ 11գ/Կվտժ, 950գ/Կվտժ առկա ածխածնի, 900գ/Կվտժ նավթի և 600գ/Կվտժ բնական գազի հետ՝ 1999 թվ. ԱՄՆ-ում։

The Vattenfall study found Nuclear, Hydro, and Wind to have far less greenhouse emissions than other sources represented.
The Vattenfall study found Nuclear, Hydro, and Wind to have far less greenhouse emissions than other sources represented.

Շվեդական Վատտենֆալլ կազմակերպությունը արել է հետազոտություններ կապված ատոմային, ջրածնային, ածխի, գազի, արևային արկղերի, տորֆի և քամու արտանետման ամբողջ ցիկլի վերաբերյալ, որոնց օգտակարությունը օգտագործվում է արտադրելու համար էլեկտրաէներգիա։ Հետազոտության զուտ արդյունքը հետևյալն էր, որ ատոմային էներգիան արտադրում է 33 գ ածխածնի դիօքսիդ յուրաքանչյուր արտադրված Կվ-ժամի համար։ Սա համեմատվում է բնական գազի 400 և ածխածնի 700 միավորի հետ։ Հետազոտությունները նաև հաշվարկել են, որ ատոմային էներգիան արտադրում է ամենաքիչ քանակությամբ ածխածնի օքսիդ, քան մնացած աղբյուրները, որոնք էներգիայի ստացման աղբյուր են հանդիսանում։ Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, օրինակ, որ ատոմային էներգիայից բաց թողնված արտանետումների խնդիրները անգամ չեն կարող մոտենալ հանածո վառելիքի խնդիրներին։ 2004 թվ-ին ԲԲՍ-ի կազմած հոդվածով Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ասում է, որ աշխարհում շուրջ 3 միլիոն մարդ մարդ մահանում է օդի աղտոտումից, որի պատճառն են տրանսպորտային միջոցները և արտադրության արտանետումները։ Եվ շուրջ 1.6 միլիոն մարդ մահանում է փակ տարածության մեջ օգտագործելով չոր վառելիք։ Միայն ԱՄՆ-ում հանածո վառելիքի արտանետումը ամեն տարի սպանում է 20.000 մարդու։ Ածխածնի էներգիա արտադրող ձեռնարկությոնները 100 անգամ ավելի շատ են ճառագայթում, քան նույն հզորությամբ ատոմային էներգիա արտադրողները։ Գնահատվել է, որ 1982 թվ-ի ընթացքում ԱՄՆ-ում ածխածնի ռադիոակտիվ արտանետումները մթնոլորտ 155 անգամ գերազանցել են Կղզու Երեք Մղոն պատահարը։ Ի հավելում հանածո վառելիքի արտանետումները հանգեցնում են գլոբալ տաքացման, որը խթանում է մահացության բարձրացումը փոթորիկներից, ջրհեղեղներից և այլ եղանակային պամաննեից։ Համաշխարհային ատոմային ասոցեացիան ներկայացնում է կապված էներգիային տարբեր ձևերի օգտագործման հետ մահացության դեպքեր։ Ըստ իրենց արդյունքների էներգիայի արտադրման հետևանքով մահացության պատճառ են(ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում) 1970-1992 թթ. 885 մարդ հիդրոէներգիայի, 342՝ ածխածնի, 85՝ բնական գազի և 8 ատոմային էներգիայի արտադրությունները։ Այս աղյուսակում տվյալները հիմնված են 2007 թ-ի գլոբալ հետքի ցանցի վրա և հրապարակվել են 2010 թվ-ին։ Այս տեղեկությունները հաշվարկված են 1 շնչի հաշվով։ Աշխարհի միջին էկոլոգիական հետքը 2007 թվ-ին 1 շնչի հաշվով կազմում էր 2.7 գհա(18.0 բիլլիոն)։ Աշխարհի միջին կենսահնարավորութունը 1 շնչի հաշվով 1.8 գհա է(12 բիլլիոն)։ Հետևաբար ըստ վերը նշվածի սա հանգեցնում է էկոլոգիական դիֆիցիտի՝ պակասուրդ՝ 1 շնչի հաշվով 0.9 գհա(6 բիլլիոն)։ Եթե երկիրը չունի բավարար էկլոգիական ռեսուրսներ իր սեփական տարածքում, ապա այստեղ տեղական էկոլոգիական դեֆիցիտ է, այսինքն երկիրը էկոլոգիական պարտքատեր է համարվում։ Այլապես, եթե այն ունի էկոլոգիական մնացորդ, ապա այն համարվում է վարկատու երկիր։ Այս աղյուսակը պարունակում է մի շարք երկրների ցուցանիշները։

Երկրիը Բնակչությունը Մլն-ներով Էկոլոգիական հետքը գհա/1 շնչին Կենսահնարավորությունըգհա/1շնչի հաշվով Էկոհամակարգի ինքնավերականգնումը Գհա/1 շնչի հաշվով
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 49.17 2.32 1.14 -1.18Վ
Իրան Իրան 72.44 2.68 0.81 -1.87
Ռուսաստան Ռուսաստան 141.94 4.41 5.75 1.34
Ճապոնիա Ճապոնիա 127.40 4.73 0.60 -4.13
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 61.13 4.89 1.34 -3.55
Ֆրանսիա Ֆրանսիա 61.71 5.01 3.00 -2.01
Իտալիա Իտալիա 59.31 4.99 1.14 -3.85
Շվեյցարիա Շվեյցարիա 7.51 5.02 1.24 -3.78
Գերմանիա Գերմանիա 82.34 5.08 1.92 -3.16
Ավստրալիա Ավստրալիա 20.85 6.84 14.71 7.87
Կանադա Կանադա 32.95 7.01 14.92 7.91
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 308.67 8.00 3.87 -4.13
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1336.55 2.21 0.98 -1.23
Վրաստան Վրաստան 4.36 1.82 1.21 -0.61
Հայաստան Հայաստան 3.07 1.75 0.71 -1.04

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]