Գիտանաս Նաուսեդա
Գիտանաս Նաուսեդա | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ և ԽՄԿԿ | |
Կրթություն՝ | Վիլնյուսի համալսարան և University of Mannheim? (1992)[2] | |
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր | |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | մայիսի 19, 1964[3] (60 տարեկան) | |
Ծննդավայր | Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Լիտվա | |
Ամուսին | Diana Nausėdienė? | |
Կայք՝ | nauseda2019.lt | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Գիտանաս Նաուսեդա (լիտ.՝ Gitanas Nausėda, մայիսի 19, 1964[3], Կլայպեդա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի քաղաքական գործիչ, տնտեսագետ, բանկիր և դասախոս համալսարանում։ 2019 թվականի մայիսի 26-ին Լիտվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրվել է Լիտվայի նախագահ՝ ստանալով ձայների 65,86 %-ը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1981 թվականներին սովորել է Կլայպեդայի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականից սովորել է Կլայպեդայի երաժշտական դպրոցում (երգել է տղաների «Gintarėlis» երգչախմբում)։ Ամառն անց է կացրել Բուդվյաչայ գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ։ 1981 թվականին չկարողանալով ընդունվել Վիլնյուսի համալսարան՝ աշխատանքի է անցել Կլայպեդայի դեղատանը։
1982-1987 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում՝ արդյունաբերության էկոնոմիկա ֆակուլտետում։
1987-1989 թվականներին եղել է էկոնոմիկայի ֆակուլտետի ասպիրանտ (ասպիրանտուրան ղեկավարել է պրոֆեսոր Վլադաս Աստրաուսկասը)։
1987-2004 թվականներին դասախոսել է Վիլնյուսի համալսարանում։
1990-1992 թվականներին DAAD ծրագրի հիման վրա պրակտիկա է անցել Մանհեյմի համալսարանում։
1992-1993 թվականներին եղել է Էկոնոմիկայի և պրիվատիզացիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Սոցիալական գիտությունների ոլորտում Նաուսեդան 1993 թվականին դոկտորի գիտական աստիճան է ստացել՝ պաշտպանելով հասարակագիտության բնագավառի դոկտորական ատենախոսությունը՝ «Հարկային քաղաքականության ուղղվածությունը՝ ինֆլյացիայի և ստագֆլյացիայի պայմաններում (Լիտվայի օրինակով)»[6]։
1993-1994 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսական շուկայի հակամենաշնորհային կոմիտեի ղեկավարը, Լիտվայի հասարակական-քաղաքական օրաթերթի՝ «Lietuvos rytas»-ի («Լիտվայի առավոտը») տնտեսական սյունակի վարողը։
1994 թվականին ստաժավորում է անցել Բոնում՝ Բունդեսթագում։
1994-1996 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի՝ կոմերցիոն բանկերի նկատմամբ հսկողության բաժնի ղեկավարի տեղակալը։
1996-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենը։
1998-2000 թվականներին եղել է Լիտվայի կենտրոնական բանկի կառավարման խորհրդի անդամ[7][8]։
1998 թվականին ստաժավորում է անցել Վաշինգտոնում՝ Համաշխարհային բանկում։
2000-2008 թվականներին «AB Vilniaus Bankas»-ի ղեկավարի խորհրդականն է եղել։
2004-2009 թվականներին Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի խորհրդականն է եղել։
2009 թվականից Վիլնյուսի համալսարանի՝ Բիզնեսի միջազգային դպրոցի դոցենտ է։
2008-2018 թվականներին եղել է «SEB Bankas»-ի նախագահի խորհրդականը, բանկի գլխավոր էկոնոմիստը։
Գիտանաս Նաուսեդան տիրապետում է երեք օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ռուսերեն)[9]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Նաուսեդան սատարել է Լիտվայի նախկին նախագահ Վալդաս Ադամկուսի նախընտրական թիմին։
2018 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Լիտվայի 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին[10]։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանալով ձայների 30,95 %-ը՝ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ որոշիչ՝ երկրորդ փուլում մրցակցել է Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ 2019 թվականի մայիսի 26-ին Նաուսեդան հաղթել է նախագահական ընտրություններում[11]։ Նախագահի լիազորությունները կստանձնի 2019 թվականի հուլիսի 12-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Անտանաս Նաուսեդան (ծնվ.՝ 1929 թվականին), ծնվել է Բուդվյաչայ գյուղում։ Մասնագիտությամբ ինժեներ է, Կլայպեդայի ցելյուլոզային գործարանի գլխավոր էներգետիկը։
- Մայրը՝ Օնա Ստասե Նաուսեդենեն (1932-2014), ծնվել էր Լազդինինկայ գյուղում։ Եղել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի։
- Քույրը՝ Վիլիա Նաուսեդայտեն (ծնվ.՝ 1959 թվականին), էկոնոմիստ է։
- Կինը՝ (1990 թվականից) Դիանա Նեպայտե-Նաուսեդենեն (ծնվ.՝ 1964 թվականին), ինժեներ-տեխնիկ է։
- Դուստրերը[12]՝ Գեդայլեն և Ուգնեն։
Հոբբի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաուսեդան սիրում է շախմատ խաղալ[13], գրքեր ընթերցել, սպորտով զբաղվել, կիթառ նվագել։ 1997 թվականից հավաքում է հնագրահավաք գրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լիտվայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան
- ↑ 2,0 2,1 Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.president.gov.ua/documents/3952021-39817
- ↑ Գիտանաս Նաուսեդան հաղթում է Լիտվայի նախագահի ընտրություններում
- ↑ «Lietuvos mokslo potencialas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.70021
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.94488
- ↑ G.Nausėdos kelias į ekonomiką aplaistytas ašaromis Delfi, February 24, 2010
- ↑ Lithuanian opposition party names favorites for presidential election Արխիվացված 2020-11-26 Wayback Machine Xinhua, September 18, 2018.
- ↑ Будущий президент Литвы призвал сменить риторику в отношении России.
- ↑ D. Nausėdienė: Gitanas man pateikė viliojantį pasiūlymą, kurio negalėjau atsisakyti Delfi, October 31, 2015
- ↑ «1982 m. Klaipėdos čempionato finalas» (liet.). Վերցված է 2019 m. geg. 22 d.-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտանաս Նաուսեդա» հոդվածին։ |
|