Jump to content

Գրիգորի Յաստրեբենեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Յաստրեբենեցկի
Ծնվել էհոկտեմբերի 29, 1923(1923-10-29)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 18, 2022(2022-03-18) (98 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Թեմաներքանդակագործություն[1]
Պարգևներ
Պատվո շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արծաթե շքանշան
և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
 Grigory Yastrebenetsky Վիքիպահեստում

Գրիգորի Դանիլովիչ Յաստրեբենեցկի (ռուս.՝ Григо́рий Дани́лович Ястребене́цкий, հոկտեմբերի 29, 1923(1923-10-29), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 18, 2022(2022-03-18), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս քանդակագործ, ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1984), Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (քանդակագործության բաժին, 2006 թվական), Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության անհատական ստեղծագործական արվեստանոցի ղեկավար (2006 թվականից)։ ԽՍՀՄ և Ռուսաստանի նկարիչների միության անդամ (1951)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հուլիսի 2-ին Յաստրեբենեցկին զորակոչվել է գործող բանակ և ուղարկվել Լենինգրադի ռազմաճակատ, վերապրել է Լենինգրադի շրջափակման բոլոր դժվարությունները, ծառայել է ուսումնական ականանետային գնդում, 1941 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է հոսպիտալ դիստրոֆիայի երկրորդ փուլով։ Մասնակցել է Լենինգրադի, Նարվայի, Շլիսելբուրգի, Կարելյան պարանոցի մոտակայքում մղվող մարտերին և վիրավորվել։ Պատերազմն ավարտել է 1945 թվականին Արևելյան Պրուսիայում՝ Քյոնիգսբերգի մոտ։ 1951 թվականին ավարտել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։

1951 թվականից նկարիչների միության անդամ է, բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ նկարիչների միության վարչությունների խորհրդի անդամ, Լենինգրադի Նկարիչների միության նախագահության անդամ, երկար տարիներ եղել է դրա փոխնախագահը։

Ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի թեման առանձնահատուկ տեղ է գրավում ռազմաճակատային քանդակագործի ստեղծագործություններում։ Գրիգորի Յաստրեբենեցկին համարվում է Լենինգրադի պաշտպանության գծում գտնվող հուշարձանների հեղինակ՝ «Անանուն բարձունք» հուշարձանը Իվանովսկի սահանքներում (1968), Շլիսելբուրգի մերձակայքում գտնվող «Օրեշեկ» ամրոցի հուշահամալիրը (բացվել է 1985 թվականի մայիսի 9-ին), հուշահամալիր նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում՝ Նեյգամում (Համբուրգի շրջան) (2002, Գերմանիա), հուշահամալիր Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Սոլոգուբովկա գյուղի գերմանական գերեզմանատանը (2003, Լենինգրադի մարզ)։ Պատերազմին նվիրված նրա հուշարձանները տեղադրված են Պենզայում, Մուրմանսկում, Կարագանդայում, Վյատսկիե Պոլյանի և Տարա քաղաքներում։ Գրիգորի Յաստրեբենեցկիի մյուս մոնումենտալ աշխատանքների շարքում են Դիմիտար Բլագոևի, Ադամ Միցկևիչի, Գալինա Ստարովոյտովայի, Վարլամ Շալամովի հուշարձանները Սանկտ Պետերբուրգում, Անտոն Ռուբինշտեյնինը Պետերհոֆում, Վ. Ի. Լենինինը Դրեզդենում, կանցլերներ Ադենաուերինը և Վիլլի Բրանդտինը Գրևենբրոյխ քաղաքում (Գերմանիա)։

Նրա հիմնական հաստոցային ստեղծագործություններից են դիմանկարները (ավելի քան 300)՝ ռեժիսոր Ն. Պ. Ակիմովի (2001), ռեժիսոր Ռ. Ս. Աղամիրզյանի (1990), ռեժիսոր Ա. Բելինսկու (2003), շախմատիստ Մ. Մ. Բոտվիննիկի (1953), բանաստեղծ Ի. Բրոդսկու (1998), ռեժիսոր Ա. Ա. Բրյանցևի (1964), կինոդրամատուրգ Ա. Յա. Վիտոլի (1978), վիրաբույժ Ա. Վ. Վիշնևսկու (1952), ռեժիսոր Ի. Պ. Վլադիմիրովի (1971), բանաստեղծ Հ. Հայնեի (1988), Ի. Վ. Գյոթեի (2000), գրող Ի. Ա. Գոնչարովի (1961), գրող Մ.Գորկու (1986), գրող Դ. Գրանինի (1985թ.), արտիստ Կ.Լավրովի (1980), արտիստ Ե.Ա.Լեբեդևի (2003), գրող Ալբերտ Լիխանովի (2010), գիտնական Դ.Ս.Լիխաչևի (2000), գիտնական Մ.Վ. Լոմոնոսովի (1974), Կայսր Պետրոս Մեծի (1997), կոմպոզիտոր Ա.Պ. Պետրովի (2005), Էրմիտաժի տնօրեն Բ․ Բ․ Պիոտրովսկու (1988), Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու (2014), պետական գործիչ Գ. Ա. Պոտեմկինի (2000), արվեստաբան Ն. Ն. Պունինի (1994), հոկեյիստ Ն. Գ. Պուչկովի (1985), բանաստեղծ Ա. Պուշկինի (1985), կինոռեժիսոր Ա. Ն. Սակուրովի (2016), դիրիժոր Յու. Տեմիրկանովի (1982), գենետիկ Ն.Վ. Տիմոֆեև-Ռեսովսկու (1991)։ Հուշատախտակներ (ավելի քան 30), այդ թվում, Սանկտ Պետերբուրգում՝ նվիրված ռեժիսոր Ն. Պ. Ակիմովին (2001), կոմպոզիտոր Գ. Վենյավսկուն (2005), պետական գործիչ Ս. Յու. Վիտեին (1999), դրամատուրգ Ա.Մ. Վոլոդինին (2003), քաղաքական գործիչ Ֆ․ Է․ Ձերժինսկուն (1959), գիտնական Դ․ Ս․ Լիխաչյովին (2000), երգիչ Լ․ Վ․ Սոբինովին (1959), քաղաքական գործիչ Գ․Վ․ Ստարավոյտովային (2004), քաղաքական գործիչ Պ․ Ա․ Ստոլիպինին (2003), դերասանուհի Պ.Ա. Ստեպանովային (2001), գրող Լ.Ն. Տոլստոյին (1960)։

