Եվգենյա (Ֆրանսիայի կայսրուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենյա
իսպ.՝ Eugenia de Montijo
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 5, 1826(1826-05-05)[1][2][3][…]
Ծննդավայր Գրանադա, Իսպանիա
Վախճանի օր հուլիսի 11, 1920(1920-07-11)[1][2][3][…] (94 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Թաղված Tomb of Eugénie de Montijo
Դինաստիա Բոնապարտներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա և  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ María Eugenia Ignacia Agustina de Palafox Portocarrero y Kirkpatrick
Հայր Cipriano Portocarrero?
Մայր María Manuela Kirkpatrick?
Ամուսին Նապոլեոն III
Զավակներ Նապոլեոն Էժեն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կայսրուհի Եվգենյա, ծնված Էուհենիա Պալաֆոքս (իսպ.՝ María Eugenia Ignacia Agustina Palafox de Guzmán Portocarrero y Kirkpatrick, condesa de Teba[4]; ֆր.՝ Eugénie de Montijo (Էժենի (Էուհենիա) դը Մոնտիխո), մայիսի 5, 1826(1826-05-05)[1][2][3][…], Գրանադա, Իսպանիա - հուլիսի 11, 1920(1920-07-11)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), Ֆրանսիայի վերջին կայսրուհին, Նապոլեոն III-ի կինը։ Հայտնի էր իր գեղեցկությամբ, Եվրոպայում բոլորի համար նորաձևության խորհրդանիշն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1826 թվականին՝ Գրանադայում, իսպանական, ֆրանսիական և շոտլանդական ծագում ունեցող ազնվական ընտանիքում։ Մայրը Մարիա Մանուելա Կիրկպատրիկն է (ըստ Ալեքսանդրա Սմիրնովայի, նա «թեթև պահվածքի տեր անգլիացի էր»), հայրը՝ Սիպրիանո Պալաֆոքսը՝ Իսպանիայի գրանդ, Մոնտիխոյի գրաֆ[5], ֆրանս-իսպանական պատերազմի ժամանակ կռվել է Նապոլեոն I-ի զորքերի հետ։ Քանի որ նրա ծնողների հետ շատ մոտ էր Պրոսպեր Մերիմեն, փարիզյան համայնքում շշուկներ էին տարածվել, որ Եվգենյան նրա դուստրն է։

1829 թվականին հեռու բարեկամուհի Սինյիգայի մահից հետո, Սիպրիանոն ժառանգել է Պենյարանդաների գերցոգի տիտղոսը։ Եվգենիայի ավագ քույրը սկսեց համարվել Իսպանիայի նախանձելի հարսնացուներից մեկը, նա դարձավ Ալբայի 15-րդ գերցոգի կինը, ով հորական կողմից Յակով II Ստուարտ արքայից էր սերում։

Եվգենյա Պալավաֆոքսը կրթություն է ստացել ֆրանսիական էլիտար պանսիոնում։ Ֆրանսիայում նա նախընտրում էր, որ իրեն անվանեին Եվգենյա դը Մոնտիխո, չնայած իրավաբանորեն Մոնտիխոյի գրաֆինյան նրա ավագ քույն էր, իսկ Եվգենյան կրում էր Տեբայի 16-րդ գրաֆինյայի տիտղոսը։

Երկրորդ կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին նախագահ Լուի Նապոլեոն Բոնապարտը նրա ընտանիքին ուղարկեց պարահանդեսի հրավեր՝ Ելիսեյան պալատում, այնտեղ նրանք ծանոթացան և շատ շուտով (1853 թվականի հունվարի 30) ամուսնացան։ Նա վարում էր ակտիվ հասարակական ժամ, ընկերություն էր անում արքայադուստր Մետերնիխի հետ՝ նորաձևության տան ղեկավարի հետ։ Դիմանկաների համար բնորդուհի էր Վինտերհալտերի համար, այդ թվում Մարի Անտուանետի հագուստով, ով նրա համար օրինակման օբյեկտ էր։

