Գաբրիել Արու
Գաբրիել Արու ֆրանսերեն՝ Gabriel Arout | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 28, 1909[1][2] կամ սեպտեմբերի 28, 1909[3][4] |
| Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռուսաստան[2][3][4] |
| Վախճանվել է | փետրվարի 12, 1982[1][2] |
| Վախճանի վայր | Փարիզ[2][4] |
| Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, սցենարիստ, dialogue writer, ռեժիսոր, դերասան և գրող |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
| Գաբրիել Արու Վիքիդարանում | |
Գաբրիել Արու (Գաբրիել Արուտչյան, Արուչև, ֆրանսերեն՝ Gabriel Arout, հունվարի 28, 1909[1][2] կամ սեպտեմբերի 28, 1909[3][4], Նոր Նախիջևան, Ռուսաստան[2][3][4] - փետրվարի 12, 1982[1][2], Փարիզ[2][4]), հայկական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգ, թարգմանիչ։
Ջորջ Արուի եղբայրը, նկարիչներ Միքայել և Սերգեյ Արուտչյանների հորեղբոր տղան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիել Արուն ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)։ Սովորել է Նոր Նախիջևանի ռուսական դպրոցում։ 1919 թվականին խորթ հոր՝ մաթեմատիկոս Երվանդ Քողբեթլյանցի հետ տեղափոխվել է Երևան, կարճ ժամանակ այստեղ մնալով, ականատես լինելով Ռուսական հեղափոխությանը՝ 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել են Փարիզ։ 1930 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, տարվել է գրականությամբ, այնուհետև իրեն նվիրել է թատրոնին։ Առաջին պիեսը՝ «Orphée ou la Peur des miracles» («Օրփեոս կամ հրաշքի սարսափը»), գրել է 1935 թվականին, 1948 թվականին գրված երկրորդ գործը՝ «Pauline ou l'écume de la mer» («Պոլին կամ Ծովային փրփուրը»), նրան մեծ հաջողություն է բերում, որին հաջորդում են Gog et Magog, Cet animal étrange, Deux fois deux font cinq y Des pommes pour Ève ստեղծագործությունները։ Գոգ և Մագոգ» պիեսը չորս տարի շարունակ ներկայացվել է Փարիզի թատրոններում[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Ֆրանսիայի հարավում։ Գրել է մի շարք կինոսցենարներ, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը վերածել է պիեսի, որը բեմադրվել է Փարիզում և Լոնդոնում։ Գրել է «Այդ տարօրինակ կենդանին» (1966, ըստ Անտոն Չեխովի) պիեսը, որը բեմադրվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում։ Աշխատակցել է des Maturins, de Paris, Saint-Georges թատրոնների հետ։ Կինեմատոգրաֆիայում գործակցել է Ալեքս Ժոֆֆեի, Կ. Օտան-Լարայի, Մարկ Ալեգրեի և այլոց հետ։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- L'inconnu de Shandigor (1967)
- La muerte en el jardín (1956)
- L'histoire pittoresque (1964)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրողների և դրամատուրգների մրցանակ, 1978
- Ֆրանսիական թատրեական ակադեմիայի մրցանակ, 1981
- Առաջին մրցանակ «Օրփեոս կամ հրաշքի սարսափը» պիեսի համար, 1942
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Archives de Paris
- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 173.
- ↑ https://www.academie-francaise.fr/prix-du-theatre
- ↑ Գաբրիել Արուի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արու» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արու» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 152)։ |
- Հունվարի 28 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1982 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ դրամատուրգներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
