Ջանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանք
արմտ. հայ.՝ Ջանք
Տեսակգրական ամսագիր
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել էհուլիսի 1, 1930
ՀիմնադիրՍեմա և Միսաք Մանուշյան
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էհունիս 1931

«Ջանք» (ֆր.՝ Tchank), հայալեզու գրական թերթ, որը հիմնադրվել 1930 թվականի հուլիսի 1-ին Փարիզում և կազմակերպվել է ֆրանսահայ բանատեղծներ և գրողներ Գեղամ Աթմաճյանի և Միսաք Մանուշյանի կողմից։ Ամսագրի հրատարակությունը դադարեցվել է 1931 թվականի հունիսին՝ տասներկուերորդ համարից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջանք» ամսագիրը հիմնադրվել է 1930 թվականի հուլիսի 1-ին Փարիզում[1]: Այս ամսագիրը, որը ծագում է 1930 թվականի մայիսին ստեղծված «Երիտասարդ գրողների ասոցիացիայից», նպատակ ունի լինել Ֆրանսիայի հայկական սփյուռքի երիտասարդ գրողների խոսնակը, ինչի մասին վկայում է նրա ենթավերնագիրը, «Երիտասարդական գրական ամսագիր», որի նպատակն է լինել այդ երիտասարդների «Հանդիպման վայրը»[1]: Ջանք ամսագիրը վարել են բանաստեղծներ և գրողներ Գեղամ Աթմաճյանը և Միսաք Մանուշյանը։

Ամսագրում կգտնենք Գեղամ Աթմաճյանի բանաստեղծությունները, վիպակները և մտորումի հոդվածները Սեմա մականունով[2], իր քրոջ Մարի Աթմաճյանի առաջին բանաստեղծական շարադրությունները և նույնիսկ Միսաք Մանուշյանի [1] առաջին տեքստերը[3]։ Հայերեն թարգմանություններ կան նաև Պիեռ Լուիսի (մասնավորապես Բիլիթիսի երգերը), Պոլ Ժերադիի, Բոդլեռի[4], Վեռլենի և Վիկտոր Հյուգոյի (վերջին երեքը թարմանված են Մանուշյանի կողմից)[3] բանաստեղծություններից, ինչպես նաև թարգմանություններ Մաքսիմ Գորկու, Էրիխ Մարիա Ռեմարկի վիպակներից և այլն[1]:

Ջանքի խմբագրական գիծը ձախերից է, սակայն հեղինակները շարունակում են քննադատաբար վերաբերվել «պրոլետարական գրականությանը», որը գտնում ենք Սովետական Հայաստանում[1]:

Ամսագիրը դադարում է հրատարակվել 1931 թվականի հունիսին տասներկուերորդ համարում՝ ֆինանսական պատճառներով[5]:

Համարների ցանկ[6][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համար 1, առաջին 1930 հուլիս[7]
  • Համար 2, առաջին 1930 օգոստոս[8]
  • Համար 3, առաջին 1930 սեպտեմբեր[9]
  • Համար 4, 1930 հոկտեմբեր[10]
  • Համար 5-6, 1930 նոյեմբեր-դեկտեմբեր[11]
  • Համար 7, 1931 հունվար[12]
  • Համար 8-9, 1931 փետրվար-մարտ[13]
  • Համար 10, 1931 ապրիլ[14]
  • Համար 11, 1931 մայիս[15]
  • Համար 12, 1931 հունիս[16]

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսաք Մանուշյանին նվիրված իր վեպում Դիդիե Դենենքսը[17] 13-րդ գլխի վերջում հիշատակում է «Ջանք»-ը։ Պատմիչը ամսաագիրը նկարագրում է հետևյալ կերպ.

«Tchank» նշանակում է «ջանք»։ [...] Այն լույս է տեսել 1930 թվականի հուլիսին, […] նախքան հաջորդ ամառը դադարելը։ Այն իրենից ներկայացնում է որպես Երիտասարդ գրողների ասոցիացիայի օրգան, որն իրականում բաղկացած է երեք անդամներից՝ Մանուշյանը, նրա ընկեր Սեման, ինչպես նաև վերջինիս քույրը՝ Մարի Աթմաջյանը։ Միջին հաշվով 25 տարեկանից պակաս։ Այնտեղ քննարկում են սյուրռեալիզմի, ֆուտուրիզմի և ռոմանտիկ գայթակղության համեմատական արժանիքները։ Մանուշյանը փորձում է թարգմանել Բոդլերի բանաստեղծությունները, մատուցելով իր սեփականը… […] Սեման իր հերթին փորձում է սահմանել, թե ինչն է տարբերում Ջանքին այլ գրական փորձառություններից, նա անդրադառնում է աքսորի լեզվին, «գրելու» աշխարհաքաղաքացիական բնույթին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Krikor Beledian, 2001, էջ 86
  2. Krikor Beledian, 2001, էջ 261
  3. 3,0 3,1 {{{վերնագիր}}}.
  4. Tchank, n° 2.
  5. Krikor Beledian, 2001, էջ 87
  6. «ՋԱՆՔ». tert.nla.am.
  7. «Կարդալ առցանց» (PDF).
  8. «Կարդալ առցանց» (PDF).
  9. «Կարդալ առցանց» (PDF).
  10. «Կարդալ առցանց» (PDF).
  11. «Կարդալ առցանց» (PDF).
  12. «Կարդալ առցանց» (PDF).
  13. «Կարդալ առցանց» (PDF).
  14. «Կարդալ առցանց» (PDF).
  15. «Կարդալ առցանց» (PDF).
  16. «Կարդալ առցանց» (PDF).
  17. Daeninckx, Didier (2018). Missak. Paris. էջ 352. ISBN 978-2-07-276308-3.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)