Բոխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բոխում
գերմ.՝ Bochum
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումԲոխում-Միտտե և Վատտենշտադտ
Առաջին հիշատակում890
Մակերես145,66 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն365 742 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0234 և 02327
Փոստային դասիչ44701–44894
Ավտոմոբիլային կոդBO
Պաշտոնական կայքbochum.de(գերմ.)
Բոխում (Գերմանիա)##
Բոխում (Գերմանիա)

Բոխում, քաղաք Գերմանիայում՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, Արնսբերգ շրջանի մաս։ Տեղակայված է հռենոսյան շրջանում, շրջապատված է Հերն, Կաստրոպ-Րաուքսել, Դորտմունդ, Վիտտեն, Հաթինգեն, Էսսեն, Գելզենկիրխեն քաղաքներով։ Ունի մոտ 365,000 բնակչություն, բնակչությամբ Գերմանիայի 16-րդ քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը փռված է Բոխումի լեռնաշղթայի ցածրդիր բլուրների վրա։ Քաղաքի ամենաբարձր կետը Kemnader Straße (Քեմնադեր փողոց)-ն է՝ ծովի մակարդակից 196 մետր բարձրությամբ, իսկ ամենացածր կետը Բլումենքեմփն է՝ ծովի մակարդակից 43 մետր բարձրությամբ։

Բոխումի ռելիեֆը բնութագրվում է պտտական բլուրներով, որոնց վրա բնակչության հազիվ թե 3%-ն է ապրում։ Բնակչության 3,4%-ը բնակություն է հաստատել Berghofer Holz բնական արգելոցի մոտակայքում, 3,47%-ը՝ Վաթենշայդ գյուղաքաղաքում (Այն պատկանում է Բոխումին)։

Քաղաքը ձգվում է հյուսիսից հարավ՝ 13, իսկ արևելքից արևմուտք՝ 17,1 կմ երկարությամբ։

Բնական հարստություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան կարբոնի և կավի հանքեր։

Բոխումի միջով և շրջակայքով է հոսում Ռուր գետը՝ իր Օելբախ, Մյուհլենբախ, Լանգենդրիր Բախ և Լոտտենբախ վտակներով։ Ռուր գետը Հռենոսի վտակներից է։

Քաղաքի հարավային մասը հարուստ է անտառներով՝ ավելի հայտնի որպես «Weitmarer Holz»։ Դրանք հիմնականում կաղնու և հաճարենու խառը անտառներ են և վկայում են Բոխումի՝ բարեխառն կլիմայում գտնվելու մասին։

Բոխումի նահանգային բաժանումը

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումը բաժանված է վարչական 6 տարածքների՝ ընդհանուր 362,213 բնակչությամբ և քաղաքային 145,4 կմ2 տարածքով՝

  • Բոխում-Կենտրոն (Mitte), տարածքը՝ 32,30 կմ2, բնակչությունը՝ 102,145
  • Վաթենշայդ, տարածքը՝ 23,87 կմ2, բնակչությունը՝ 74,602
  • Հյուսիսային, տարածքը՝ 18,86 կմ2, բնակչությունը՝ 37,004
  • Արևեյլան, տարածքը՝ 23,46 կմ2, բնակչությունը՝ 55,193
  • Հարավային, տարածքը՝ 27,11 կմ2, բնակչությունը՝ 50,866
  • Հարավարևմտյան, տարածքը՝ 19,50 կմ2, բնակչությունը՝ 56,510

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին և միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումյան թղթադրամ, 1923 թվական
Բոխում, 1840 թվական

Բոխումը հիշատակվում է սկսած 9-րդ դարից, երբ Կառլոս Մեծը ստեղծում է արքունիք՝ առևտրական երկու կարևոր կենտրոնների հանգույցում։ Այն պաշտոնապես առաջին անգամ նշվում է 1041 թվականին։ 1321 թվականին Բոխումը ստանում է իր քաղաքային իրավունքները։

