Էբրահիմ Գոլեստան
Էբրահիմ Գոլեստան ابراهیم گلستان | |
---|---|
Ծննդյան անուն | պարս.՝ ابراهیم تقوی شیرازی |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1922[1] |
Ծննդավայր | Շիրազ, Իրան[2] |
Վախճանվել է | օգոստոսի 22, 2023[3] (100 տարեկան) |
Վախճանի վայր | Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | սցենարիստ, գրական քննադատ, լրագրող, լուսանկարիչ, թարգմանիչ, ռեժիսոր, վիպասան, գրող, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Քաղաքացիություն | Իրան և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Ամուսին | Fakhri Golestan? |
Զավակներ | Լիլի Գոլեստան և Kaveh Golestan? |
Ebrahim Golestan Վիքիպահեստում |
Էբրահիմ Գոլեստան (պարս.՝ ابراهیم گلستان, հոկտեմբերի 19, 1922[1], Շիրազ, Իրան[2] - օգոստոսի 22, 2023[3], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), պարսիկ արձակագիր։
Ազդվել է Էռնեստ Հեմինգուեյից ու Ուիլյամ Ֆոլքներից։ Այս գրողներին առաջին անգամ ինքն է թարգմանել պարսկերեն։ Գոլեստանը 1949 թվականին տպագրում է պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Աշնան վերջին ամիս ազարը», որն արդյունք է նրա հասարակական գործունեության ընթացքում ծագած կասկածների ու երկմտանքների։ Այս ստեղծագործությունն արտացոլում է քաղաքական տարուբերումներից հուսահատ մտավորականության տվայտանքները։ Իր պատմվածքներում հեղինակը սուզվում է հերոսների ներաշխարհը՝ հիմնականում հիշողությունների վերարտադրմամբ։ Սյուժեի զարգացման ընթացքում անցյալն անընդհատ նորանոր պատկերներով է վերահառնում։ Գոլեստանը չափազանց կարևորում է ձևի խնդիրը։
«Եթե ամուր է պատմվածքի կառույցը, ապա էական չէ՝ նրա գաղափարախոսությունը կոմունիստակա՞ն է, ֆաշիստակա՞ն, կաթոլիկակա՞ն, թե՞ իմպերիալիստական» - գրում է նա։
|
Նրա ոճը պատկերավոր է և սահուն։ Նա մեծ հաջողություններ է արձանագրել կինոյի ոլորտում։ «Աշնան վերջին ամիս ազարը» պատմվածքների ժողովածուից շուրջ վեց տարի հետո Գոլեստանը հրատարակել է «Ստվերի որսը» և ապա «Առուն, պատը և ծարավը», «Չար ոգիների վիհի գանձերի գաղտնիքը», «Մակընթացություն և մառախուղ»։ Ապրում է Լոնդոնում[4]։
Էբրահիմ Գոլեստանը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակընթացություն և մառախուղ (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 70-73։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 ابراهیم گلستان درگذشت — BBC Online.
- ↑ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 68-69։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբրահիմ Գոլեստան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Շիրազ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 22 մահեր
- 2023 մահեր
- Սուսեկս քաղաքում մահացածներ
- Թեհրանի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պարսիկ արձակագիրներ
- Իրանցի կինոռեժիսորներ
- Իրանցի թարգմանիչներ
- Իրանցի սցենարիստներ
- Իրանցի գրողներ
- Իրանցի լրագրողներ