Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ
United By Music (Միավորված Երաժշտությամբ)
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչ2023 թվականի մայիսի 9
2-րդ կիսաեզրափակիչ2023 թվականի մայիսի 11
Եզրափակիչ2023 թվականի մայիսի 13
Հյուրընկալություն
Անցկացման վայրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Լիվերպուլ
Հյուրընկալող հեռուստաալիք BBC
ՀաղորդավարներAlesha Dixon?, Հաննա Ուեդինգհեմ, Յուլիա Սանինա և Գրեհեմ Նորթոն
Մասնակցություն
ՄասնակիցներAlessandra Mele?, The Busker?, Luke Black?, Sudden Lights?, Mimicat, Wild Youth?, Let 3?, Ռեմո Ֆորեր, Կիրել Նոա, Պաշա Պարֆենի, Լորին, TuralTuranX, Vesna?, Mia Nicolai?, Դիոն Կույպեր, Käärijä, Reiley?, Բրյունետ, Theodor Andrei?, Ալիկա Միլովա, Գուստաֆ (երգիչ), Andrew Lambrou?, Diljá?, Վիկտոր Վերնիկոս, Blanka Stajkow?, Joker Out, Իրու Խեչանովի, Piqued Jacks?, Teya & Salena?, Albina Kelmendi?, Մոնիկա Լինկիտե, Voyager?, La Zarra, Բլանքա Պալոմա, Մարկո Մենգոնի, Tvorchi, Lord of the Lost? և Mae Muller?
Քվեարկություն
Հաղթական երգՇվեդիա Շվեդիա "Tattoo"

     Եզրափակիչ անցած երկրներ       Երկրներ, որոնք չեն անցել եզրափակիչ      Երկրներ, որոնք մասնակցել են նախորդ տարիներին, բայց չեն մասնակցել 2023 թվականին

Ժամանակագրություն
Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ
eurovision.tv/event/liverpool-2023

Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ, 67-րդ Եվրատեսիլ երգի մրցույթը։ Այն տեղի է ունեցել Լիվերպուլում, Միացյալ Թագավորությունում, այն բանից հետո, երբ Ուկրաինան` 2022 թվականի մրցույթի հաղթողը (Կալուշ նվագախումբը «Ստեֆանիա» երգով), չկարողացավ բավարարել միջոցառումը հյուրընկալելու պահանջները՝ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժման հետևանքով առաջացած անվտանգության նկատառումներից ելնելով։ 2023 թվականի մայիսի 13-ին եվրատեսիլյան ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Շվեդիայի պատվիրակ Լորինը իր Tattoo (Դաջվածք) երգով։ Եվրատեսիլի պատմության մեջ նա առաջին կինն է, ով հաղթում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա հաղթել է Եվրատեսիլ 2012-ում իր Euphoria երգով։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան, ինչը նշանակում է, որ մրցույթը, ավանդույթի համաձայն, պետք է անցկացվեր Ուկրաինայում[1]։ Սակայն 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրատեսիլ 2023 մրցույթը հյուրընկալեց 2022 թվականին երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մեծ Բրիտանիան

Մասնակից երկրների նախնական ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ 2023 թվականի մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են մասնակցությունից[2]։

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Արտիստ Երգ Թարգմանություն Լեզու Միավոր
Խորվաթիա Խորվաթիա Let 3 "Mama ŠČ" Մամա ՍՉ Խորվաթերեն 123
Նորվեգիա Նորվեգիա Ալեսանդրա "Queen of Kings" Թագավորների Թագուհին Անգլերեն 268
Պորտուգալիա Պորտուգալիա Mimicat "Ai coração" Սիրտ Պորտուգալերեն 59
Սերբիա Սերբիա Լյուկ Բլեք "Samo mi se spava" Ես ուղղակի քնկոտ եմ Սերբերեն, Անգլերեն 30
Չեխիա Չեխիա Վեսնա "My Sister's Crown" Քրոջս Թագը Չեխերեն, Անգլերեն, Ուկրաիներեն,Բուլղարերեն 129
Ֆինլանդիա Ֆինլանդիա Կայարիյա "Cha Cha Cha" Չա Չա Չա Ֆիններեն 526
Իսրայել Իսրայել Նոա Կիրել "Unicorn" Միաեղջուր Եբրայերեն, Անգլերեն 362
Մոլդովա Մոլդովա Պաշա Պարֆենի "Soarele şi Luna" Արևը և Լուսինը Ռումիներեն 96
Շվեդիա Շվեդիա Լորին "Tattoo" Դաջվածք Անգլերեն 583
Շվեյցարիա Շվեյցարիա Ռեմո Ֆորեր "Watergun" Ջրային ատրճանակ Անգլերեն 92
Երկիր Արտիստ Երգ Թարգմանություն Լեզու Միավոր
Հայաստան Հայաստան Բրյունետ "Future Lover" Ապագա Սիրելին Անգլերեն,

Հայերեն

122
Բելգիա Բելգիա Գուստավ "Because of You" Քո պատճառով Անգլերեն 182
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Էնդրյու Լամբրոու "Break a Broken Heart" Կոտրել կոտրված սիրտը Անգլերեն 126
Էստոնիա Էստոնիա Ալիկա "Bridges" Կամուրջներ Անգլերեն 168
Ալբանիա Ալբանիա Ալբինա և Կելմենդի ընտանիք "Duje" Սիրում եմ այն Ալբաներեն 76
Ավստրալիա Ավստրալիա Voyage "Promise" Խոստում Անգլերեն 151
Ավստրիա Ավստրիա Տեյա և Սալենա "Who The Hell Is Edgar?" Ո՞վ է Էդգարը, գրողը տանի Անգլերեն 120
Լիտվա Լիտվա Մոնիկա Լինկիտե "Stay" Մնա Անգլերեն 127
Լեհաստան Լեհաստան Բլանկա "Solo" Սոլո Անգլերեն 93
Սլովենիա Սլովենիա Joker Out "Carpe Diem" Բռնիր պահը Սլովեներեն 78

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How it works». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
  2. «Eurovision 2023: Here are the 37 countries competing in Liverpool». eurovision.tv (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ» հոդվածին։