Բրիան Կրիստանտե
Կրիստանտեն Ռոմայի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Իտալիա Կանադա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2009 | Լեվինտինա Գորգենսե | ||
2009-2013 | Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2014 | Միլան | 3 | (1) |
2014-2018 | Բենֆիկա | 7 | (0) |
2016 | → Պալերմո | 4 | (0) |
2016-2017 | → Պեսկարա | 16 | (0) |
2017-2018 | → Ատալանտա | 48 | (12) |
2018-2019 | Ատալանտա | 0 | (0) |
2018-2019 | → Ռոմա | 35 | (4) |
2019-ներկա | Ռոմա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 | Իտալիա Մ16 | 2 | (0) |
2011-2012 | Իտալիա Մ17 | 10 | (0) |
2012-2013 | Իտալիա Մ18 | 6 | (3) |
2013-2014 | Իտալիա Մ19 | 9 | (4) |
2014 | Իտալիա Մ20 | 1 | (0) |
2016 | Իտալիա Մ21 | 2 | (0) |
2017-ներկա | Իտալիա | 6 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բրիան Կրիստանտե (իտալ.՝ Bryan Cristante, մարտի 3, 1995[1][2], Սան Վիտո ալ Տալիամենտո, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիստանտեն Միլանի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 16 տարեկան և 278 օրական հասակում՝ փոխարինելով Ռոբինիոյին Չեմպիոնների Լիգայի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում[6]։ Այսպես նա դարձավ Միլանի ամենաերիտասարդ[7] և պատմության երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի խաղում[8][9]։ 2013 թվականին Կրիստանտեն ճանաչվեց Վիարեջոյի գավաթի լավագույն ֆուտբոլիստ[10]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Կրիստանտեն կնքեց 2013 թվականի մարտի 4-ին՝ 2013-14 մրցաշրջանում միանալով Միլանի առաջին թիմին[11]։ Իր առաջին հանդիպումը Սերիա А-ում իտալացին անցկացրեց 2013 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինելով Կակային Կիևոյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի հունվարի 6-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[13]։
Բենֆիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 1-ին Կրիստանտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 4․84 միլիոն եվրո[16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 14-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Արոկայի դեմ խաղում[18]։
2016 թվականի հունվարի 8-ին Կրիստանտեն մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով միացավ Պալերմոյին[19][20]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[21]։ Իր առաջին հանդիպումը ակումբի մեկնարկային կազմում անցկացրեց հունվարի 17-ին՝ Ջենոայի դեմ խաղում[22]։ Պալերմոյի կազմում Կրիստանտեն անցկացրեց 4 հանդիպում[23]։ 2016 թվականի ամռանը իտալացին վարձավճարով տեղափոխվեց Պեսկարա[24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[26]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Պեսկարայի կազմում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Նապոլիի դեմ խաղում[27]։ Կրիստանտեն Բենֆիկա վերադարձավ 2017 թվականի հունվարին՝ Պեսկարայի կազմում անցկացնելով 18 հանդիպում[23]։
Ատալանտա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարին Կրիստանտեն վարձավճարով միացավ Ատալանտային[28][29]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 12-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[31]։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին Կրիստանտեն դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[32]։ Նոյեմբերի 27-ին նա խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[33]։ 2018 թվականի ապրիլի 29-ին՝ Ջենոայի դեմ խաղում իտալացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[34]։ 2018 թվականի ամռանը Ատալանտան գնեց Կրիստանտեի ամբողջ տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց[35]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 8-ին Կրիստանտեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[36][37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Ստեֆան Էլ Շարավիին Տորինոյի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 16-ին՝ Կիևոյի դեմ խաղում[41]։ Դեկտեմբերի 8-ին Կրիստանտեն գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[42]։ Դեկտեմբերի 16-ին իտալացին գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[43][44]։ 2019 թվականի փետրվարի 28-ին Ռոման գնեց Կրիստանտեի լրիվ տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց՝ պարտավորվելով վճարել ևս 10 միլիոն բոնուսների տեսքով[45][46][47]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[48]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիստանտեն իրավասու էր ներկայացնել Իտալիան և Կանադան միջազգային ասպարեզում[49]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Իտալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[50]։
Իտալիայի ազգային հավաքական Կրիստանտեն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Մակեդոնիայի[51] և Ալբանիայի[52] դեմ խաղերի համար[53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[51][54]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[55]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[56]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Միլան | 2011–12 | Սերիա А | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2012–13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |||
2013–14 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 1 | ||||
Ընդհանուր | 3 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 1 | ||
Բենֆիկա | 2014–15 | Պրիմեյրա Լիգա | 5 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 4 | 1 | 15 | 1 |
2015–16 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 5 | 0 | ||
Ընդհանուր | 7 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 5 | 1 | 20 | 1 | ||
Պալերմո (վարձավճար) | 2015–16 | Սերիա А | 4 | 0 | 0 | 0 | — | — | 4 | 0 | ||
Պեսկարա (վարձավճար) | 2016–17 | 16 | 0 | 2 | 0 | 18 | 0 | |||||
Ատալանտա | 2016–17 | 12 | 3 | — | 12 | 3 | ||||||
2017–18 | 36 | 9 | 3 | 0 | 8 | 3 | 47 | 12 | ||||
Ընդհանուր | 48 | 12 | 3 | 0 | 8 | 3 | 0 | 0 | 59 | 15 | ||
Ռոմա | 2018–19 | Սերիա А | 35 | 4 | 2 | 0 | 7 | 0 | — | 44 | 4 | |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 35 | 4 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 44 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 113 | 17 | 11 | 0 | 21 | 3 | 5 | 1 | 150 | 21 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[56]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենֆիկա
