Դյուլբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուլբեր
Նկարագրություն
Տեսակշենք
Վարչական միավորԿորեիզ
Երկիր Ուկրաինա
Կառուցված19-րդ դար
Ճարտարապետական ոճնեոմավրիտանական ոճ և Egyptian Revival architecture?
Քարտեզ
Քարտեզ
 Dulber Palace, Koreiz Վիքիպահեստում

Պալատ «Դյուլբեր», կառուցվել է 19-րդ դարում Պետրա Նիկոլաևիչ իշխանի կողմից։ Գտնվում է Ղրիմի հարավային ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուլբեր պալատի խուզարկում, 1918 թվական

Պալատը կառուցվել է 1895-1897 թվականներին։ Շինարարության ղեկավարը ճարտարապետ Նիկոլայ Կրասնովն էր, նա եղել է նաև Լիվադիսկի և Յուսուպովսկի պալատների հեղինակը։ Մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչը Դյուլբեր պալատը համեմատել է «Սինեյ Բորոդի» պալատի հետ։ Շինության գմբեթը փայլում էր արծաթի պես։

Փետրվարյան հեղափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը որոշ ռոմանովների թույլատրեց մեկնել Ղրիմ։ Ղրմում հաստատվելուց հետո խորհրդային իշխանությունը սպառնում էր նրանց։

Ատամնավոր պալատի պատերը հաստ էին և թագավորների համար հարմար բնակատեղի էր։ Մեխ իշխան Ալեքսանդր Միխայելովիչը պաշտպանության պալատում դարձել էր Զադարոժնու աջ ձեռքը։ Նա որպես պրոֆեսիոնալ զինվորական օգնել է վերազինել գնդացիներին և այլ կարևոր գործեր է կատարել։

Նրանք փրկվել են լուծարումից։ 1919 թվականի ապրիլին նրանք գաղթել են Ռուսաստանից[1]։

1922 թվականին Դյուլբեր կալվածքը վերանվանվել է Կարմիր բանակ։ 1938 թվականին կառուցվել է երկրորդ մասնաշենքը մավրիտանական ոճով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պալատը մեծապես վնասվել է, սակայն հետպատերազմյան ժամանակաշրջանում նորից վերականգնվել է։ Հետագայում այնտեղ հանգստանում Էին ԽՄԿԿ-ի բարձրաստիճան ֆունկցիոներներ։

Այժմ հանդիսանում է առողջարան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուլբեր բառը թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «պաշտելի»։

Պալատը, որը կառուցվել է մավրիտանական ոճով ներկայացնում է արծաթագույն գմբեթով, կամարաձև պատուհաններով և ատամնավոր պատերով է սպիտակավուն շենք։ Այն զարդարում են կապույտ զարդերը և գունավոր խճանկարները։ Պալատի շուրջը կա այգի, որը ձգվում է գլխավոր մուտքի դարպասներից մինչև ծով։ Բուսաբանական այգու մակերեսը 6 հա է, այնտեղ աճում են կաղնիներ, սոսիներ, սեքվոյադենդրոն հսկայական, խնկենիներ, մայրիներ, սոճիներ, նոճիներ, սեքվոյաներ, ձիթապտուղ և վարդեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Սերգեև. «Դյուլբեր — նշանակում է գեղեցիկ». Ամսագիր «Նոր Ղրիմ:Առողջարաններ և զբոսաշրջություն»
  • Մոսլով Ա. Ա. «Թագավորի վերջին հայտարարություն». Հիշողություններ պալատի պետի գրասենյակից։ 1900—1916. Մ., 2006:
  • Ալեքսանդր Միխայելովիչ Ռեմանով։ «Հիշողություններ մեծ իշխանից»։ Մոսկվա, 2001.
  • Ն.Կալինին, Ա. Կադիևիչ, Մ.Զեմլյանիչենկո։ «Կայսերական բակի ճարտարապետ Ն. Պ. Կրասնով» 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вертепова Л. Ю. История одного экспоната: бюст Ф. Задорожного работы Г. Дерюжинского на художественной выставке в Ялте в 1918 году. Сайт «Дагмария. Культурно-Историческое Общество Имени Её Императорского Величества Государыни Марии Фёдоровны». Проверено 2 февраля 2013. Архивировано 7 февраля 2013 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Санаторный комплекс Дюльбер Официальный сайт
  • Замок Дюльбер на сайте Qrim.ru
  • Информация о дворце на сайте Allcastle.info
  • Санаторный комплекс Дюльбер. Фото. Панорамы.