Էբրահիմ Գոլեստան
Էբրահիմ Գոլեստան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1922[1] (98 տարեկան) |
Ծննդավայր | Շիրազ, Իրան[2] |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, գրական քննադատ, վիպասան, լրագրող, լուսանկարիչ և թարգմանիչ |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Ժանրեր | պատմվածք |
Ամուսին | Fakhri Golestan? |
Զավակներ | Լիլի Գոլեստան և Kaveh Golestan? |
Ebrahim Golestan Վիքիպահեստում |
Էբրահիմ Գոլեստան (պարս․՝ ابراهیم گلستان, հոկտեմբերի 19, 1922[1], Շիրազ, Իրան[2]), պարսիկ արձակագիր:
Ազդվել է Էռնեստ Հեմինգուեյից ու Ուիլյամ Ֆոլքներից: Այս գրողներին առաջին անգամ ինքն է թարգմանել պարսկերեն: Գոլեստանը 1949 թվականին տպագրում է պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Աշնան վերջին ամիս ազարը», որն արդյունք է նրա հասարակական գործունեության ընթացքում ծագած կասկածների ու երկմտանքների: Այս ստեղծագործությունն արտացոլում է քաղաքական տարուբերումներից հուսահատ մտավորականության տվայտանքները: Իր պատմվածքներում հեղինակը սուզվում է հերոսների ներաշխարհը՝ հիմնականում հիշողությունների վերարտադրմամբ: Սյուժեի զարգացման ընթացքում անցյալն անընդհատ նորանոր պատկերներով է վերահառնում: Գոլեստանը չափազանց կարևորում է ձևի խնդիրը:
![]() |
«Եթե ամուր է պատմվածքի կառույցը, ապա էական չէ՝ նրա գաղափարախոսությունը կոմունիստակա՞ն է, ֆաշիստակա՞ն, կաթոլիկակա՞ն, թե՞ իմպերիալիստական» - գրում է նա:
|
![]() |
Նրա ոճը պատկերավոր է և սահուն: Նա մեծ հաջողություններ է արձանագրել կինոյի ոլորտում: «Աշնան վերջին ամիս ազարը» պատմվածքների ժողովածուից շուրջ վեց տարի հետո Գոլեստանը հրատարակել է «Ստվերի որսը» և ապա «Առուն, պատը և ծարավը», «Չար ոգիների վիհի գանձերի գաղտնիքը», «Մակընթացություն և մառախուղ»: Ապրում է Լոնդոնում[3]:
Էբրահիմ Գոլեստանը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մակընթացություն և մառախուղ (պատմվածք): Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 70-73: Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Архив изобразительного искусства — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 выгрузка данных Freebase — Google.
- ↑ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 68-69:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|