Զարեհ Որբունի
Զարեհ Որբունի | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Զարեհ Մարտիրոս Էոքսյուզեան |
Ծնվել է | մայիսի 24, 1902 |
Ծննդավայր | Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1980 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Բանյո |
Գրական անուն | Զարեհ Որբունի |
Մասնագիտություն | վիպասան, արձակագիր և խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1922) |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Նոր հավատք, Լուսաբաց, Մենք և Երևան |
Ազգականներ | Պետրոս Զարոյան |
Zareh Vorpouni Վիքիպահեստում |
Զարեհ Որբունի (Էոքսյուզյան, մայիսի 24, 1902, Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 1, 1980, Բանյո), հայ վիպասան, խմբագիր և արձակագիր[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարեհ Էոքսյուզյան ծնվել է Սև ծովի հարավարևելյան ափին գտնվող Օրդու քաղաքում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը հաճախել է ծննդավայրի Մովսիսյան վարժարանը։ Հայրն սպանվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Մայրը, չորս զավակներով, առագաստանավով կարողացել է փախչել Սևաստոպոլ, Ղրիմ։ 1 տարի անց նրանց ընտանիքը տեղափոխվել է Պոլիս, որտեղ Զարեհը սովորել է Պերպերյան վարժարանում (1919-1922)։ 1922 թվականին մեկնել են Ֆրանսիա ուր և հաստատում են մշտական բնակություն[1]։ Նրանք երկու տարի ապրել են Մարսելում, ապա՝ Փարիզում (1924-1930) և Ստրասբուրգում (1930-1937)։ Ֆրանսիայում ապրած ժամանակից ի վեր Զարեհը ագահ ընթերցող էր, ծանոթանում էր եվրոպական մտքի զարգացման միտումներին և ֆրանսիական գրականության հայտնի գործերին, հատկապես Մարսել Պրուստին[1]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրվա ապրուստը հայթայթելով այլազան աշխատանքներով՝ Որբունին 1920-ական թվականներից եռանդուն մասնակցություն է ունենում ֆրանսահայ գրական–մշակութային կյանքին։ Զարեհ Որբունու առաջին ստեղծագործությունը «Գարուն» վերնագրով լույս է տեսնում Վահան Թեքեյանի խմբագրած «Ժողովուրդի ձայնը» թերթում։ Պետրոս Զարոյանի հետ կարճ ժամանակաընթացքում հրատարակում է «Նոր հավատք» հանդեսը, «Լուսաբաց» ամսաթերթը, աշխատակցում է սփյուռքի առաջադիմական մամուլին, և հատկապես ֆրանսահայ հանդեսներին ու թերթերին («Նաւասարդ», «Նոր գիր», «Մշակոյթ», «Անահիտ», «Զուարթնոց», «Զանգու», «Կյանք և արվեստ», «Մենք», «Անդաստան» և այլն)։
«Հալածուածները» խորագրով չորս հատորով ծրագրված վեպի առաջին հատորը «Փորձը» վերնագրով լույս է ընծայել 1929 թվականին։ Հետագայում լույս տեսան նաև մյուս երեք հատորները («Թեկնածուն», 1967, «Ասֆալթը», 1972, «Սովորական օր մը», 1974)։
Որբունին հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ՝ «Վարձու սենեակ» (1939), «Անձրեւոտ օրեր» (1958), «Պատմուածքներ» (1966)։ Առանձին գրքով 1947 թ. լույս է ընծայել «Դէպի երկիր» հայրենական հուշերի գիրքը, 1964 թվականին՝ «Եւ եղեւ մարդ» վեպը։
Մասնակցել է Սովետահայ գրողների երկրորդ համագումարին (1946)։ 1967 թվականին Երևանում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն՝ «Եւ եղեւ մարդ»խորագրով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հալածուածները. Փորձը, Մարսիլիա, 1929, 164 էջ։
- Վարձու սենեակ, Փարիզ, 1939, 171 էջ։
- Դէպի երկիր (ճամբորդութեան յուշեր), Փարիզ, 1947, 176 էջ։
- Հալածուածները. Փորձը, Պէյրութ, 1958, 109 էջ։
- Անձրեւոտ օրեր (պատմուածքներ), Փարիզ, 1958, 198 էջ։
- Եւ եղեւ մարդ, Փարիզ, 1964, 188 էջ։
- Պատմուածքներ, Պէյրութ, 1966, 176 էջ։
- Հալածուածները. Թեկնածուն, Պէյրութ, 1967, 216 էջ։
- Եւ եղեւ մարդ (վեպեր և պատմվածքներ), Երևան, 1967, 340 էջ։
- Հալածուածները. Ասֆալթը, Իսթանպուլ, 1972, 252 էջ։
- Հալածուածները. Սովորական օր մը, Պէյրութ, 1974, 181 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 J. Hacikyan, Agop (2005). The Heritage of Armenian Literature From The Eighteenth Century To Modern Times. Detroit: Wayne State Univ Pr. էջ 1007-1008. ISBN 9780814332214. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ B. Bardakjian, Kevork; Bardakjian, with an introduction by Kevork B. (2000). A reference guide to modern Armenian literature, 1500-1920: with an introductory history. Detroit: Wayne State Univ. Press. էջ 444. ISBN 9780814327470. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարեհ Որբունի» հոդվածին։ |
|
- Մայիսի 24 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1980 մահեր
- Բերբերյան դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Ֆրանսահայ արձակագիրներ
- Ֆրանսահայ լրագրողներ
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ լրագրողներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ֆրանսիայում օսմանյան ներգաղթյալներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Հայ խմբագիրներ