Սեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեմա (այլ կիրառումներ)
Սեմա
արմտ. հայ.՝ Գեղամ Միհրան Աթմաճեան
Ծնվել էնոյեմբերի 18, 1910(1910-11-18)[1]
ԾննդավայրԲաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 18, 1940(1940-05-18)[2][1] (29 տարեկան)
Վախճանի վայրԵրկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ
Գրական անունA. Séma և Ա. Սեմա
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան[1]
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրՋանք[1], Մշակույթ[1], Լուսաբաց և Անահիտ
Սեմա Վիքիդարանում
 Kégham Atmadjian Վիքիպահեստում

Սեմա (Գեղամ Միհրանի Աթմաճյան, նոյեմբերի 18, 1910(1910-11-18)[1], Բաֆրա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 18, 1940(1940-05-18)[2][1], Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։

Բանաստեղծուհի Մառի Աթմաճյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Բաֆրա քաղաքում։ Մեծ եղեռնից հետո ապաստանել է Կոստանդնուպոլսի և Կարֆայի որբանոցներում։ Ապրել է Հալեպում։ 1929 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Հաճախել է Սորբոնի համալսարանի գրական և սոցիոլոգիական դասընթացներին։ Զոհվել է 1940 թվականի մայիսի 19-ին մարտի դաշտում (Ֆրանսիա) երկրորդ աշխարհամարտի ժամանակ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բանաստեղծություններ («Զրահաւոր գարուն», 1936), թատերական երկեր («Շամիրամ», 1938, «Պարոն Կալունի», 1937), պատմվածքներ և հրապարակախոս. հոդվածներ։

1930 թվականից Միսաք Մանուշյանի հետ հրատարակում է «Ջանք», իսկ 1935-1937 թվականներին մենակ «Մշակույթ» գրական ամսագիրը, որտեղ և տպագրում է իր բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները և հրապարակախոսական հոդվածները։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զրահավոր գարուն» բանաստեղծությունների ժողովածու 1936 թ. Փարիզ
  • «Պարոն Կալունի» թատերական երկ 1937 թ. Փարիզ
  • «Շամիրամ» թատերական երկ 1938 թ. Փարիզ
  • «Ողջ մը մերյալներու մեջ» (Ռ. Ջ. Կիպլինգ) թարգմանություն 1937 թ. Փարիզ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսամատյան բանաստեղծ Ա. Սեմայի (Գեղամ Աթմաճյան, 1910-1940) հիշատակին, կազմ. Մարի Աթմաճյան, Փարիզ, 1970։
  • Աթմաճյան Մ., Անտոնյան Ա., Գեղամ Աթմաճյան (Ա. Սեմա), Փարիզ, 1984։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկեր, Ե., 1966:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 132
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։