Մասնակցել է 250-ից ավելի մոսկովյան, համառուսաստանյան, արտասահմանյան և միջազգային ցուցահանդեսների (սկսած 1950 թվականից)։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Սանկտ Պետերբուրգում (5 ցուցահանդես), Մոսկվայում (1 ցուցահանդես), Գերմանիայում (3 ցուցահանդես), Անգլիայում (1 ցուցահանդես)։

Նրա հաստոցային ստեղծագործությունները ներկայացված են Ռուսաստանի ավելի քան 40 թանգարաններում և արտասահմանյան հավաքածուներում։ Այդ թվում՝ Էրմիտաժում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական թանգարանում, Դյուսելդորֆի, Դրեզդենի, Բեռլինի, Գրևենբրոյխի, Չինաստանի թանգարաններում։ Գրիգորի Յաստրեբենեցկու ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ամերիկայի, Անգլիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Բելգիայի մասնավոր հավաքածուներում։

Գրիգորի Յաստրեբենեցկին 2019 թվականին մասնակցել է «Բլոկադայի ճարտարապետությունը» վավերագրական ֆիլմի նկարահանումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի քողարկմանը։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են Լենինգրադի ճարտարապետները, ինժեներները, արվեստագետներն ու ալպինիստները, ովքեր բլոկադայի ժամանակ ապահովել են շենքերի և հուշարձանների անվտանգությունը[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Սանկտ Պետերբուրգի «Կինոյի տան» կինոկենտրոնում 2020 թվականի հունվարի 27-ին՝ Լենինգրադի նացիստական բլոկադայից լիակատար ազատագրման օրը, Գրիգորի Յաստրեբենեցկին դահլիճում ներկա է եղել որպես ֆիլմի հերոսներից մեկը․ ֆիլմում քանդակագործը կիսվում է բլոկադայի և իր ռազմաճակատային հիշողություններով, խոսում է իր ընկերոջ, ռազմական ալպինիստ, Լենինգրադի դիմակահանդեսի մասնակից Միխայիլ Բոբրովի մասին[3][4][5][6]։

Քանի որ նկարահանված ոչ բոլոր կադրերն էին ներառված «Բլոկադայի ճարտարապետությունը» ֆիլմում, 2020 թվականի գարնանը և ամռանը ժապավենի ստեղծողները խմբագրեցին և ազատ մուտքի հնարավորությամբ մուտքագրեցին տեսահոսթինգի կայքերին ֆիլմի մի քանի լրացուցիչ սյուժեներ, այդ թվում՝ 30 րոպեանոց «Գրիգորի Յաստրեբենեցկի։ Պատերազմի քանդակները» հոլովակը[2]։

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
  • Կարմիր աստղի շքանշան,
  • «Մարտական ծառայության համար» մեդալ (1942),
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (1943),
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ(1945),
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (արծաթե) (1975, Գերմանիա),
  • Մ. Բ. Գրեկովի անվան ոսկե մեդալ» (1986),
  • Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի սպայական խաչ (1999),
  • Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետական խաչ (2013),
  • Պատվո շքանշան (Ռուսաստան) (2011),
  • Արվեստին մատուցած ծառայությունների համար շքանշան (2012),
  • Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի «Ակադեմիային մատուցած ծառայությունների համար» մեդալ (2013),
  • Ռուսաստանի նկարիչների միության ոսկե և արծաթե մեդալներ։
  • Լյուդվիգ Նոբելի հիմնադրամի Ռուսական մրցանակ (2017)։

Գրքերի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дом для художников. — М.: Ирис, 2003.
  • Интервью автора с самим собой. — СПб.: Издательская группа «Hermit», 2004.
  • Интервью автора с самим собой. — СПб.: Нева, 2005.
  • Не только о скульптуре. — СПб.: Левша, 2008.
  • Нас осталось мало. — СПб.: Левша, 2011.
  • Кое-что из опыта… — СПб.: Филателия, 2012.
  • Такая долгая жизнь: Записки скульптора. — СПб.: Лимбус Пресс, 2019.

Հասցեներ Լենինգրադում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նևսկի պողոտա, տուն 20[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 «Сохраненная культура». russianlaw.net. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Как Ленинград чуть не лишился Александровской колонны». fontanka.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  4. «Ветер в окно». rtr.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  5. «Война со шпилями: как маскировали Ленинград». courier-media.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  6. «О городе как о близком друге». novayagazeta.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  7. Во мне остается осколок войны: интервью / подг. С. Глезеров // Санкт-Петербургские ведомости. — 2021. — 7 мая.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Յաստրեբենեցկի» հոդվածին։