Jump to content

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Տեր-Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 9, 1964 թ.
ԾննդավայրԵրևան
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան
Կայքgtergab.com/hy/

Գևորգ Ալեքսանդրի Տեր-Գաբրիելյան (հունվարի 9, 1964, Երևան, Հայաստան, ԽՍՀՄ) հայ արձակագիր, գրականագետ, հասարակական գործիչ, 2007 թվականից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Տեր Գաբրիելյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի №19, Ն.Կ.Կրուպսկայայի անվան դպրոցում (այժմ՝ Նիկոլ Աղբալյան), հետո՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, թուրքերենի բաժնում։ Մոսկվայի համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ուսանել է որպես հայցորդ (1985-1988), պաշտպանել թեկնածուական թեզ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում՝ «Երկխոսությունը թուրքական արձակում» թեմայով։ Հետագայում ուսանել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի Պրահայի մասնաճյուղում, ստացել մագիստրոսի կոչում Բրիտանիայի Լանկաստերի համալսարանից՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների բնագավառում։ Ուսանել է նաև ԱՄՆ Օհայո նահանգի Բոուլինգ Գրին համալսարանում և ստացել հասարակական կառավարման մագիստրոսի աստիճան՝ միջազգային կառավարման ասպարեզում։ Վեպերի, վիպակների ու պատմվածքների հեղինակ է։ Արձակ գրել սկսել է 14 տարեկանից, հրապարակվել՝ 16-ից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես դասախոս, Արցախ հայրենակցական միությունում, Հատուկ ծրագրերի կոմիտեում, Հայաստանի առաջին նախագահի աշխատակազմում, Գերմանիայի Գիտության և քաղաքականության ինստիտուտում (Մյունխեն), Միջազգային տագնապ (International Alert) ոչ կառավարական կազմակերպությունում՝ Լոնդոնում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամում Հայաստանում։ Բացի նշված հիմնական աշխատավայրերից, աշխատել է նաև պարբերաբար որպես առանձին կուրսերի դասախոս մի շարք համալսարաններում, թղթակցել մի շարք պարբերականների։ Բացի արձակից, հեղինակ է բազում էսսեների հայերեն և ռուսերեն, հոդվածների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն (հասարակական-քաղաքական թեմաներով, միջազգային հարաբերությունների վերաբերյալ), ինչպես նաև սղագրված տեսաելույթների շարքի՝ հայերեն և անգլերեն։ Տեսաելույթները նվիրված են Հայաստանի սոցիալական պատմությանը, միջազգային զարգացմանը, քաղաքացիական հասարակությանը, ժամանակակից մենեջմենթին, մտածողության և կոմունիկացիայի խնդիրներին։ Գ. Տեր-Գաբրիելյանը հանդիսանում է Կրեատիվ խաղերի և Համակարգային մտագործունեության մեթոդաբանության դպրոցի ներկայացուցիչ։ Մասնակցել է մոտ երեսուն կրեատիվ խաղերի, որպես խաղացող կամ, հիմնականում՝ որպես խաղավարներից մեկը։ Հեղինակ է մի շարք տեքստերի՝ մտագործունեության մեթոդաբանության տարբեր հարցերի վերաբերյալ։

Հրապարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմը, ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական կողմը սերում է Շուշի և Դերբենդ քաղաքներից. Գևորգ Տեր-Գաբրիելյանը սերունդ է սոցիալիստ և բոլշևիկյան քաղաքական գործիչների ու գիտնականների, ինչպիսիք էին Սահակ Տեր-Գարբիելյանը և Աշոտ Հովհաննիսյանը։ Հայրը՝ արվեստաբան Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունում աշխատելու տարիներին օգնել է բացել բազում թանգարաններ Հայաստանի մի շարք վայրերում, եղել է նաև Պետական Պատկերասրահի տնօրեն։ Պապը՝ Միքայել Տեր-Գաբրիելյանը, քսաներորդ դարի երեսնականներին եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետ, տատը՝ Լյուբով Տեր-Գաբրիելյանը, յոթանասունականներին և ութսունականներին կազմակերպել և վարել է Մանկավարժական աշխատանքի վետերանների ակումբ։ Մայրական կողմը սերում է Երևանից, Թբիլիսիից, Թեհրանից և Նուխիից, այժմ ազգականների մեծ մասը բնակվում են Կանադայում և ԱՄՆ-ում։ Մայրը՝ Նելլի Օհանյանը, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, օգնելով արտադրել 60-80-ականներին ստեղծված ֆիլմերի մի զգալի շարք։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական բլոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրականության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեր-Գաբրիելյան, Գևորգ. «Եվրասիա համագործակցության հիմնադրամ». ԵՀՀ պաշտոնական կայք.
  2. Տեր-Գաբրիելյան, Գևորգ (2013). Հրապարակ նկուղ. Երևան: Յավրուհրատ.
  3. Տեր-Գաբրիելյան, Գևորգ. «Յաթաղան Սինդրոմ». Գուդրիդս.
  4. Տեր-Գաբրիելյան, Գևորգ. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ». Գուդրիդս.
  5. Տեր-Գաբրիելյան, Գևորգ (2018). «Հրանտ». Գուդրիդս.
  6. Տեր-Գաբրիելյան, Գևորգ. «Անաստված կինո թատրոն». Գուդրիդս.
  7. Տեր-Գաբրիելյան, Գևորգ. «Քննադատական մտածողություն. տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ». Եվրասիա համագործակցություն հիմնադրամ.
  8. Տեր-Գաբրիելյան, Գևորգ (2017). «Լավագույն գրականագիտական հոդված». Գրանիշ.
  9. Տեր-Գաբրիելյան, Գևորգ (2018). ««Ինքնագիր» գրական մրցույթի հաղթող». Հետք.
  10. «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «Խոսք առ» մրցույթ» (PDF).
  11. «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «Խոսք առ» մրցույթի մրցանակ».
  12. Տեր-Գաբրիելյան, Գևորգ. ««Երբ չի պակասում խնձորը» պատմվածք».