Դոկտոր Նոու (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոկտոր Նոու
անգլ.՝ Dr. No
«Դոկտոր Նոու» վեպի առաջին հրատարակության շապիկը
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ, Հանիչայլ Ռայդեր, Ջուլիուս Նոու, Մ և Բիլլ Թաններ
Նկարագրում էՃամայկա
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդՌուսաստանից սիրով
ՀաջորդԳոլդֆինգեր
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1958
Սցենարի հեղինակՅան Ֆլեմինգ
Թվային տարբերակohmss.narod.ru/books/06dn.htm

«Դոկտոր Նոու» (անգլ.՝ Dr. NoՅան Ֆլեմինգի վեցերորդ վեպը բրիտանական գործակալ Ջեյմս Բոնդի մասին։

Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1958 թվականի մարտի 31-ին։ ՄԻ-6-ը Ջեյմս Բոնդին ուղարկում է Ջամայկա՝ հետաքննելու հետախուզության երկու գործակալների խորհրդավոր անհետացումը։ Բոնդը կասկածում է չինացի Դոկտոր Նոուին, որը ղեկավարում է Քրէբ Քի անապատային կղզում թռչնաղբի հարստահարմամբ զբաղվող ընկերությունը։ Բոնդն ուղևորվում է կղզի, որտեղ հանդիպում է հմայիչ Հաննիչայլդ Ռիդերին, իսկ հետո՝ անձամբ չարագործ Դոկտոր Նոուի հետ։

Համառոտ բնութագիր (անոտացիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամայկայում սպանվել են ՄԻ-6-ի գործակալ մայոր Սթրենջվեյզն ու նրա քարտուղարուհին։ Իմիջիայլոց, սպանությունն այնպես է դասավորվել, որ բոլորը կարծում են, որ այս զույգն ուղղակի որոշել է անհետանալ։ Առաջին հայացքից աննշան թվացող այս գործի հետաքննության համար Մ-ը որոշում է ուղարկել ՄԱՀԼ-ի (ռուս.՝ СМЕРШ -Смерть шпионам) հետ բախումից հրաշքով ողջ մնացած Ջեյմս Բոնդին։ Ենթադրվում է, որ 007 գործակալը գնում է համարյա ծովափ։ Բացի այդ գործը, որով վերջին ժամանակներում զբաղվել է ջամայկյան գործակալությունը, հետախուզության համար համարյա անհեթեթ է թվում Քրէբ Քի կզղում վարդագույն ֆլամինգոների գաղութի կրճատումը։ Բայց հենց այդ հետքն էլ Բոնդին կբերի անգլիական (ու ոչ միայն) անվտանգության համար մեկ այլ վտանգի։

Վեպի համանուն էկրանավորումը (1962)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոկտոր Նոու» գիրքը պատիվ է ունեցել լինել 1962 թվականին նկարահանված «Բժիշկ Նոու» ֆիլմի սցենարը, որն առաջինն էր պաշտոնական բոնդերի շարքից։ Այստեղ Շոն Քոններին նաև առաջին անգամ հանդես եկավ 007 գործակալի դերում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 / Ջոն Բրյուս — գլխավոր հերոս
  • Հանիչայլ Ռայդեր — Բոնդի սիրեցյալը
  • Դոկտոր Ջուլիուս Նոու — գլխավոր չարագործը
  • Քուորել — Բոնդի դաշնակիցը
  • Մ — Բոնդի ղեկավարը
  • Փլեյդեյլ-Սմիթ — Բոնդի դաշնակիցը
  • Բիլլ Թաններ — Բոնդի աշխատակիցը
  • Մայոր Բութրոյթ (Քվորթերմեյսթր) Զինագործ — Բոնդի աշխատակիցը

Կապը ֆիլմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1962 թվականին և բավականին ճշգրտորեն հետևում է սկզբնաղբյուրին։ Տարբերությունները հետևյալում են՝

  • Գրքում Հանի Ռայդերը ծովից դուրս է գալիս ամբողջովին մերկ՝ նման Միլոսյան Վեներային։
  • Դոկտոր Նոուն աշխատում է ոչ թե Խորհրդային Միության համար, այլ՝ ՍՊԵԿՏՐ-ի։
  • Գրքում դոկտորը ձեռքից զրկվել է չինական մաֆիային դավաճանելու համար, ֆիլմում՝ ռադիացիայի հետ անհաջող գիտափորձի արդյունք է։
  • Ֆիլմում հայտնվում է Ֆելիքս Լայթերը, որը գրքում չկա, և օրիգինալ կերպար Սիլվիա Թրենրչը, որը Ֆլեմինգի մոտ չկար։
  • Բոնդի վերջնական մենամարտը հսկա կաղամարի հետ ֆիլմում տեղ չի գտել։
  • Գրքում դոկտոր Նոուն դոկտոր (բժիշկ) է կոչվում, որովհետև «բժիշկներին ավելի շատ են վստահում»։ Ֆիլմում նա միջուկային ֆիզիկոս է։
  • Գրքում Բոնդին օդանավակայանում դիմավորում է Քուորել, իսկ երբ գնում են օդանավակայանից, նրանց հետապնդում է դատարկ տաքսին։ Ֆիլմում Բոնդին դիմավորում է պարոն Ջոնսը (դոկտոր Նոուի գործակալը), իսկ Քուորելը և Ֆելիքս Լեյթերը օդանավակայանից հետապնդում են Բոնդին և Ջոնսին։
  • Ֆիլմում Բոնդին թունավորված մրգեր չեն ուղարկում։ Ջոնսը ցիանիդ է ընդունում՝ Բոնդի հարցաքննությունից խուսափելու համար։
  • Գրքում պրոֆեսոր Դենթ և Բոնդի այցը օրիորդ Թարոյին չկան։ Գրքում երեք մարդասպանները մահանում են վերջում՝ Ծովախեցգետնի կղզում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Նոու ֆիլմը - 1962- Ջեյմս Բոնդի դերում՝ Շոն Քոնների

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]