Բոշխ տերևահասկային
Բոշխ տերևահասկային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
Ենթաընտանիք | Բոշխայիններ (Cyperoideae) |
Տրիբա | Cariceae |
Ցեղ | Բոշխ (Carex) |
Տեսակ | Բոշխ տերևահասկային (C. phyllostachys) |
Միջազգային անվանում | |
Carex phyllostachys |
Բոշխ տերևահասկային (լատին․՝ Carex phyllostachys), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա ճիմ առաջացնող խոտաբույս է, որն ունի 20-40 սմ բարձրություն։ Տերևները գծային են, 2-3 մմ լայնության։ Ծաղկաբույլի առանցքը ծնկաձև թեքված է, վարսանդավոր հասկիկներն ունեն 1-3 ծաղիկներ։ Պարկիկների երկարությունը 5-6 մմ է, ուռուցիկ եռանիստ են, հասկիկներում անհավասարաչափ բաշխված, ստորինը՝ 6-9 մմ է և հեռացած վերիններից։ Կտուցի երկարությունը հասնում է մինչև 1 մմ-ի[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Իջևանի (Դեբեդաշենի անտառտնտեսություն), Զանգեզուրի (Ցավ և Վաչագան գյուղերի շրջակայք) և Մեղրու (Վահրավար գետի հովիտ) ֆլորիստական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Թալիշը, Հարավային Եվրոպան, Անատոլիան, Հյուսիսային Իրանը[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700-1800 մ բարձրության վրա, անտառներում, բացատներում, պուրակներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 20000 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ըդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հալվելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|