Դիմիտրիե Կանտեմիր
Դիմիտրիե Կանտեմիր ռումիներեն՝ Dimitrie Cantemir | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1674[1][2][3][…] |
Ծննդավայր | Dimitrie Cantemir, Ținutul Fălciu, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3][4][5][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Dmitrovsk, Sevsky Uyezd, Sevsk Province, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Մոլդովական իշխանություն և Ռուսական կայսրություն |
Ազգություն | ռումինացի |
Մայրենի լեզու | ռումիներեն |
Կրթություն | Ֆեների հունական ուղղափառ դպրոց |
Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, պատմաբան, փիլիսոփա, կոմպոզիտոր, քարտեզագիր, գրող, աշխարհագրագետ, արևելագետ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Անաստասիա Տրուբեցկայա և Casandra Cantacuzino? |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Կանտեմիր[6], մայր՝ Անա Բանտաշ |
Զբաղեցրած պաշտոններ | lord of Moldavia? և lord of Moldavia? |
Անդամություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Եկատերինա Գոլիցինա, Մարիա Կանտեմիր, Անտիոհ Կանտեմիր[7][8][1][…] և Șerban Cantemir? |
Dimitrie Cantemir Վիքիպահեստում |
Դիմիտրիե Կոնստանտինի Կանտեմիր (ռումիներեն՝ Dimitrie Cantemir, հոկտեմբերի 26, 1674[1][2][3][…], Dimitrie Cantemir, Ținutul Fălciu, Մոլդովական իշխանություն - օգոստոսի 21 (սեպտեմբերի 1), 1723[3][4][5][…], Dmitrovsk, Sevsky Uyezd, Sevsk Province, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), մոլդովացի պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլդովայի իշխան Կոնստանտին Կանտեմիրի որդին։ Սովորել է Կոստանդնուպոլսի հունա-լատինական ակադեմիայում, տիրապետել բազմաթիվ լեզուների։
Եղել է (1693 թվական, 1710-1711 թվականներ) Մոլդովայի իշխան, փորձել վերականգնել երկրի անկախությունը՝ հենվելով ռուսական ցար Պետրոս Մեծի հետ կնքած (մարտի 4, 1711 թ.) հակաթուրքական դաշինքի վրա։ Պրուտյան անհաջող արշավանքից հետո անցել է (1711 թ.) Ռուսաստան, ստացել ռուս իշխանի տիտղոս, կալվածքներ և նշանակվել ցարի խորհրդական։
Պարսկական արշավանքի (1722-1723 թթ․) ժամանակ ղեկավարել է արշավային գրասենյակները, եղել Կովկասում ու Հայաստանում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստանդնուպոլսում եղած տարիներին ուսումնասիրել է թուրքական երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1973 թ․) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրքական երաժշտագիտության զարգացման վրա։ Հորինել է նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով։
Կանտեմիրի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երաժշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտաներով և փրկվել կորստից։ Ուշագրավ են խոհա-փիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1883 թվական), «Ղուրան կամ Գիրք իսլամի համակարգի մասին» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1722 թվական) աշխատությունները, որոնցում Կանտեմիրը, թեև իդեալիստական դիրքերից, սակայն որպես հումանիստական լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ համարում ճնշվածների ընդվզումները։
Աշխարհաճանաչման աղբյուր Կանտեմիրը համարում է բանականությունը, թեև բանականության հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին։ Կանտեմիրի առավել արժեքավոր գործերը Ռուսաստանում գրած պատմա-աշխարհագրական երկերն են, որոնց վրա մեծ ազդեցություն են թողել պետրոսյան բարեփոխումները։
«Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»-ը (1-ին հրատարակչություն, անգլերեն, 1734-1735 թթ․, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կանտեմիրի ստեղծագործության գլուխգործոցն է, որի համար 1714 թվականին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ։ Գրել է նաև «Հռոմեա-մոլդո-վալաքների վաղեմության քրոնիկոն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1835-1836 թթ.) և հատկապես հայագիտության համար արժեքավոր «Մոլդովայի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-ին հրատարակչություն, գերմաներեն, 1769-1770 թթ.) ու «Կովկասյան լեռնապատից» (1-ին հրատարակչություն, լատիներեն, 1726 թ.) երկերը, որոնցում բազմիցս անդրադարձել է հայերին ու Հայաստանին, կարևոր տեղեկություններ հաղորդել Մոլդովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դավանության, եկեղեցիների, նշանավոր անձանց մասին և այլն։
Կանտեմիրը թաղվել է Մոսկվայում։ 1935 թվականին աճյունը տեղափոխվել է Յաշ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бабий А. И. Дмитрий Кантемир М.։ Мысль, 1984.- 173 с.
- Густерин П. В. Первый российский востоковед Дмитрий Кантемир / First Russian Orientalist Dmitry Kantemir. М.։ Восточная книга, 2008.
- Густерин П. В. По следу Кантемира. Российскому востоковедению исполняется 300 лет // Российская газета. 2011, № 147 (8 июля).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 M. G. Cantemir // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 209.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Сорока И. А. Кантемир (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1966. — Т. 3. — С. 373—374.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.ghika.net/Familles/Cantemir/Cantemir_01.pdf
- ↑ 5,0 5,1 5,2 http://genealogy.euweb.cz/balkan/cantemir.html
- ↑ 6,0 6,1 Кантемир, Константин Федорович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 317.
- ↑ Сементковский Р. Кантемир, Антиох Дмитриевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 314—317.
- ↑ В. Р—в Кантемир, Дмитрий Константинович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 317.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 243)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիե Կանտեմիր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1674 ծնունդներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 1723 մահեր
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Մոլդովացի պատմաբաններ
- Մոլդովացի արևելագետներ
- Մոլդովացի երաժշտագետներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության պետական ծառայողներ
- Թուրքական մուղամ երաժշտության կոմպոզիտորներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Օսմանյան դասական երաժշտության կոմպոզիտորներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Ռումինացի փիլիսոփաներ
- Քարտեզագիրներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ
- Ռումինացի պատմաբաններ
- Ռումինացի գրողներ
- Ռումինացի լեզվաբաններ
- Մոլդովացի կոմպոզիտորներ
- Մոլդովացի երաժիշտներ
- Մոլդովացի գիտնականներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա