Բլու Այվի
Բլու Այվի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Blue Ivy Carter |
Ծնվել է | հունվարի 7, 2012[1] (12 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի |
Կապված | Բիյոնսե Ջեյ Զի |
Blue Ivy Carter Վիքիպահեստում |
Բլու Այվի Քարթեր (անգլ.՝ Blue Ivy Carter, հունվարի 7, 2012[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, որն ութ տարեկանում դարձել է BET Award մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը «Brown Skin Girl» սինգլի համար, որն իր, իր մոր՝ Բիյոնսեի, Ուիզքիդի և Սեյնթ Ջոնի համագործակցությունն է[2]։ Նույն երգի շնորհիվ Քարթերը դարձել է NAACP Image Award մրցանակի դափնեկիր, ինչպես նաև առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[3][4]։ Լինելով հայտնի երաժիշտներ Բիյոնսեի և Ջեյ Զիի դուստրը` նա իր ամբողջ կյանքն ապրել է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիյոնսեի հղիության մասին հայտարարվել է 2011 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ընթացքում «Love on Top» երգով ելույթի ժամանակ[5][6]։ Բլու Այվի Քարթերը ծնվել է 2012 թվականի հունվարի 7-ին Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի Լենոքս Հիլ հիվանդանոցում երաժիշտներ Բիյոնսեի և Ջեյ Զիի ընտանիքում[7]։ CBS-ը գրել է, որ Քարթերը «ենթադրաբար աշխարհի ամենահայտնի երեխան էր՝ արքայազն Ջորջից և Նորթ Ուեսթից»՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ երեխայից բացի[8]։ Ծնվելուց երկու օր անց Թայմը գրել է, որ Քարթերն «արդեն աշխարհի ամենահայտնի նորածինն էր»[9]։ Երեխայի ծնունդից ի վեր նրա ծնողները «աշխատել են ապահովել իրենց դստեր անվան ապրանքային նշաններն ամեն ինչի, այդ թվում՝ գրքերի, շամպունների, տեսախաղերի և այլ բաների համար»[10]։ Այդ ընթացքում Բիյոնսեն պնդում էր, որ Քարթերը «մշակութային իկոնա» է[11]։ Քարթերը մոր կողմից Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի թոռնուհին է[12][13], ինչպես նաև երգչուհի Սոլանժ Նոուլզի զարմուհին[14]։ Զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը Քարթերի վրա կենտրոնացել է ի ծնե նրա հայտնի ծնողների և մեծ ընտանիքի պատճառով։
2012 թվականին Խորվաթիայի Խվար քաղաքը Քարթերին անվանել է քաղաքի պատվավոր քաղաքացի։ Նրա ծնողները այցելել էին քաղաքը մինչ Քարթերի ծնվելը, որտեղ Բիյոնսեն առաջին անգամ մտածել է նրան Բլու Այվի անվանելու մասին[15]։
2014 թվականի օգոստոսին Քարթերը միացել է իր հորը՝ Ջեյ Զիին MTV Video Music Awards մրցանակաբաշխության բեմի վրա, որտեղ նրանք Բիյոնսեին շնորհել են Michael Jackson Video Vanguard Award մրցանակը[16]։ Քարթերը շարունակել է տարբեր երաժշտական մրցանակաշխություններ այցելել իր ծնողների հետ՝ ներառյալ 2016 թվականի MTV Video Music Awards-ը, որտեղ նա հայտնել է իր հագուստի գինը (10950 դոլար արժողությամբ Միշկա Աոկի արքայադստեր շոր և 565 դոլար արժողությամբ Ջուզեպե Զանոտի կոշիկ)[17][18]։
2018 թվականին Քարթերը հաճախել է Լոս Անջելես շրջանի Ուեսթ Հոլիվուդ քաղաքի Վաղ կրթության կենտրոն (անգլ.՝ The Center for Early Education) մասնավոր դպրոցի առաջին դասարանը[19]։