1859, 1865 և 1870 թվաններին՝ իր ամուսնու բացակայության ժամանակ, նա կատարում էր ռեգենտի բոլոր պարտականությունները։ Անխոհեմ կաթոլիկ կինը հավատարիմ էր մնում ուլտրամոնտանիզմական համոզմունքներին, չէր ընդունում ռիսորզիմենտոն և պապակն իշխանության թուլությունը։ Ենթադրում են, որ նա է ամուսնու մոտ առաջացրել մեքսիկական արշավանքներին խառնվելու որոշումը։ Բայց Եվգենյայի ու նրա ամուսնու անձնական կյանքը հաջող չէր դասավորվել։

1870 թվականին պաշտպանում էր Պրուսիայի կայուն ընդդիմությունը՝ իսպանական թագավորի գահի հարցում, ինչը բերեց ֆրանս-պրուսական պատերազմի։ 1870 թվականի հուլիսի 23-ին նրա ամուսնու բանակ գնալուց հետո նա նշանակվեց Ֆրանսիայի ռեգենտ։ Սեպտեմբերի 4-ին Սեդանի պատերազմում պարտությունից հետո և Նապոլեոն III-ին պրուսական զորքերին հանձնումից հետո, տեղափոխվեց Անգլիա։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհի Եվգենյա, 1860-ականների կեսերին

1873 թվականին այրիացավ, որդու՝ Լուի Նապոլեոնի մահից հետո (1879 թվականին անգլիացիների հետ պատերազմում զոհվեց), կանգնեց բոնապարտական զորքերի գլխին։ Վերջին տարիները անցկացրել էր Լազուրյան ափում կառուցված վիլլայում՝ միայնության մեջ։

Եվգենյան ապրել է մինչև խոր ծերություն և մահացել 94 տարեկանում՝ Մադրիդում, որտեղ եկել էր տեսնելու Ալբայի ընտանիքի բարեկամներին։ Մարմինը թաղված է Սուրբ Միքայելի գերեզմանոցի գավիթում՝ Ֆարնբորոյում (Մեծ Բրիտանիա), որտեղ էլ և հանգչում են ամուսնու ու որդու աճյունները։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհի Եվգենյա, 1856
Եվգենյայի դամբարանը

Վլադիվոստոկի սահմաններում գտնվում է Եվգենյա կայսրուհու փոքր կղզեխումբը, որը բացվել էր ֆրանսիացի նավաստիների կողմից՝ 1850-ականներին։

Կայսրուհու հանգստի սիրելի վայրերից էր Բիարիցը, որտեղ Նապոլոեոն III-ի հրամանով 1854 թվականին կառուցվեց Եվգենյայի վիլլան, որը հետագայում ստացավ Հոթել դյու Պալե անունը։ Առաջին շենքը 1903 թվականի հունվարի 1-ին այրվեց, և ապա վերականգնվեց բնօրինակին փորձելով կրկնօրինակելով, բայց ավելի լայն չափսեր ուներ։

1861 թվականին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Էժենի լե Բենում ստեղծվեց բուժական հանգստավայր, որն անվանվել էր ի պատիվ կայսրուհու։ Եվգենյան մասնակցել էր դրա տոնական բացմանը։

Կայսրուհու անունով կոչել են աստերոիդ՝ (45) Էուգենիա, որը հայտնաբերվել էր 1857 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. Լրիվ անունը՝ Էուհենիա Մարիա Իգնասիա Պալաֆոքս դը Գուսման Պորտոկարեո և Կիրկպատրիկկ դը Պլատանասա դը Մոնտիխո դը Տեբա։
  5. Պալաֆոքսների ցեղից է, ժառանգել է հին Պորտոկարեո ընտանիքի պաշտոններն ու ունեցվածքը։ Ցեղի հայտնիությունը հաստատում է այն, որ Սիպրիանոյի հարազատ քույրը 16-րդ գերցոգ Մեդինա Սիդոնիայի կինն էր, իսկ տատը՝ Մարիա Աննա դը Կրուան, գերցոգ դ'Ավրեի դուստրն էր, ով արմատներով Կրուա ընտանիքից էր։
Նախորդող՝
Մարիա Ամալյա Նապոլեոնցի

Ֆրանսիայի թագուհի

Ֆրանսիայի կայսրուհի
1853—1871
Հաջորդող՝

Միապետությունը ոչնչացվում է