Եմթլանդ
Եմթլանդ շվեդ.՝ Jämtland | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Նորրլանդի երկրամաս | ||
Ներառում է | 3 շրջաններ | ||
Հիմնական լեզու | շվեդերեն | ||
Բնակչություն (2009) | 112․717 | ||
Խտություն | 3.3 | ||
Տարածք | 34,009 | ||
Եմթլանդ (շվեդերեն արտասանություն: [ˈjɛmtˌland] ( )) (լատին․՝ Iemptia, շվեդ.՝ Jämtland), պատմական մարզ և նահանգ Շվեդիայի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային Եվրոպայի Սկանդինավյան թերակղզում։ Հարավում սահմանակցում Շվեդիայի Հերյեդալենի և Մեդելփադի նահանգներին, արևելքում՝ Օնգերմանլանդ նահանգին, Լափլանդին հյուսիսում, իսկ արևմուտքում գտնվում է Նորվեգիայի Նուր-Տրյոննելագ նահանգի հետ սահմանը։
Շվեդիայի այս նահանգը ունի 112.717 մարդ բնակչություն, իսկ նահանգի պաշտոնական լեզուն շվեդերենն է։ Տարածված է նաև գերմաներենը, հունարենը, ռուսերենը և նորվեգերենը։
Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 34.009 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է ամբողջ Շվեդիայի տարածքի 8.3 %-ը։ Եմթլանդը Շվեդիայի երկրորդ ամենախոշոր նահանգն է՝ ըստ տարածքի մեծության։
Բնակչության մեծամասնությունը բնակվում է Ստուրշյոն գետի ափի ափամերձ բնակավայրերում և հարակից տարածքներում։ Այս նահանգի վարչական կենտրոնը՝ Էսթերսունդ քաղաքը, համարվում է Շվեդիայի Թագավորության տարածքում գտնվող 24-րդ առավել խիտ բնակեցված քաղաքը։
Որպես տարածքային ամբողջականություն Եմթլանդը ձևավորվել է Միջնադարում։ Սկզբնական շրջանում նա ձևավորվել է որպես ինքնավար մարզ Եվրոպայի Հյուսիսային մասում, որը ուներ իր սեփական ժողովրդագրությունը, ինչպես նաև սեփական օրենքները, արժույթը և խորհրդարանը։
Սակայն Եմթլանդը չուներ անկախություն և որպես առանձին անկախ պետական կազմավորում աշխարհում հայտնի չէր։ 1178 թվականին նորվեգ վիքինգները գրավում են Եմթլանդը և այն ներառում Նորվեգիայի Թագավորության մեջ։ Նորվեգիայի կազմում այս նահանգը մնում է ավելի քան 450 տարի, որից հետո 1645 թվականին կցվում է Շվեդիային՝ որպես ինքնավար նահանգ Շվեդիայի կազմում։ 1699 թվականին նահանգի բոլոր բնակիչները հայտարարվեցին Շվեդիայի օրինական քաղաքացիներ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եմթլանդ նահանգի անունը, ըստ հիմնական վարկածի, վերցված է նահանգի հիմնական բնակիչների՝ եմթլանդացիների անունից, ովքեր առաջացել են վիկինգներից։ Նահանգի անվանման ստուգաբանությանը վերաբերվող կարևոր սկանդինավյան հին սեպագրական քար է գտնվել, ըստ որի նահանգի անվանումը ունի ռոմանա-գերմանական ծագում։ Նրա բառերի արմատները վերցված են գերմաներեն լեզվից։
Բացահայտ չէ թե ինչպես է նահանգը կոչվել Եմթլանդ, իսկ ժողովուրդը՝ եմթլանդացի։ Մեկ վարկած ներկայացված է ինչ-որ իսլանդական գրքում, որը ըստ հավաստի աղբյուրների թվագրվում է 13-րդ դարին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եմթլանդում հայտնաբերվել է մարդկանց մնացորդներ և տարբեր հնագիտական իրեր, որոնք վկայում են այն մասին, որ այս տարածքները հնուց ի վեր եղել են բնակեցված։ Եմթլանդ նահանգի Փիլգրիմստադ բնակավայրում հայտնաբերվել մամոնտի մնացորդներ, որոնք մնացել են հին քարե դարից։ Առաջին ժամանակակից մարդիկ այստեղ եկել են արևմուտքից՝ մոտավորապես մ.թ.ա. 7000-6000 թվականներին։
Այս նահանգի կլիման եղել է շատ ավելի տաք, քան այսօր։ Աճել են բազմապիսի ծառեր, որոնց մի մասը այժմ ոչնչացել են։ Այդպիսի ծառերը բնորոշ են միայն արևադարձային գոտուն։
Այս տարածքներում հայտնաբերվել են մի քանի հազար հնագիտական իրեր, որոնց մի մասը տեղափոխվել է մայրաքաղաքի հնագիտության թանգարան, իսկ մյուս մասն էլ տեղակայվել են տեղի թանգարանում։ Պահպանվել են 20.000 փաստագրված անտիկ հուշարձաններ, որոնցից ամենահինը գտնվել է Կախյոս բնակավայրում և ըստ հավաստի աղբյուրների թվագրվում է մոտ 8000 տարի առաջ։ Այդ կառույցը համարվում է ամենահին շինությունը Շվեդիայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ekerwald, Carl-Göran [in շվեդերեն] (2004). Jämtarnas historia intill 1319. Östersund: Jengel - Förlaget för Jemtlandica.
- Persson, Margareta; Per-Lennart Persson; Bo Oscarsson; Berta Magnusson; Nils Simonsson (1986). Dä glöm fell int Jamska. Offerdal: Margareta Persson.
- Björkquist, Lennart (editor); Nils-Arvid Bringéus, Karl Johan Eklund, Gunnar Olof Hyltén-Cavallius (republished), among others (1963). Jämten 1964. Östersund: Heimbygdas Förlag.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Rentzhog, Sten (editor) [in շվեդերեն]; Steinar Imsen; Kerstin Modin; և այլք: (1995). Jämten 1996. Östersund: Jamtli/Jämtlands läns museum.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - Rentzhog, Sten (editor); Carl-Göran Ekerwald; Ville Roempke; Frans Järnankar; և այլք: (1996). Jämten 1997. Östersund: Jamtli/Jämtlands läns museum.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - Rentzhog, Sten (editor); Hans Westlund, Håkan Larsson, Merete Røskaft, among others (1999). Jämten 2000. Östersund: Jamtli/Jämtlands läns museum.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Rumar, Lars (1998). Historia kring Kölen. Östersund: Jamtli/Jämtlands läns museum.
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմթլանդ» հոդվածին։ |
|