Էդվարդ Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Սիմոնս
Edward Emerson Simmons.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1852(1852-10-27)[1][2][3]
ԾննդավայրԿոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1][2][3] (79 տարեկանում)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Անդամակցություն10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Edward Simmons Վիքիպահեստում

Էդվարդ Սիմոնս (անգլ.՝ Edward Emerson Simmons հոկտեմբերի 27, 1852(1852-10-27)[1][2][3], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1][2][3], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, իմպրեսիոնիստ [5]: Նա եղել է 10 ամերիկացի նկարիչներից մեկը, ով 1897 թվականին հեռացել է Ամերիկացի նկարիչների միությունից: Հայտնի է որպես բազմաթիվ որմնանկարների հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1852 թվականի հոկտեմբերի 27-ին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում, պետական պաշտոնյաների ընտանիքում: 1874 թվականին ավարտել է Հարվարդի քոլեջը: Հետո սովորել է գեղանկարչություն Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում: Նրա ուսուցիչներն են եղել Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆևրը: 1894 թվականին արժանացել է Municipal Art Society ընկերության մրցանակին Մանհեթենում Criminal Courthouse շենքի մի շարք որմնանկարների համար: Ավելի ուշ Սիմոնսը զարդարել է Նյու Յորքի Ուլդորֆ-Աստորիա հյուրանոցը, Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանը և Սեյթ Փոլ քաղաքի Կապիտոլիումը: 1914 թվականին նա այցելում է նկարիչ Չայլդ Հասսամին Արիզոնայի Պիեմոնտ քաղաքում, որպեսզի ծանոթանա կալիֆորնիացի արվեստագետ, նկարիչ Խավիեր Մարտինեսի հետ իր աշխատանքային ստուդիայում: Սիմոնսը համարվում էր ամերիկյան Վերածննդի նկարիչ. այս ուղղությունը ծագել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։ 1922-ին նա հրապարակում է իր սեփական ինքնակենսագրականը։ Մահացել է 1931 թվականի նոյեմբերի 17-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]