Զվարթնոց (ամսագիր)
Զվարթնոց արմտ. հայ.՝ Զուարթնոց | |
---|---|
Տեսակ | գրական ամսագիր |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հունվար 1929 |
Հիմնադիր | Հրանտ Բալոյան |
Հրատարակման վայր | Փարիզ |
Լուծարվել է | 1964 |
«Զվարթնոց» (արմտ. հայ.՝ Զուարթնոց, ֆր.՝ Zvartnots[1]), հայալեզու գրական ամսագիր, որը 1929 թվականի հունվարին Փարիզում հիմնադրել է Հրանտ Պալույանը։ Ամսագիրը դադարել է հրատարակվելուց 1964 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զվարթնոցը» 1929 թվականի հունվարին հիմնադրել է Հրանտ Պալույանը[2]: Ամսագրի վերնագիրը վկայակոչում է Զվարթնոց եկեղեցին՝ կառուցված յոթերորդ դարում Ներսես Երրորդի կողմից, որը հայտնի է «Շինարար» անունով[2]: Ամսագիրը սկզբում եղել է լայնածավալ երկշաբաթյա հրատարակությամբ մինչև 1931 թվականի վերջը, երբ կտրուկ դադարել է «Զվարթնոցի» հրատարակությունը[2]:
Ամսագրի նախագիծը (այստեղ Գրիգոր Բելեդյանի կողմից տրված թարգմանությամբ) շատ ընդարձակ է, ընդգրկելով գրեթե ողջ գեղարվեստի բնագավառը[3][4] և որի հետևում երևում է Շավարշ Նարտունու ազդեցությունը[5]:
Եթե ոմանք ինչպես Հակոբ Օշականը, հետագայում քննադատում է դանթեական այս նախագծի «միամտությունը», թվում է «Զվարթնոց»-ը լավ ընդունելության է արժանանում ընթերցողի կողմից,որոնք գտնվում են Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Ռումինիայում, Բուլղարիայում և նույնիսկ Իրանում[5]:Ամսագրի նպատակն է տանիք տալ հայ գրողներին և հատկապես երիտասարդ սերնդի առանց որևէ գրական ուսմունքի։ «Զվարթնոցը»հրատարակում է բնօրինակ տեքստեր, քննադատական հոդվածներ հայկական և արտասահմանյան ստեղծագործությունների վերաբերյալ (Պոլ Վալերի, Լուիջի Պիրանդելլո ), հայերեն թարգմանություններ այնպիսի հեղինակների ինչպիսիք են Կնուտ Համսունը, Ստեֆան Ցվայգը, Լեոնիդ Անդրեևը և այլն, ինչպես նաև երաժշտության, պարի և նույնիսկ ժամանակակից թատրոնի մասին հոդվածներ՝ հետևաբար իրեն շատ բաց դրսևորելով ոչ հայկական ստեղծագործության համար [5]:
Հանդեսի հեղինակների թվում են Արշակ Չոպանյանը, Նիշան Պեշիկթաշլյանը, Նիկողոս Սարաֆյանը, Վահան Թեքեյանը,Հակոբ Օշականը, Շավարշ Նարդունին, Վահրամ Թաթուլը և այլն[5]:Կարող ենք նաև կարդալ պատմական հոդվածներ հնագիտության, ճարտարապետության կամ միջնադարյան գրականության մասին[6]:
Ամսագիրը Հայ Հեղափոխական Դաշնակության համակիրն է[7]:
Հրատարակության վեցամյա դադարից հետո Հրանտ Պալունյանը վերսկսեց այն սեպտեմբերի 15-ին 1937 թվականին [8] թվականին (և մինչև 1939 թվական) ամենամսյա փոքրածավալ հրատարակության տեսքով[2]: Զվարթնոցն այնուհետև գտնում է հայկական սփյուռքի կարևոր գրողների[8]: 1937 թվականին Հրանտ Պալունյանը հրատարակեց «Զվարթնոց» ժողովածուն, գրականության և արվեստի ալմանախ [8],որին հաջորդեց երկրորդը 1944 թվականին [9]:
Ամսագիրը վերահրատարակվել է եռամսայկը մեկ 1947-1948 թվականներին[2],[10]: Ի վերջո «Զվարթնոցը» ամսական լույս է տեսել 1955-1964 թվականներին [2]:
Համարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին տարի (1929-1930)
- Թիվ 1,1929 թվականի հունվար, [կարդալ առցանց];
- Թիվ 2,1929 թվականի մարտ, [կարդալ առցանց];
- Թիվ 3,1929 թվականի մայիս, [կարդալ առցանց] ;
- Թիվ 4,1929 թվականի հուլիս, [կարդալ առցանց] ;
- Թիվ 5,1929 թվականի սեպտեմբեր, [կարդալ առցանց];
- Թիվ 6-7,1929 թվականի դեկտեմբեր, [կարդալ առցանց];
- Թիվ 8,1930 թվականի հուլիս, [կարդալ առցանց];
- Թիվ 9, օգոստոսի 15 1930 թվական, [կարդալ առցանց];
- Թիվ 10,1 հոկտեմբերի, 1930 թվական,[կարդալ առցանց].
- Երկրորդ տարի (1931)
- Թիվ 1,1931 թվականի հունվար, [կարդալ առցանց] ;
- Թիվ 2, հուլիսի 15 1931 թվական, [կարդալ առցանց] ;
- Թիվ 3, օգոստոսի 1 1931 թվական, [կարդալ առցանց] ;
- Թիվ 4-5, հոկտեմբերի 1 1931 թվական, [կարդալ առցանց].
- Երրորդ տարի (1937-1939, 1944)
- Չորրորդ տարի (1947-1948)
- Թիվ 1,1947 թվականի հունվար, [կարդալ առցանց] ;
- Թիվ 2,1947 թվականի օգոստոս, [կարդալ առցանց] ;
- Թիվ 3,1948 թվականի մայիս, [կարդալ առցանց].
- Հինգերորդ տարի (1955-1964 թթ.)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Krikor Beledian, Cinquante ans de littérature arménienne en France : Du même à l'autre, CNRS Éditions, 2001, 487 p. (ISBN 978-2-271-05929-1).
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Krikor Beledian, 2001, էջ 81
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 81-82
- ↑ Զվարթնոցի ծրագիրը. — № 1.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Krikor Beledian, 2001, էջ 82
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 84
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 31
- ↑ 8,0 8,1 8,2 Krikor Beledian, 2001, էջ 243
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 244
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 317
- ↑ «Holdings». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.