1850 թվականին քաղաքն ունենում է 4,500, իսկ 1904 թվականին՝ 100,000 բնակիչ։ Իր տարածքի մեջ ներառելով հարևան քաղաքներն ու գյուղերը՝ Բոխումը ստանում է քաղաքի կարգավիճակ։ Քաղաքի բնակչությունն աճում է այլ երկրներից, հատկապես Լեհաստանից ներգաղթյալների շնորհիվ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումի ավերված եկեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոխումը մեծ ռմբակոծությունների է ենթարկվում։ Քաղաքը գրեթե ամբողջովին ավերվում է, իսկ բնակչությունը՝ ոչնչացվում։ Քաղաքի 70,000 բնակիչներ մնում են անտուն, իսկ 4,095-ը՝ մահանում[2]։ Քաղաքի 122 դպրոցներից միայն 2-ն են մնում անվնաս։ 1945 թվականի ապրիլի 10-ին ԱՄՆ-ի 79-րդ դիվիզիան գրավում է քաղաքը։

Պատերազմից հետո Բոխումը գրավվում է Բրիտանիայի կողմից, որը հիմնավորում է երկու ճամբար՝ պատերազմի հետևանքով անտուն մնացած բնակիչներին ժամանակավորապես բնակեցնելու համար։

Պատերազմից 60 տարի հետո տարածաշրջանում ռումբեր են հայտնաբերվում։ Դրանցից մեկը հայտնաբերվել է 2008 թվականի հոկտեմբերին քաղաքի կենտրոնում և 400 մարդու տարհանման և շենքում աշխատողների վնասման պատճառ է դառնում։

Հետպատերազմյա շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումի բնակչության աճը

Պատերազմից հետո Բոխումը մտնում է հյուսիսային Հռենոս-Վեստֆիլիա նահանգի կազմի մեջ։

1965 թվականին քաղաքում բացվում է հռենոսյան համալսարանը։ 1970-ական թվականներից սկսած քաղաքի տնտեսությունը ծանրաարդյունաբերական ճյուղից թեքվում է դեպի սպասարկման ոլորտ։ 1960-1980-ական թվականներին նավթային բոլոր հանքերը փակվում են։

1979 թվականին քաղաքում շահագործվում է մետրոն, և բացվում է ֆուտբոլային համալիր։

1993 թվականին Բոխումը, Հաթթինգենը, Հերնը և Վիգգենը միավորվում են Միջին Հռենոս տարածաշրջանի սահմաններում։

Օպելի արտադրամասը Բոխումում

Բոխումում է հաստատվում «Օպել» ընկերությունը, սակայն 2009 թվականին ունենում է ֆինանսական դժվարություններ[3], իսկ 2012 թվականի դեկտեմբերին հայտարարում, որ 2016 թվականին կդադարեցնի գործարանում մեքենաների արտադրությունը[4]։

Մշակույթ և հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումը հռենոսյան շրջանի մշակութային կենտրոնն է։ Այստեղ կա քաղաքային թատրոն, դրամատիկական թատրոն և մոտ 20 ավելի փոքր թատրոններ և բեմեր։ «Starlight Express» մյուզիքլը, որ բացվել է 1988 թվականին, Գերմանիայի ամենաերկարատև մյուզիքլն է համարվում[5]։