2020 թվականի հունվարին՝ Քարթերի ութերորդ ծննդյան օրվանից քիչ առաջ, ռեփեր Megan Thee Stallion-ն իր ինստագրամյան և թվիթթերյան կայքէջերում տեղադրել է իր, Բիյոնսեի և Քարթերի համատեղ լուսանկարները։ Vanity Fair ամսագրի համար գրող Ք․ Օսթին Քոլինզը պատասխանել է դրան՝ գրելով․ «Զգում եմ, որ Ջեյ Զիի դեմքի գեները շուտով անցնելու են Բլու Այվիին, և ես իսկապես ցավում եմ նրա համար»։ Harper's Bazaar կայքի խմբագիր Վայոլեթ Լուկան պատասխանել է Քոլինզի գրառմանը՝ պնդելով․ «Դրանք դեռ չե՞ն անցել։ Կամ նա պարզապես պլաստիկ օպերացիա է անելու 16 տարեկանում, ինչպես Քայլի Ջենները, և մենք ստիպված ենք լինելու ձևացնել, որ նա միշտ էլ այդպիսի տեսք է ունեցել․․․ Ես չեմ կարող թույլ տալ ինձ ցավ չափազանց խղճալ աներևակայելի հարուստին»։ Նրանք երկուսն էլ բուռն քննադատության են ենթարկվել առցանց, ինչը հանգեցրել է այն բանին, որ նրանք ներողություն խնդրեն և ջնջեն այդ թվիթները[20][21]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Rolling Stone ասմագրի կողմից «Փոփի արքայադուստր» անվանումը ստացած Քարթերը նկարահանվել է իր հոր «Glory» սինգլում, որը թողարկվել նրա ծննդյան օրվանից երկու օր անց[9][22]։ Դրա շնորհիվ Քարթերը դարձել է ամենաերիտասարդ մարդը, որը երբևէ հայտնվել է Billboard չարթերում[23][24]։
2020 թվականին Քարտերը երգել է «Brown Skin Girl» թրեքում՝ արժանանալով գովասանքի և մրցանակների իր մասնակցության համար։ Նա դարձել է BET Award մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, երբ արժանացել է BET HER մրցանակին։ 2020 թվականին նա ստացել է Soul Train Music Award for The Ashford & Simpson Songwriter's Award մրցանակը, ինչպես նաև NAACP Image Award մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Լավագույն դուո, խումբ կամ համագործակցություն» անվանակարգում[25][26]։
2020 թվականի նոյեմբերին Քարթերը ընթերցել է Մեթյու Ա. Չերիի «Մազերի հանդեպ սեր» գիրքն մի աֆրոամերիկացի աղջկա հոր մասին, որն առաջին անգամ փորձում էր հարդարել իր դստեր մազերը[27][28]։ Variety-ն նշել է, որ «հնարավոր է նա հավակնի Գրեմմիի մրցանակին ասմունքի համար»[29]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրք չարթերում | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [30] |
US R&B [31] |
US Rap [32] |
CAN [33] |
IRE [34] |
LIT [35] |
NLD [36] |
NZ Hot [37] |
SWE Heat. [38] |
UK [39] | |||
«Glory» (Ջեյ Զի՝ B.I.C.-ի մասնակցությամբ) |
2012 | — | 63 | 23 | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ |
«Brown Skin Girl» (Բիյոնսե, Ուիզքիդ և Սեյնթ Ջոն՝ Բլու Այվի Քարթերի մասնակցությամբ) |
2019 | 76 | 27 | — | 60 | 50 | 67 | 82 | 6 | 6 | 42 | The Lion King: The Gift |
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում։ |
Որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Այլ արտիստ | Ալբոմ |
---|---|---|---|
«Blue» | 2013 | Բիյոնսե | Beyoncé |
«Blue's Freestyle / We Family» | 2017 | Ջեյ Զի | 4:44 |
«Lift Ev'ry Voice and Sing» | 2019 | Բիյոնսե | Homecoming: The Live Album |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում | Դեր | Ծան․ |
