Դավիթ Կովնացկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դավիթ Կովնացկի
Dawid Kownacki
Dawid Kownacki 1.jpg
Կովնացկին 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dawid Igor Kownacki
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1997(1997-03-14)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան[2]
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 99
Պատանեկան կարիերա
ԼեհաստանԳոժուվ Վելկոպոլսկի
2005-2013 Լեհաստան Լեխ Պոզնան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Լեհաստան Լեխ Պոզնան 94 (21)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 23 (5)
Ազգային հավաքական
2011 Լեհաստան Լեհաստան Մ15 4 (7)
2012 Լեհաստան Լեհաստան Մ16 2 (1)
2012-2014 Լեհաստան Լեհաստան Մ17 10 (8)
2014-2016 Լեհաստան Լեհաստան Մ19 4 (0)
2015-ներկա Լեհաստան Լեհաստան Մ21 14 (10)
2018-ներկա Լեհաստան Լեհաստան 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2018

Դավիթ Կովնացկի (լեհ.՝ Dawid Kownacki, մարտի 14, 1997(1997-03-14)[1], Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան[2]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեխ Պոզնան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովնացկին Լեխ Պոզնանի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի դեկտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Վիսլա Կրակովի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 21-ին՝ Պոգոն Շեցինի դեմ խաղում[7]։ Մարտի 1-ին Կովնացկին 2 գոլային փոխանցում տվեց Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում[8]։ Ապրիլի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յագելոնիայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կովնացկին անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Նիմե Կալյուի դեմ խաղում[10]։ Հուլիսի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում[11]։ 2015 թվականի ապրիլի 9-ին լեհը դուբլ ձևակերպեց Լեհաստանի գավաթի Բլեկիտնի Ստարգարդի դեմ խաղում՝ օգնելով Լեխ Պոզնանին հաղթել 5-1 հաշվով[12]։

Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Կովնացկին անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[13]։ 2016 թվականի փետրվարի 14-ին նա 2 գոլի հեղինակ դարձավ Բրուկ-Բետ Տերմալիցայի դեմ խաղում[14]։ Հուլիսի 10-ին Կովնացկին խաղադաշտ դուրս եկավ Լեհաստանի սուպերգավաթի Լեգիա Վարշավայի դեմ խաղում[15]՝ օգնելով Լեխ Պոզնանին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը։ 2017 թվականի փետրվարի 24-ին նա դուբլ ձևակերպեց Պոգոն Շեցինի դեմ խաղում[16]։ Ապրիլի 15-ին լեհը 2 գոլային փոխանցում տվեց Վիսլա Պլոցկի դեմ խաղում[17]։ Լեխ Պոզնանի կազմում Կովնացկին անցկացրեց 117 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 11-ին Կովնացկին 5 տարվա պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ[18][19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կվալյարելային Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 11 րոպե անց[21]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 30-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[22]։ Առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 21-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 28-ին Կովնացկին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 4-1 հաշվով[24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովնացկին ներկայացրել է Լեհաստանը բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ Շվեդիայի դեմ խաղում[26]։ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում։

Լեհաստանի ազգային հավաքական Կովնացկին առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հունիսին՝ Վրաստանի և Հունաստանի դեմ խաղերի համար[27], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[28][29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Նիգերիայի դեմ ընկերական խաղում[30]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հունիսի 12-ին՝ Լիտվայի դեմ խաղում[31]։ 2018 թվականի հունիսի 4-ին Կովնացկին ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[32][33]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[34], իսկ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից[35][36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեխ Պոզնան 2013–14 Էքստրակլաս 13 2 13 2
2014–15 30 4 5 2 3 1 38 7
2015–16 24 6 4 0 5 1 1 0 34 7
2016–17 27 9 5 2 0 0 32 11
Ընդհանուր 94 21 14 4 8 2 1 0 117 27
Սամպդորիա 2017–18 Սերիա A 22 5 2 3 24 8
2018–19 1 0 1 0 2 0
Ընդհանուր 23 5 3 3 0 0 0 0 26 8
Կարիերայի ընդհանուր 117 26 17 7 8 2 1 0 143 35

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[37]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 12, 2018 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Լիտվա Լիտվա 3–0 4–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեխ Պոզնան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Poland - D. Kownacki - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  4. «Dawid Kownacki has emerged as Poland back-up to Robert Lewandowski»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  5. UEFA.com։ «Poland's Dawid Kownacki – 'the next Lewandowski'?»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  6. «Lech Poznan - Wisla Kraków, Dec 6, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  7. «Pogon Szczecin - Lech Poznan, Feb 21, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  8. «Lech Poznan - Piast Gliwice, Mar 1, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  9. «Lech Poznan - Jagiellonia Bialystok, Apr 5, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  10. «Nomme Kalju FC - Lech Poznan, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  11. «Lech Poznan - Piast Gliwice, Jul 20, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  12. «Lech Poznan - Blekitni Stargard, Apr 9, 2015 - Polish Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  13. «Lech Poznan - Os Belenenses SAD, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  14. «Lech Poznan - Bruk-Bet Termalica Nieciecza, Feb 14, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  15. «Lech Poznan - Legia Warszawa, Jul 10, 2015 - Superpuchar Polski - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  16. «Pogon Szczecin - Lech Poznan, Feb 24, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  17. «Wisla Plock - Lech Poznan, Apr 15, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  18. «Kownacki joins Sampdoria from Lech Poznan - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2017-07-11։ Վերցված է 2018-09-04 
  19. «Official: Sampdoria sign Kownacki | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-04 
  20. «Sampdoria complete signing of Polish striker Dawid Kownacki»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  21. «UC Sampdoria - Foggia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  22. «Udinese Calcio - UC Sampdoria, Sep 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  23. «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  24. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  25. «Coppa: Kownacki seals Samp rout | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-04 
  26. «Poland U21 - Sweden U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  27. «Poland June Call-Ups for Georgia and Greece Released – PSN» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին։ Վերցված է 2018-09-04 
  28. «Poland - Georgia, Jun 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  29. «Poland - Greece, Jun 16, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  30. «Poland - Nigeria, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  31. «Poland - Lithuania, Jun 12, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  32. «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-09-02 
  33. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-02 
  34. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Dawid KOWNACKI - Dawid Kownacki - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-09-04 
  35. Wilson Jonathan (2018-06-24)։ «Colombia’s triple hammer blow dumps Poland out of World Cup»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-02 
  36. White Jim, Johnson Jamie (2018-06-24)։ «Poland limp out of World Cup at the hands of Colombia as Robert Lewandowski fails to light up Russia»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-09-02 
  37. 37,0 37,1 «Dawid Kownacki»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]