Դավիթ Կովնացկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Կովնացկի
Dawid Kownacki
Կովնացկին 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dawid Igor Kownacki
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1997(1997-03-14)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան[2]
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 99
Պատանեկան կարիերա
ԼեհաստանԳոժուվ Վելկոպոլսկի
2005-2013 Լեհաստան Լեխ Պոզնան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Լեհաստան Լեխ Պոզնան 94 (21)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 23 (5)
Ազգային հավաքական
2011 Լեհաստան Լեհաստան Մ15 4 (7)
2012 Լեհաստան Լեհաստան Մ16 2 (1)
2012-2014 Լեհաստան Լեհաստան Մ17 10 (8)
2014-2016 Լեհաստան Լեհաստան Մ19 4 (0)
2015-ներկա Լեհաստան Լեհաստան Մ21 14 (10)
2018-ներկա Լեհաստան Լեհաստան 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2018

Դավիթ Կովնացկի (լեհ.՝ Dawid Kownacki, մարտի 14, 1997(1997-03-14)[1], Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան[2]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեխ Պոզնան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովնացկին Լեխ Պոզնանի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի դեկտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Վիսլա Կրակովի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 21-ին՝ Պոգոն Շեցինի դեմ խաղում[7]։ Մարտի 1-ին Կովնացկին 2 գոլային փոխանցում տվեց Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում[8]։ Ապրիլի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յագելոնիայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կովնացկին անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Նիմե Կալյուի դեմ խաղում[10]։ Հուլիսի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում[11]։ 2015 թվականի ապրիլի 9-ին լեհը դուբլ ձևակերպեց Լեհաստանի գավաթի Բլեկիտնի Ստարգարդի դեմ խաղում՝ օգնելով Լեխ Պոզնանին հաղթել 5-1 հաշվով[12]։

Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Կովնացկին անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[13]։ 2016 թվականի փետրվարի 14-ին նա 2 գոլի հեղինակ դարձավ Բրուկ-Բետ Տերմալիցայի դեմ խաղում[14]։ Հուլիսի 10-ին Կովնացկին խաղադաշտ դուրս եկավ Լեհաստանի սուպերգավաթի Լեգիա Վարշավայի դեմ խաղում[15]՝ օգնելով Լեխ Պոզնանին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը։ 2017 թվականի փետրվարի 24-ին նա դուբլ ձևակերպեց Պոգոն Շեցինի դեմ խաղում[16]։ Ապրիլի 15-ին լեհը 2 գոլային փոխանցում տվեց Վիսլա Պլոցկի դեմ խաղում[17]։ Լեխ Պոզնանի կազմում Կովնացկին անցկացրեց 117 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 11-ին Կովնացկին 5 տարվա պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ[18][19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կվալյարելային Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 11 րոպե անց[21]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 30-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[22]։ Առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 21-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 28-ին Կովնացկին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 4-1 հաշվով[24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովնացկին ներկայացրել է Լեհաստանը բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ Շվեդիայի դեմ խաղում[26]։ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում։

Լեհաստանի ազգային հավաքական Կովնացկին առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հունիսին՝ Վրաստանի և Հունաստանի դեմ խաղերի համար[27], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[28][29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Նիգերիայի դեմ ընկերական խաղում[30]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հունիսի 12-ին՝ Լիտվայի դեմ խաղում[31]։ 2018 թվականի հունիսի 4-ին Կովնացկին ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[32][33]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[34], իսկ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից[35][36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեխ Պոզնան 2013–14 Էքստրակլաս 13 2 13 2
2014–15 30 4 5 2 3 1 38 7
2015–16 24 6 4 0 5 1 1 0 34 7
2016–17 27 9 5 2 0 0 32 11
Ընդհանուր 94 21 14 4 8 2 1 0 117 27
Սամպդորիա 2017–18 Սերիա A 22 5 2 3 24 8
2018–19 1 0 1 0 2 0
Ընդհանուր 23 5 3 3 0 0 0 0 26 8
Կարիերայի ընդհանուր 117 26 17 7 8 2 1 0 143 35

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[37]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 12, 2018 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Լիտվա Լիտվա 3–0 4–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեխ Պոզնան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Poland - D. Kownacki - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Dawid Kownacki has emerged as Poland back-up to Robert Lewandowski». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. UEFA.com. «Poland's Dawid Kownacki – 'the next Lewandowski'?». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Lech Poznan - Wisla Kraków, Dec 6, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «Pogon Szczecin - Lech Poznan, Feb 21, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. «Lech Poznan - Piast Gliwice, Mar 1, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. «Lech Poznan - Jagiellonia Bialystok, Apr 5, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Nomme Kalju FC - Lech Poznan, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «Lech Poznan - Piast Gliwice, Jul 20, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Lech Poznan - Blekitni Stargard, Apr 9, 2015 - Polish Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Lech Poznan - Os Belenenses SAD, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. «Lech Poznan - Bruk-Bet Termalica Nieciecza, Feb 14, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «Lech Poznan - Legia Warszawa, Jul 10, 2015 - Superpuchar Polski - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Pogon Szczecin - Lech Poznan, Feb 24, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  17. «Wisla Plock - Lech Poznan, Apr 15, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  18. «Kownacki joins Sampdoria from Lech Poznan - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Official: Sampdoria sign Kownacki | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. «Sampdoria complete signing of Polish striker Dawid Kownacki». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  21. «UC Sampdoria - Foggia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. «Udinese Calcio - UC Sampdoria, Sep 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. «Coppa: Kownacki seals Samp rout | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  26. «Poland U21 - Sweden U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  27. «Poland June Call-Ups for Georgia and Greece Released – PSN» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  28. «Poland - Georgia, Jun 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. «Poland - Greece, Jun 16, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  30. «Poland - Nigeria, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  31. «Poland - Lithuania, Jun 12, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  32. «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  34. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Dawid KOWNACKI - Dawid Kownacki - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  35. Wilson, Jonathan (2018 թ․ հունիսի 24). «Colombia's triple hammer blow dumps Poland out of World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  36. White, Jim; Johnson, Jamie (2018 թ․ հունիսի 24). «Poland limp out of World Cup at the hands of Colombia as Robert Lewandowski fails to light up Russia». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  37. 37,0 37,1 «Dawid Kownacki». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Կովնացկի» հոդվածին։