---|---|---|---|---|
2013 | Life Is But a Dream | Կյանքը միայն երազ է | Ինքն իր դերում | [40] |
2016 | Beyoncé: Lemonade | Բիյոնսե։ Լիմոնադ | Ինքն իր դերում | [41] |
2019 | Homecoming: A Film by Beyoncé | Տունդարձ։ Բիյոնսեի ֆիլմ | Ինքն իր դերում | [42] |
2019 | Beyoncé Presents: Making The Gift | Բիյոնսեն ներկայացնում է։ Նվեր պատրաստելով | Ինքն իր դերում | [43] |
2020 | Black Is King | Սևն արքա է | Ինքն իր դերում | [44] |
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Այլ արտիստ(ներ) | Ռեժիսոր(ներ) | Ծան․ |
---|---|---|---|---|
Որպես արտիստ | ||||
«Blue» | 2013 | Բիյոնսե | Բիյոնսե, Էդ Բարք, Բիլ Քիրսթեյն | [45] |
«Glory» | 2015 | Ջեյ Զի | Չկա տվյալ | [46] |
«Brown Skin Girl» | 2020 | Բիյոնսե, Սեյնթ Ջոն, Ուիզքիդ | Ջեն Նկիրու | [47] |
Որպես հյուր | ||||
«Formation» | 2016 | Բիյոնսե | Մելինա Մեցուկաս | [48] |
«All Night» | [49] | |||
«Family Feud» | 2017 | Ջեյ Զի, Բիյոնսե | Ավա Դյուվերնեյ | [50] |
«Spirit» | 2019 | Բիյոնսե | Ջեյք Նավա, Ջոն Ֆավրո | [51] |
«Bigger» («Spirit» տեսահոլովակ) | Չկա տվյալ | [52] | ||
«Bigger» («Black Is King» տեսահոլովակ) | 2020 | [53] | ||
«Find Your Way Back» | ||||
«My Power» | Բիյոնսե, Նիյա, Յեմի Ալեյդ, Թիերա Հուոք, Մունչայդ Սանեյլի, ԴիՋեյ Լագ |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Աշխատանք | Մրցանակ | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2017 | Shorty Awards | Ինքը (Բիյոնսեի հետ) | Տարվա ինստագրամ | Առաջադրված | [54][55] |
2020 | NAACP Image Awards | «BROWN SKIN GIRL» (Բիյոնսեի, Ուիզքիդի և Սեյնթ Ջոնի հետ) | Լավագույն դուո կամ խումբ | Հաղթանակ | [56] |
BET Awards | BET Her Award | Հաղթանակ | [57] | ||
Soul Train Awards | Տարվա տեսահոլովակ | Հաղթանակ | [58] | ||
2021 | Գրեմմի | Լավագույն երաժշտական տեսահոլովակ | Սպասվող | [59] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Respers France, Lisa (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter wins first BET Award». CNN. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Cooper, Mariah (2020 թ․ փետրվարի 23). «Blue Ivy Carter Wins NAACP Image Award at Age 8 for 'Brown Skin Girl'». US Weekly. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Redirect Notice». www.google.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Semigran, Aly (2011 թ․ օգոստոսի 24). «Beyonce To Hit The VMA Stage». MTV News. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Kaufman, Gil. «Beyonce Puts 'Love on Top' at VMAs, Reveals Pregnancy». MTV News. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ West, Hattie (2012 թ․ մարտի 13). «Baby Blue». Vogue. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Most creative celebrity baby names». CBS. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին. «Arguably the world's most famous baby, aside from Prince George and North West, is Blue Ivy Carter.»