- Պորտուգալիայի առաջնություն․ 2014–15[57], 2015–16[58]
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2014–15[59], 2015–16[60]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիարեջոյի գավաթի լավագույն ֆուտբոլիստ․ 2013[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ https://www.quirinale.it/elementi/59113
- ↑ «Italy - B. Cristante - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Scouting Spotlight: Traore excels after Chelsea exit». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «FC Viktoria Plzen - AC Milan, Dec 6, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «An introduction to Bryan Cristante - AC Milan's 16-year-old Champions League wonderkid | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Pato and Robinho not enough, AC Milan fluff the finish in Prague - Football - La Gazzetta dello Sport». 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Giorno, Il (2011 թ․ դեկտեմբերի 7). «Cristante, il suo nome nella storia - Il Giorno». Il Giorno (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 10,0 10,1 Administrator. «Premio Golden Boy». history.viareggiocup.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «ESCLUSIVA MP – Cristante, il gioiellino della Cantera rossonera: il f…». archive.is. 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Chievo Verona - AC Milan, Nov 10, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «AC Milan - Atalanta BC, Jan 6, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «SL Benfica sign Bryan Cristante». 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Official: Bryan Cristante joins Benfica from AC Milan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Group, Global Media (2015 թ․ ապրիլի 26). «Cristante rendeu ao Milan mais do que Balotelli». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Vitória Setúbal FC - SL Benfica, Sep 12, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «SL Benfica - FC Arouca, Jan 14, 2015 - Taça CTT - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Official: Palermo sign Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Palermo sign Cristante on loan from Benfica». Eurosport. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Hellas Verona - US Palermo, Jan 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Genoa CFC - US Palermo, Jan 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 23,0 23,1 «Bryan Cristante | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Pescara to sign Cristante | ClubCall.com». ClubCall.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Pescara close the deal for Benfica's Bryan Cristante | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Delfino Pescara 1936 - Frosinone Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Official: Atalanta sign Bryan Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «OFFICIAL - ATALANTA sign CRISTANTE from Benfica». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Atalanta BC - Cagliari Calcio, Feb 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «US Palermo - Atalanta BC, Feb 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Atalanta BC - Benevento Calcio, Nov 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Atalanta BC - Genoa CFC, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Cristante: 'Pleased to be worth €30m' | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Bryan Cristante joins Roma». www.asroma.com.
- ↑ «OFFICIAL: Roma sign Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Serie A transfer news: Roma sign Bryan Cristante from Atalanta | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Roma sign Bryan Cristante». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «AS Roma - Chievo Verona, Sep 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Cagliari Calcio - AS Roma, Dec 8, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «AS Roma - Genoa CFC, Dec 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Roma 3-2 Genoa: Cristante wins it with thunderbolt! (անգլերեն), Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին
- ↑ «Official: Roma buy Cristante | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «OFFICIAL: Roma sign Cristante on a permanent deal». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «DONE DEAL: Roma announce permanent signing of Bryan Cristante from Atalanta - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Bryan Cristante | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «CanMNT: Benito Floro says success in upcoming friendlies important for "psychology and mentality"». www.mlssoccer.com.
- ↑ «Midfielder Bryan Cristante no longer eligible for Canada - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 51,0 51,1 «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Albania - Italy, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Cristante convocato in Nazionale». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Italy 1 Macedonia 1: Azzurri fail to clinch play-off spot with disappointing draw». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 56,0 56,1 «Bryan Cristante». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Vitoria Guimaraes 0-0 Benfica» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ UEFA.com. «Benfica secure 35th Portuguese crown». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ հունիսի 17). «Benfica reforça hegemonia na Taça da Liga». UEFA.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Benfica clinch double with Portuguese League Cup win». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրիստանտեի պաշտոնական Տվիտերի էջը
- Կրիստանտեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կրիստանտեն transfermarkt-ում
- Կրիստանտեն soccerbase.com-ում
- Կրիստանտեն WhoScored.com կայքում
- Կրիստանտեն Ռոմայի պաշտոնական կայքում
- Կրիստանտեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիան Կրիստանտե» հոդվածին։ |
|
|
- Մարտի 3 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