Հայերը Բոխումում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. գարնանը «Հայկական գարուն » ծրագրի շրջանակներում Բոխումում հայկական փոքրիկ այգի է ստեղծվել, որտեղ տնկվել է Հայաստանից բերված 155 ծառ։ Միջոցառումն իրականացվել է Հայ ակադեմիական միության ջանքերով և վերջինիս նախագահ Ազատ Օրդուխանյանի գլխավորությամբ։ 2015 թ. խորհրդանշական էր և Եղեռնի տարելիցի, և միության 155-ամյակի առթիվ։ Նմանատիպ բարեկամական ծառատունկ կազմակերպվել է նաև Երևանում։ Միջոցառման նպատակը հայ-գերմանական բարեկամական կապերի ընդգծումն ու ամրապնդումն է[6]։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնահանքային արդյունաբերության թանգարան
  • Երկաթուղային թանգարան
  • Աստղադիտարան
  • «Փոքրիկ հանք» (Zeche Knirps), այն փոքր երեխաներին տալիս է հանքի շահագործումը տեսնելու հնարավորություն
  • Տեղի պատմության թանգարան «Էլֆերի ագարակը»
  • Պատմական բժշկական գործիքների թանգարան
  • Դպրոցական թանգարան
  • Հեռախոսային թանգարան

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումի ֆուտբոլային համալիրը
  • Բոխում ֆուտբոլային ակումբը խաղում է առաջին մասում 1971-1992 թվականներին և 1992-2010 թվականներին ամեն տարի՝ առաջին և երկրորդ մասերի միջև։ 2010 թվականից խաղում է երկրորդ մասում։
  • «Sparkassen Giro» հեծանվային արշավորդների խումբ

Տեղական ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Bogestra», տեղական երթուղային ընկերություն
  • «GEA», օդափոխիչ տեխնիկայի ընկերություն, Բոխումի առևտրական ամենամեծ ընկերությունը
  • Համաշխարհային կինոթատրոնների մասնաճյուղեր
  • Adam Opel, Բոխումում են արտադրվում Օպել Զաֆիրա և Օպելլ Աստրա ավտոմեքենաները
  • «GLS» բանկ
  • «QVC» հեռախոսային օպերատոր

<galllery> image:Bogestra-Bochum-Gelsenkirchener Straßenbahnen.svg|«Bogestra» image:GEA Group Dorstener Straße Verwaltung.jpg|«GEA»-ի գրասենյակը Բոխումում image:UCI Kinowelt Logo im SVG-Format.svg|«UCI» կինոընկերության տարբերանիշը image:UCI Kinowelt Logo im SVG-Format.svg|«Օպել» ընկերության տարբերանիշը image:GLS Bank.jpg|«GLS» բանկը Բոխումում image:QVC Bochum, Juni 2008.JPG|«QVC» հեռախոսային կազմակերպություն </gallery>

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումի տրանսպորտային ցանցն օղակաձև է։ Մայրուղուց դուրս կա ևս մեկ շրջան, որն ավելի փոքր է։

Բոխումը Դյուիսբուրգ-Դորտմունդ երկաթուղու կենտրոնական կայարանն է։

Ավտոբուսների, մետրոյի և տրամվայի տեղական ծառայությունը հիմնականում իրականացվում է «BOGESTRA»ընկերության կողմից։ Բոխումի կայարանը ստորգետնյա միակ ճանապարհն է, որ միացնում է Բոխումի համալսարանը Հերնեին։ Քաղաքի տրանսպորտային գները սահմանում է «VRR» ընկերությունը։

Բոխումում չկա օդանավակայան, սակայն քաղաքը մոտ է Դորտմունդի, Դյուսսելդորֆի միջազգային օդանավակայաններին։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոխումի քույր քաղաքներն են՝

Քաղաքի հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրիխ Օստերման, Պետրոս Iի թղթակիցը
  • Մանֆրեդ Էյգեն, գերմանացի ֆիզիկոս և քիմիկոս
  • Վոլֆգանգ Քլեմենթ, դերասանուհի
  • Գերշոն Քինգսլի, երգահան, հայտնի «Popcorn» երաժշտության հեղինակը
  • Աքսել Ռուդի Պելլ, գերմանացի կիթառահար՝ մելոդիկ ծանր մետալ ժանրում նվագող, ինչպես նաև երգահան և երաժշտական պրոդյուսեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխում» հոդվածին։

(անգլ.)(ռուս.)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 513