Դորթյոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դորթյոլ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասՀաթայի մարզ
Այլ անվանումներԴյորդյոլ, Դորտյոլ, Չորք Մարզպա, Չորք-Մարզպանք, Չորք-Մարզվան, Չորք Մարզվան, Չորք-Մարզվանք, Տյորթյոլ (Տէօրթեօլ), Ումրանիե
ԲԾՄ57 մետր
Բնակչություն128 941 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ազգային կազմԹուրքեր
Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքdortyol.bel.tr
Դորթյոլ (Թուրքիա)##
Դորթյոլ (Թուրքիա)

Դորթյոլ, հայերեն անվանումը՝ Չորք-Մարզպան(ք) կամ Չորք-Մարզվան(ք), ավան (գյուղ, գյուղաքաղաք, քաղաք) Կիլիկիայի պատմական Ադանայի նահանգի[2] Դորթյոլի գավառակում։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։ Այժմ վարչականորեն պատկանում է Թուրքիայի Հանրապետության Հաթայի մարզին։ Գտնվում է Սև լեռների փեշերին, Մարաշ քաղաքից հարավ-արևելք։

Շրջափակված էր նարնջի պարտեզներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի նախօրեին հայաբնակ, մարդաշատ բնակավայր էր։ 1908 թվականին ուներ 8000, իսկ Մեծ եղեռնի նախօրեին՝ 12300 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմանական զբաղմունքը արհեստները, առևտուրը և մերձարևադարձային կուլտուրաների մշակությունն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 և 1909 թվականին հայերը հերոսաբար դիմադրություն ցույց տվեցին թուրքերին։ Սակայն գերմանացիների աչքի առաջ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը հայերի մի մասին կոտորեցին, մնացածն էլ տարագրվեցին։ 1916 թվականին Դորթյոլում գրեթե հայ չէր մնացել։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորթյոլն ուներ հայկական եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանում գործում էր հայկական ուսումնարան[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.webcitation.org/6dkPCfqNI?url=http://rapory.tuik.gov.tr/13-12-2015-17:11:35-178115755513632661731055655955.html
  2. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորթյոլ» հոդվածին։