Գալ Գադոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալ Գադոտ
եբրայերեն՝ גל גדות
Ծնվել էապրիլի 30, 1985(1985-04-30)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՊետահ Տիկվա, Իսրայել[2]
ԿրթությունReichman University? (անհայտ)[3]
Քաղաքացիություն Իսրայել
Ազգությունաշկենազի և Իսրայելի հրեաներ
Կրոնհուդայականություն[4][3]
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, ֆոտոմոդել, կինոպրոդյուսեր, beauty pageant winner, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, ձայնային դերասանուհի, brand ambassador, celebrity branding, runway model և Soldiers of the Israel Defense Forces
Ամուսին(ներ)Yaron "Jaron" Varsano?[5]
Երեխա(ներ)Alma Varsano?[6] և Maya Varsano?[6]
Պարգևներ և մրցանակներ
galgadot.com

Գալ Գադոտ (եբրայերեն՝ גל גדות‎, ապրիլի 30, 1985(1985-04-30)[1], Պետահ Տիկվա, Իսրայել[2]), իսրայելացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալ Գադոտը ծնվել է 1985 թվականի ապրիլի 30-ին, Իսրայելի Ռոշ ՀաԱյին քաղաքում։ 2004 թվականին, երբ նա 18 տարեկան էր, հաղթող է ճանաչվում «Միսս Իսրայել» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթում և ներկայացրել էր իր երկիրը Միսս Տիեզերք-ում, որը կայացել էր Էկվադորում։ Մրցույթից հետո նա ստացել է բազում առաջարկներ նկարահանվելու և՛ իսրայելական (Elite, Սուպեր-Ֆարմ), և եվրոպական (La Perla Lingerie, Arena, Danza, Esprit) ընկերությունների գովազդներում։ Գադոտը նկարահանվում է նաև նորաձևության ամսագրերում։ 2007 թվականին Գալը մասնակցել է «Maxim» ամսագրի լուսանկարահանումներին, որը կազմակերպվել էր Իսրայելի մոդելների համար։ Լուսանկարահանումների իմաստն այն էր, որ մոդելներն Իսրայելի բանակում անցնեին զինվորական ծառայության։

Գալ Գադոտի լուսանկարը հայտնվել է New York Post-ի առաջին էջում[8]։

Գալի առաջին դերը եղել է «Բուբոտ» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվել է «Ֆորսաժ 4» ֆիլմում[9][10]։ Այդ թվում նաև նկարահանվել է «Ֆորսաժ 5» (2011), «Ֆորսաժ 6» (2013) ֆիլմերում[11]։

2013 թվականին նա հաստատել է Զակ Սնայդերայի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում, որտեղ կերտելու է Հրաշք կնոջ դերը (2016 թվականին)[12]։ 2014 թվականի հունվարին նա ստորագրել է համաձայնագիր «Արդարության լիգան» և «Հրաշք կին» ֆիլմերում նկարահանվելու համար[13][14][15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆորսաժ 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան նկատել է իսրայելացի բիզնեսմեն Յարոն Վերսանոն։ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին զույգերը ամուսնացան։ Հայտնի էր, որ 2011 թվականին նրանք սպասում էին իրենց առաջնեկին[16]։ Նոյեմբեր ամսին նրանք աղջիկ են ունենում, ում անունը դնում են Ալմոյ[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 Տիկնիկներ Bubot Մարիամ Ելկայամ
2009 Ֆորսաժ 4 Fast & Furious Ժիզեր Յաշար
2009 Անտուրաժ Entourage Լիզա
2009 Գեղեցիկ կյանք The Beautiful Life: TBL Օլիվիա
2010 Անմիտ ժամադրություն Date Night Նատանյա
2010 Օրվա ասպետը Knight and Day Նաոմի
2011 Ֆորսաժ 5 Fast Five Ժիզեր Յաշար
2011 Թռչունը Asfur Կիկա
2013 Ֆորսաժ 6 Fast & Furious 6 Ժիզեր Յաշար
2014 Շոշանույին հարված տալով Kicking Out Shoshana Միրիթ
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Դիանա Պրինս
2016 Հանցագործը Criminal
2017 Հրաշք կինը Wonder Woman Դիանա Պրինս
2017 Արդարության լիգա Justice League Դիանա Պրինս
2020 Հրաշք կին 1984 Wonder woman 1984 Դիանա Պրինս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #115990975X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 https://www.ynet.co.il/articles/0,7340,L-3868197,00.html
  4. https://www.marathi.tv/actrices/gal-gadot-biografia/
  5. https://dailyentertainmentnews.com/movies/yaron-varsano-wonder-woman-actress-gal-gadots-husband/
  6. 6,0 6,1 https://www.jpost.com/breaking-news/gal-gadot-gives-birth-to-new-baby-girl-672388
  7. https://www.lyndacarter.com/press/gal-gadot-makes-times-100-most-influential-people-list-and-lynda-carter-wrote-her-article/
  8. Прекрасная Галь
  9. «IGN: New Furious Babe». Movies.ign.com. 4 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  10. «Gal Gadot: Too fast too furious?». Israelenews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  11. Shechnik, Raz (2013 թ․ հոկտեմբերի 1). «Gal Gadot returns to 'Fast & Furious'». Ynet News. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Fleming, Mike (1970 թ․ հունվարի 1). «Emerging Star Gal Gadot Set For Wonder Woman In 'Batman Vs. Superman'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. L.A.Times HeroComplex:Gal Gadot cast as Wonder Woman: Comics world reacts on Twitter
  14. Begley, Chris. «Gal Gadot signed a 3 movie deal as Wonder Woman (video)». Batman News. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  15. Kroll, Justin. «'Wonder Woman' Gal Gadot Signs Three-Picture Deal with Warner Bros». Variety. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  16. «גל גדות בהיריון». eonline.il.msn.com. հունիսի 6, 20211. {{cite news}}: Unknown parameter |http://eonline.il.msn.com/local/article.aspx?cp-documentid= ignored (օգնություն)
  17. «Actress/Model Gal Gadot is a Mommy!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալ Գադոտ» հոդվածին։