- ↑ 9,0 9,1 Zafar, Aylin (2012 թ․ հունվարի 9). «Jay-Z Releases "Glory," Featuring His Daughter Blue Ivy's Cries». Time. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Montrose, Alex (2020 թ․ հուլիսի 14). «Beyoncé Secures Trademarks for Blue Ivy's Name After Legal Battle». Complex. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Morrison, Sean (2019 թ․ սեպտեմբերի 26). «Beyoncé reportedly argues her 7-year-old daughter is a 'cultural icon' in a legal fight to trademark the name Blue Ivy». Insider. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ McGrath, Mary Kate (2019 թ․ մարտի 25). «Blue Ivy Carter Shared THE Cutest Corny Joke With Her Grandma Tina Lawson». Bustle. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Dixon, Emily (2020 թ․ հունվարի 8). «Beyoncé's Dad Mathew Knowles Posted a Rare Photo of Blue Ivy Carter for Her 8th Birthday». Marie Claire. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Kwateng-Clark, Danielle (2017 թ․ մայիսի 2). «This Photo Proves That Blue Ivy Is Actually Solange's Twin». Essence. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Newcomb, Tim (2012 թ․ հունիսի 26). «Croatian Town Names Blue Ivy Carter Honorary Citizen». Time. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Selby, Jenn (2014 թ․ օգոստոսի 25). «MTV VMAs 2014: Blue Ivy and Jay Z present Beyonce with Michael Jackson Video Vanguard Award». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Bendlin, Karli (2016 թ․ օգոստոսի 29). «Blue Ivy Doesn't Seem To Be A Fan Of The VMAs, Or Any Other Award Show For That Matter». Huff Post. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Blue Ivy's VMAs Dress Cost $11k». Billboard. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Romain, Alana (2018 թ․ օգոստոսի 17). «Does Blue Ivy Go To School? She's Far From Being A Typical First-Grader». Romper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Griffith, Janelle (2020 թ․ հունվարի 2). «Journalists apologize for mocking appearance of Blue Ivy, Beyoncé's 7-year-old daughter». NBC. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Song, Sandra (2020 թ․ հունվարի 3). «Fans Rally Behind Blue Ivy Carter After Journalists Criticize Her Looks». Paper Magazine. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Knopper, Steve (2012 թ․ հունվարի 11). «On the Charts: Jay-Z's 'Glory' Zooms on YouTube». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Blue Ivy Carter». BET. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Blue Ivy Carter Sets Billboard Record». The Daily Beast. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Weisholtz, Drew (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter, 8, nabs BET Award, becomes youngest winner in history». Today. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Forde, Kisha (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter Won Her First BET Award for Work on Beyoncé's "Brown Skin Girl"». Teen Vogue. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Respers France, Lisa (2020 թ․ նոյեմբերի 9). «Blue Ivy Carter adds narrator of 'Hair Love' to her resume». CNN. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Juneau, Jen (2020 թ․ նոյեմբերի 9). «Beyoncé and JAY-Z's Daughter Blue Ivy Is Narrating the Hair Love Audiobook — Hear Her Intro». People. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Rubin, Rebecca (2020 թ․ նոյեմբերի 9). «Blue Ivy Carter to Narrate 'Hair Love' Audiobook, From Oscar Winner Matthew A. Cherry». Variety. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «The Hot 100 Chart | Billboard». Billboard. 2019 թ․ օգոստոսի 3.
- ↑ Peaks in the Hot R&B/Hip-Hop Songs chart:
- "Glory": «Hot R&B/Hip-Hop Songs Chart | Billboard». Billboard. 2012 թ․ հունվարի 28.
- "Brown Skin Girl": «Hot R&B/Hip-Hop Songs Chart | Billboard». Billboard. 2019 թ․ օգոստոսի 3.
- ↑ «Hot Rap Songs Chart | Billboard». Billboard. 2012 թ․ հունվարի 28.
