Գաբրիել Արու
Գաբրիել Արու ֆր.՝ Gabriel Arout | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1909[1][2] կամ սեպտեմբերի 28, 1909[3][4] |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռուսաստան[2][3][4] |
Վախճանվել է | փետրվարի 12, 1982[1][2] |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[2][4] |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, սցենարիստ, dialogue writer և ռեժիսոր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Գաբրիել Արու Վիքիդարանում | |
Gabriel Arout Վիքիպահեստում |
Գաբրիել Արու (Գաբրիել Արուտչյան, Արուչև, ֆր.՝ Gabriel Arout, հունվարի 28, 1909[1][2] կամ սեպտեմբերի 28, 1909[3][4], Նոր Նախիջևան, Ռուսաստան[2][3][4] - փետրվարի 12, 1982[1][2], Փարիզ, Ֆրանսիա[2][4]), հայկական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգ, թարգմանիչ։
Ջորջ Արուի եղբայրը, նկարիչներ Միքայել և Սերգեյ Արուտչյանների հորեղբոր տղան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիել Արուն ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)։ Սովորել է Նոր Նախիջևանի ռուսական դպրոցում։ 1919 թվականին խորթ հոր՝ մաթեմատիկոս Երվանդ Քողբեթլյանցի հետ տեղափոխվել է Երևան, կարճ ժամանակ այստեղ մնալով, ականատես լինելով Ռուսական հեղափոխությանը՝ 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել են Փարիզ։ 1930 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, տարվել է գրականությամբ, այնուհետև իրեն նվիրել է թատրոնին։ Առաջին պիեսը՝ «Orphée ou la Peur des miracles» («Օրփեոս կամ հրաշքի սարսափը»), գրել է 1935 թվականին, 1948 թվականին գրված երկրորդ գործը՝ «Pauline ou l'écume de la mer» («Պոլին կամ Ծովային փրփուրը»), նրան մեծ հաջողություն է բերում, որին հաջորդում են Gog et Magog, Cet animal étrange, Deux fois deux font cinq y Des pommes pour Ève ստեղծագործությունները։ Գոգ և Մագոգ» պիեսը չորս տարի շարունակ ներկայացվել է Փարիզի թատրոններում[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Ֆրանսիայի հարավում։ Գրել է մի շարք կինոսցենարներ, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը վերածել է պիեսի, որը բեմադրվել է Փարիզում և Լոնդոնում։ Գրել է «Այդ տարօրինակ կենդանին» (1966, ըստ Անտոն Չեխովի) պիեսը, որը բեմադրվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում։ Աշխատակցել է des Maturins, de Paris, Saint-Georges թատրոնների հետ։ Կինեմատոգրաֆիայում գործակցել է Ալեքս Ժոֆֆեի, Կ. Օտան-Լարայի, Մարկ Ալեգրեի և այլոց հետ։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- L'inconnu de Shandigor (1967)
- La muerte en el jardín (1956)
- L'histoire pittoresque (1964)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրողների և դրամատուրգների մրցանակ, 1978
- Ֆրանսիական թատրեական ակադեմիայի մրցանակ, 1981
- Առաջին մրցանակ «Օրփեոս կամ հրաշքի սարսափը» պիեսի համար, 1942
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Archives de Paris
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 173.
- ↑ Գաբրիել Արուի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 152)։ |
- Հունվարի 28 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1982 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ դրամատուրգներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