Տիագու Չոնեկ
Տիագու Չոնեկ լեհ.՝ Thiago Cionek | ||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
| Ազգությունը | լեհ | |||||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 21, 1986[1][2] (40 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Կուրիտիբա, Բրազիլիա[3] | |||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 184 սմ | |||||||||||||||||||||||||||||
| Քաշ | 81 կգ | |||||||||||||||||||||||||||||
| Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | ՍՊԱԼ | |||||||||||||||||||||||||||||
| Համար | 4 | |||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||
Տիագու Ռանգել Չոնեկ (լեհ.՝ Thiago Rangel Cionek, ապրիլի 21, 1986[1][2], Կուրիտիբա, Բրազիլիա[3]), բրազիլիական ծագմամբ լեհ ֆուտբոլիստ, ՍՊԱԼ ակումբի և Լեհաստանի հավաքականի պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոնեկն իր կարիերան սկսել է «Կույաբա», «ԿՌԲ» և ինչպես նաև պորտուգալական «Բրագանսա» ակումբներում։ 2008 թվականին նա տեղափոխվել է «Յագելոնիա» ակումբ։ Սեպտեմբերի 12-ին՝ «Լոձ» ակումբի դեմ խաղի ժամանակ Չոնեկը կատարել է իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում[4]։ 2009 թվականի մայիսի 8-ին՝ «Լեխիա» ակումբի դեմ խաղում Չոնեկը խփել է իր առաջին գոլը «Յագելոնիա» ակումբի կազմում[5]։ Նույն տարում Տիագու Չոնեկը նվաճել է Լեհաստանի գավաթը։ 2012 թվականին նա տեղափոխվել է իտալական «Պադովա» ակումբ։ Սեպտեմբերի 3-ին՝ «Լիվորնո» ակումբի դեմ խաղում Չոնեկը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Բ-ում[6]։ 2013 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Մոդենա» ակումբ։ Հոկտեմբերի 5-ին՝ «Էմպոլի» ակումբի դեմ խաղում Չոնեկը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։ 2014 թվականի մարտի 4-ին «Պոդովա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Մոդենա» ակումբի կազմում[8]։ Վարձավճարով հանդես գալու վերաբերյալ պայմանավորվածության ժամկետի ավարտից հետո Տիագուն ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր։
2016 թվականի սկզբին Տիագու Չոնեկը տեղափոխվել է «Պալերմո» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 350 հազար եվրո։ Ապրիլի 3-ին «Կիևո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[9]։
2018 թվականի սկզբին Տիագուն տեղափոխվել է ՍՊԱԼ ակումբ։ Հունվարի 21-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[10]։ Ապրիլի 7-ին «Ատալանտա» ակումբի դեմ խաղում Չոնեկը խփել է իր առաջին գոլը ՍՊԱԼ ակումբի կազմում[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 13-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Չոնեկը կատարել է իր նորամուտը Լեհաստանի հավաքականի կազմում[12]։
2016 թվականի ամռանը Չոնեկը հավաքականի հիմնական կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին[13]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Լեհաստանի գավաթակիր — 2009/2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Լոձ VS. Յագելոնիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2008—09—12.
- ↑ «Լեխիա Գդանսկ VS. Յագելոնիա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2009—05—08.
- ↑ «Լիվորնո VS. Պադովա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2012—09—03.
- ↑ «Էմպոլի VS. Մոդենա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—05.
- ↑ «Պադովա VS. Մոդենա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014—03—08.
- ↑ «Կիևո VS. Պալերմո 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—04—03.
- ↑ «Удинезе VS. СПАЛ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—01—21.
- ↑ «ՍՊԱԼ VS. Ատալանտա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—04—07.
- ↑ «Գերմանիա VS. Լեհաստան 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—05—13.
- ↑ «Ուկրաինա VS. Լեհաստան 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—06—21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չոնեկի պաշտոնական Ինստագրամի էջը
- Չոնեկը transfermarkt-ում
- Չոնեկը soccerbase.com-ում
- Չոնեկը WhoScored.com կայքում
- Չոնեկը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիագու Չոնեկ» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||||||
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ավելինոյի ֆուտբոլիստներ
- Բրագանսայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լեհ ֆուտբոլիստներ
- Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- ԿՌԲ-ի ֆուտբոլիստներ
- Կույաբայի ֆուտբոլիստներ
- Մոդենայի ֆուտբոլիստներ
- Յագելոնիայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պադովայի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- ՍՊԱԼ-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ռեջինայի ֆուտբոլիստներ