Պետրոս Զարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Զարոյան
Պետրոս Զարոյան.jpg
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Պետրոս Զարոյեան
Ծնվել է1903 դեկտեմբերի 6
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 29, 1986(1986-01-29) (տարիքը 82)
Վախճանի վայրՄարսել
Մասնագիտությունդրամատուրգ
արձակագիր
գրականագետ
մշակութային գործիչ։
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան
ԱշխատավայրՄելքոնյան կրթական հաստատություն և Մշակույթ
ԱզգականներԶարեհ Որբունի

Պետրոս Կարապետի Զարոյան (1903, դեկտեմբերի 6, Կ. Պոլիս - 1986, հունվարի 29, Մարսել (թաղված է Փարիզում)), հայ դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Պալաթ թաղամասի Խորենյան վարժարանում, հաճախել է Կեդրոնական վարժարան, որն ավարտել է 1922 թվականին։ Ապա մեկնել է Ֆրանսիա, մինչև 1934 թվականը ապրել է Մարսելում, հետագայում բնակություն հաստատել Փարիզում։ 1962-1964 թվականներին դասախոսել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Սկսել է գրել 1918 թվականից, երբ նրա առաջին ստեղծագործությունները երևացել են Պոլսի «Նոր այգ» պարբերականում։ Այնուհետև աշխատակցել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի («Ապագա», «Անահիտ», «Զվարթնոց», «Պայքար», «Մենք»)։ Խմբագրել է «Նոր հավատք» (1924, Զարեհ Որբունու հետ), «Մշակույթ» (1935, Ա. Սեմայի հետ) «Լուսաբաց» (1938-1939, Զարեհ Որբունու հետ), «Հայ միտք» (1954-1955) պարբերականները։ Եղել է «Ապագա» օրաթերթի խմբագիրը։

Առանձին գրքերով հրատարակած երկերն են. «Մեռնողները» (թատերախաղ, 1928), «Սև և ճերմակ» (1935), «Ակսել Բակունց» (հետազոտություն, 1935) և այլն։ 1964 թվականին հրատարակել է «Մենք ալ հայրենիք ունենք» պիեսը, որը Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ Բեյրութի Թեքեյան Մշակութային միության հայտարարած մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի և այդ առիթով էլ տպագրվել է Բեյրութում[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակսել Բակունց..., մենագրություն, 1935:
  • Սև եւ ճերմակ, պատմվածքների ժողովածու, 1941:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 325 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005