Միխալ Պազդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միխալ Պազդան
լեհ.՝ Michał Pazdan
Michał Pazdan.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1987(1987-09-21)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Կրակով, Լեհաստան
Հասակ 180 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեհաստան Լեգիա
Համար 2
Պատանեկան կարիերա
2002—2004 Լեհաստան Խուտնիկ Կրակով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2007 Լեհաստան Խուտնիկ Կրակով
2007—2012 Լեհաստան Գուրնիկ Զաբժե 126 (3)
2012—2015 Լեհաստան Յագելոնիա 86 (3)
2015—ներկա Լեհաստան Լեգիա 7 (0)
Ազգային հավաքական
2007—ներկա Լեհաստան Լեհաստան 18 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 30, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 12, 2016

Միխալ Պազդան (լեհ.՝ Michał Pazdan, սեպտեմբերի 21, 1987(1987-09-21)[1], Կրակով, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, «Լեգիա» ակումբի և Լեհաստանի ազգային հավաքականի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակովյան «Խուտնիկի» սան, կարիերան սկսել է հենց այդտեղ։ 2007 թվականի ամռանը տեղափոխվել է Զաբժեի «Գուրմիկ» ակումբ։ Էքստրակլասում դեբյուտն անցկացրել է 2007 թվականի սեպտեմբերի 14-ին, Բիտոմսկի «Պոլոնիայի» դեմ խաղում (4-0)[2]: Ընդհանուր առմամբ 2007-2008 մրցաշրջանի Լեհաստանի առաջնությունում անցկացրել է 19 խաղ, իսկ թիմում նրա խաղընկերները Եժի Բժենչեկը և Թոմաշ Հայտոն[3]: 2008-2009 մրցաշրջանի արդյունքներով «Գուրնիկը» զբաղեցրեց 15-րդ տեղը, առաջ մնալով միայն «Լոդզից», և ուղևորվեց Առաջին լիգա։

2012-2015 թվականներին համարվել է «Յագելոնիայի» ֆուտբոլիստ։ 2015 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Վարշավայի «Լեգիայի» հետ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի ազգային հավաքականում դեբյուտն անցկացրել է 2007 թվականի դեկտեմբերի 15-ին, Լեո Բենհակերի օրոք, Բոսնիա և Հերցոգովինայի դեմ խաղում (1-0)[4], խաղը սկսել է մեկնարկային կազմում, բայց 9-րդ րոպեին Ռադոսլավ Մաևսկին փոխարինել է նրան։ Պազդանը հավաքականի կազմում ընդգրկվել է 2008 թվականի Ավստրիայի և Շվեյցարիայի առաջնությանը[5]: Բայց ինչպես Լուկաշ Գարգուլան, նա նույնպես չի խաղացել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան «Լեգիա»
  • Լեհաստնաի չեմպիոն՝ 2015-2016
  • Լեհաստանի գավաթ (1)՝ 2015-2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Протокол матча» (լեհերեն)։ 90minut.pl։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2009-12-27 
  3. «Профиль на официальном сайте УЕФА» (ռուսերեն)։ УЕФА։ Վերցված է 2009-12-27 
  4. «Протокол матча» (անգլերեն)։ worldfootball.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2009-12-27 
  5. «Лео Бенхаккер назвал заявку на Евро» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2009-12-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]