Jump to content

Մշակույթ (հրատարակություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակույթ (այլ կիրառումներ)
Մշակույթ
արմտ. հայ.՝ Մշակոյթ
Տեսակգրական ամսագիր
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել էհունիս 1935
ՀիմնադիրՍեմա և Պետրոս Զարոյան
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Լուծարվել էհուլիս 1937
Պարբերականի վերջին՝ 10-րդ համարի շապիկը

«Մշակույթ», երիտասարդական գրական հրատարակություն։ Լույս է տեսել 1935—1937 թվականներին (10 համար), Փարիզում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ա․ Սեմա (Գ․ Աթմաճյան), Պ․ Զարոյան։ Ունենալով հակաֆաշիստական ուղղություն՝ անդրադարձել է գրականության ժողովրդայնության հարցերին, գաղութահայության ճակատագրին ու հայրենադարձությանը (Սեմայի «Սև ու ճերմակ» հրապարակախոսական ակնարկաշարը)։ Զգալի տեղ է հատկացրել արվեստի և մշակույթի խնդիրներին, տպագրել թարգմանություններ (Բոդլեր, Կիպլինգ, Զեգերս, Բրեխտ և ուրիշներ)։ Պարբերականին աշխատակցել են Վ․ Շուշանյանը, Բ․ Թոփալյանը, Զ․ Որբունին, Մ․ Աթմաճյանը, Հրանտ Բալույանը, Ա․ Տատրյանը, Գ․ Քերեսթեճյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 657