Jump to content

Էդվարդ Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Սիմոնս
Ծնվել էհոկտեմբերի 27, 1852(1852-10-27)[1][2]
ԾննդավայրԿոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ժյուլիանի ակադեմիա և Հարվարդի քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Անդամակցություն10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՄայրMary Emerson Ripley Simmons?[4]
 Edward Simmons Վիքիպահեստում

Էդվարդ Սիմոնս (անգլ.՝ Edward Emerson Simmons հոկտեմբերի 27, 1852(1852-10-27)[1][2], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարիչ, իմպրեսիոնիստ[5]։ Նա եղել է 10 ամերիկացի նկարիչներից մեկը, ով 1897 թվականին հեռացել է Ամերիկացի նկարիչների միությունից։ Հայտնի է որպես բազմաթիվ որմնանկարների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1852 թվականի հոկտեմբերի 27-ին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում, պետական պաշտոնյաների ընտանիքում։ 1874 թվականին ավարտել է Հարվարդի քոլեջը։ Հետո սովորել է գեղանկարչություն Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա ուսուցիչներն են եղել Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆևրը։ 1894 թվականին արժանացել է Municipal Art Society ընկերության մրցանակին Մանհեթենում Criminal Courthouse շենքի մի շարք որմնանկարների համար։ Ավելի ուշ Սիմոնսը զարդարել է Նյու Յորքի Ուլդորֆ-Աստորիա հյուրանոցը, Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանը և Սեյթ Փոլ քաղաքի Կապիտոլիումը։ 1914 թվականին նա այցելում է նկարիչ Չայլդ Հասսամին Արիզոնայի Պիեմոնտ քաղաքում, որպեսզի ծանոթանա կալիֆորնիացի արվեստագետ, նկարիչ Խավիեր Մարտինեսի հետ իր աշխատանքային ստուդիայում։ Սիմոնսը համարվում էր ամերիկյան Վերածննդի նկարիչ. այս ուղղությունը ծագել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։ 1922-ին նա հրապարակում է իր սեփական ինքնակենսագրականը։ Մահացել է 1931 թվականի նոյեմբերի 17-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/72644
  4. Geni(բազմ․) — 2006.
  5. «Величайшие художники мира XVIII–XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Սիմոնս» հոդվածին։