- ↑ «Billboard Canadian Hot 100 Chart | Billboard». Billboard. 2019 թ․ օգոստոսի 3.
- ↑ «IRMA - Irish Charts». irma.ie. 2019 թ․ հուլիսի 26. էջ 2. Select "2019" and "26-Jul-19".
- ↑ «Savaitės klausomiausi (TOP 100) - Agata». agata.lt (լիտվերեն).
- ↑ «Beyoncé, SAINt JHN & Wizkid feat. Blue Ivy Carter - Brown Skin Girl - dutchcharts.nl». dutchcharts.nl (հոլանդերեն). 2019.
- ↑ «Hot Singles Chart | The Official New Zealand Music Chart». nztop40.co.nz. 2019 թ․ հուլիսի 29.
- ↑ «Veckolista Heatseeker, vecka 30, 2019 | Sverigetopplistan». sverigetopplistan.se (շվեդերեն). 2019.
- ↑ «Official Singles Chart Top 100 | Official Charts Company». officialcharts.com. 2019 թ․ հուլիսի 26.
- ↑ «Beyonce Reveals Blue Ivy's Face in 'Life is But a Dream' Documentary». Essence. 2013 թ․ փետրվարի 16. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Romain, Alana (2016 թ․ ապրիլի 27). «Is Blue Ivy In 'Lemonade'? She Makes A Number Of Appearances». Romper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «People Are So Floored By Blue Ivy's Singing on Beyonce's Surprise Album Homecoming They're Joining the Ivy League». Time. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Gonzales, Erica (2019 թ․ սեպտեմբերի 16). «Blue Ivy Singing "Brown Skin Girl" in Beyoncé's New Documentary Is an Absolute Treasure». Harper's Bazaar. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Scribner, Herb (2020 թ․ հուլիսի 30). «Blue Ivy Carter makes a cameo on Beyonce's new 'Black Is King' trailer». Deseret. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Marine, Brooke (2019 թ․ հուլիսի 19). «Blue Ivy Has Entered the Singer-Songwriter Phase of Her Career». W. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Video: Jay Z – 'Glory' | Rap-Up». Rap-Up. 2015 թ․ ապրիլի 16.
- ↑ Beyoncé, Blue Ivy, SAINt JHN, WizKid - BROWN SKIN GIRL (Official Video) ՅուԹյուբում
- ↑ Sisavat, Monica (2016 թ․ փետրվարի 8). «Celebrity Reactions to Beyonce's "Formation" Music Video | POPSUGAR Celebrity UK». popsugar.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Wendroff, Jessica Ariel (2016 թ․ նոյեմբերի 30). «Beyonce's "All Night" Video Features Her Pregnancy, Blue Ivy, & A Lot Of Love». Romper. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Kenevey, Bill (2017 թ․ դեկտեմբերի 29). «Jay-Z releases 'Family Feud' video, featuring Beyonce, Blue Ivy and his take on infidelity». USA Today. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Clarendon, Don (2019 թ․ հուլիսի 16). «Twitter Reacts to Blue Ivy's Cameo in Beyonce's 'Spirit' Music Video». US Weekly. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Watch the new visuals for Beyoncé's 'Bigger'». Dazed. 2020 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «So, How Are We Getting Blue Ivy Carter an Oscar for Black Is King?». Vulture. 2020 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «9th Annual Influencer Nominees - The Shorty Awards». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «9th Annual Winners - The Shorty Awards». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Hilary Hughes (2020 թ․ փետրվարի 22). «Blue Ivy Carter Won Her First Major Award For Her Beyoncé Collaboration And Her Family Is Thrilled». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Lisa Respires France (2020 թ․ հունիսի 29). «Blue Ivy Carter wins first BET Award». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Rachel George (2020 թ․ նոյեմբերի 30). «2020 Soul Train Awards: Complete winner's list». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «2021 GRAMMYs: Complete Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլու Այվի» հոդվածին։ |
|