Վահրամ Թաթուլ
Վահրամ Թաթուլ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Վահրամ Գարագաշեան |
Ծնվել է | ապրիլի 15, 1887[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1943[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[2][1] |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[3] |
Գրական անուն | Վահրամ Թաթուլ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Աշխատավայր | Մշակույթ, Զվարթնոց, Հօկ և Ազդակ |
Վահրամ Թաթուլ Վիքիդարանում |
Վահրամ Թաթուլ (ապրիլի 15, 1887[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][1] - հոկտեմբերի 11, 1943[1], Փարիզ[2][1]), հայ բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1906 թ., «Արևելյան մամուլ» պարբերականում և Արամ Անտոնյանի «Լույս»-ում տպագրելով ոտանավորներ։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո աշխատակցել է մի շարք պարբերականների, տարեցույցների, գեղարվեստական ժողովածուների, գրելով գերազանցապես քնարական բանաստեղծություններ[4][5]։
Կյանքի վերջին տարիներին ապրել է Ֆրանսիայում, որտեղ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Հին ու նոր տաղեր» (Փարիզ, 1940) և «Ամենայն զգուշությամբ» (Փարիզ, 1941), առաջինը՝ գրականագետ Արշակ Չոպանյանի առաջաբանով։ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»-ից ներշնչված՝ գրել է համանուն խորագրով պիես (հրատարակվել է 1948 թ., Փարիզ)։ Սփյուռքահայ երեխաների համար կազմել է «Այբբենարան» և «Ընթերցարան»[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 120.
- ↑ https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակիչ, Երևան, 2007։
- ↑ «AV Production - Վահրամ Թաթուլ»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-22-ին։ Վերցված է 2019 թ․ ապրիլի 15
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 347
- ↑ Khachatryan Tigran (2014-06-01)։ «Հասարակության փոխակերպումը ռուսաստանում առաջին աշխարհամարտի տարիներին»։ WISDOM 1 (2): 59։ ISSN 1829-3824։ doi:10.24234/wisdom.v1i2.44
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 120)։ ![]() |