Դյուրերի ինքնադիմանկար (1500)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դյուրերի ինքնադիմանկար (այլ կիրառումներ)
Դյուրերի ինքնադիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր[1][2] |
տարի | 1500[1][2] |
բարձրություն | 67,1 սանտիմետր[1][2] |
լայնություն | 48,9 սանտիմետր[1][2] |
ուղղություն | գերմանական Վերածնունդ[3] և հյուսիսային Վերածնունդ[4][5] |
ժանր | ինքնապատկեր[1][6] |
նյութ | յուղաներկ[2] և lime panel?[1][2] |
գտնվում է | Alte Pinakothek, upper floor, gallery I?[2] և Նյուրնբերգ[7] |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1][2] |
հիմնական թեմա | Ալբրեխտ Դյուրեր |
պատկերված են
| |
https://www.wga.hu/frames-e.html?/html/d/durer/1/03/1self28.html, http://archiv.ub.uni-heidelberg.de/artdok/2744/1/Hess_Duerer_als_Nuernberger_Markenartikel_2002.pdf կայք | |
Ծանոթագրություններ | |
Self-Portrait (Dürer, Munich) Վիքիպահեստում |
Ինքնադիմանկար («Ինքնադիմանկար 28 տարեկան հասակում», «Ինքնադիմանկար մորթե հագուստով», գերմ.՝ Selbstbildnis im Pelzrock), Ալբրեխտ Դյուրերի երեք մեծ ինքնադիմանկարներից մեկը, որ ստեղծվել է 1500 թվականի սկզբին։ Ինքնադիմանկարներից ամենից հայտնին է, ունի խորհրդանշանների բարդ համակարգ[8]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնադիմանկարը առանձնանում է Քրիստոսի` այդ ժամանակներում ընդունված պատկերման ձևի նմանությամբ. գծերը համաչափ են, ներկերը` մուգ գույնի, կերպարը նայում է ուղիղ առաջ, մինչև կուրծքը բարձրացված ձեռքը կարծես օրհնանքի ժեստ լինի։ Դյուրերի երկու կողմերում սև ֆոնին պատկերված նշանները կարծես լողում են տարածության մեջ` ընդգծելով նկարի խորհրդանշական համակարգը։ Նախկին ինքնադիմանկարների թեթև տոները փոխարինվել են մուգ տոներով[9]։ Այս կտավում Դյուրերը, թվում է, հասել է այն բանին, ինչն արվեստի տեսաբան Մարսել Բրիոն անվանում է «....կլասիցիզմ Էնգրի ոճով։ Սևեռուն հայացքը դիմակի տպավորություն է թողնում, որը կարողանում է քողարկել ներքին անհանգստությունը, ապրումները, կրքերը»[9].:
Կերպարի թվացյալ համաչափությունը փոքր-ինչ խախտված է. գլուխը կենտրոնից մի փոքր աջ է թեքված, մազափունջը ևս, հայացքն ուղղված է ձախ[10]։
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին ուղիղ առաջ ուղղված հայացքը բացառապես բնորոշ էր ազնվականների դիմանկարներին։ Դիմանկարի այդպիսի օրինակ է Հանս Հոլբայն Կրտսերի նկարաշարքը` նվիրված Հենրի VIII արքային ու նրա կանանց. ամենայն հավանականությամբ արքային հենց այդ դիրքով պատկերելու ցուցում է տրվել նկարչին[11]։ Իտալիայում կիսադեմ պատկերելու ավանդույթին փոխարինելու եկավ դեմքը երեք քառորդով պատկերելու եղանակը։ Հյուսիսային Եվրոպայում երեք քառորդով դիմանկարները հայտնվում են մոտավորապես 1420 թվականից։ Այն կիրառել է Դյուրերը իր ավելի վաղ շրջանի դիմանկարներում։ Ուշ միջնադարի և Վերածննդի շրջանի նկարիչները կիրառում էին այդ առավել բարդ տարբերակը` հպարտանալով կերպարը երեք քառորդով պատկերելու եղանակին տիրապետելու իրենց վարպետությամբ։ 16-րդ դարասկզբի մարդու համար դիմանկարը դիմացից պատկերելը կապված էր ազնվականական, կրոնական թեմաների, հատկապես` Քրիստոսի կերպարի պատկերման հետ։
Դյուրերի ինքնադիմանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ինքնադիմանկար», Ալբերտինա պատկերասրահ, 1484
-
«Ինքնադիմանկար», Լուվր, 1493
-
«Ինքնադիմանկար», Պրադո, 1498
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.sammlung.pinakothek.de/de/bookmark/artwork/anxgBRZd4E
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/Qlx2QpQ4Xq
- ↑ https://fristartmuseum.org/exhibition/albrecht-durer-at-the-frist-art-museum/
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.sammlung.pinakothek.de/de/artist/albrecht-duerer/selbstbildnis-im-pelzrock
- ↑ Lahme, 2007, էջ 72
- ↑ 9,0 9,1 Brion, Marcel. Dürer. — : Thames and Hudson, 1960. — P. 170.
- ↑ Bailey, Martin. Dürer. — : Phaidon Press, 1995. — P. 68. — ISBN 0-7148-3334-7
- ↑ Campbell, Lorne. Renaissance Portraits, European Portrait-Painting in the 14th, 15th and 16th Centuries. — Yale, 1990. — P. 81—86. — ISBN 0-300-04675-8
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Բորգեզի Հին պատկերասրահ։ Մյունխեն։ Ալբոմ — 2003.
- Տ. Ա. Սեդովա Մյունխենի հին պատկերասրահ — М.: Արվեստ, 1990.
- Lahme H. Das Ziel menschlichen Bildschaffens im Gottesbild. Perspektiven einer ‘Imago Dei’ als Fundament des Kunstkontinuums ‘Visualität’. Eine Untersuchung zu exemplarischen Bildphänomenen. — Münster: LIT Verlag, 2007. — ISBN 978-3-8258-0723-8
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրերի ինքնադիմանկար (1500)» հոդվածին։ |
|