Կյանք և արվեստ
| Կյանք և արվեստ արմտ. հայ.՝ Կեանք եւ Արուեստ | |
|---|---|
| Տեսակ | գրական ամսագիր |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | 1931 |
| Հիմնադիր | Մերուժան Պարսամյան և Մկրտիչ Պարսամյան |
| Երկիր | |
| Գրասենյակ | Փարիզ |
| Լուծարվել է | ապրիլ 1940 |
«Կյանք և արվեստ», գրական-գեղարվեստական պատկերազարդ տարեգիրք, 1936 թվականից՝ ամսագիր։ Լույս է տեսել 1931-1940 թվականներին, Փարիզում։ Խմբագիր-հրատարակիչներն են Մերուժան և Մկրտիչ Պարսամյանները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպատակն էր նպաստել հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը սփյուռքում։ Պարբերականը փորձել է արվեստը և գրականությունը վեր դասել ամեն կարգի համոզմունքներից ու գաղափարախոսություններից, որը տեղի է տվել իրարամերժ կարծիքների և դիրքորոշումների։ Գրական-բանասիրական բաժնում տպագրել է Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և ուրիշների անտիպ գործերն ու նամակները, հուշեր նրանց մասին։ Անդրադարձել է նաև հայ սովետական գրականությանը, ներկայացրել թարգմանություններ։ Արժեքավոր են Կոմիտասի, Տիգրան Չուխաջյանի, Վարդան Մախոխյանի, Հովսեփ Փուշմանի և ուրիշների երաժշտության, նկարչության, արևմտահայ թատրոնի, ճարտարապետության մասին հանդեսի տպագրած նյութերը։ Առանձին համարներ է նվիրել Րաֆֆուն և Գարեգին Սրվանձտյանցին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 488)։ |