Բլու Այվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլու Այվի
Blue Ivy in 2020 (cropped).png
Բնօրինակ անունանգլ.՝ Blue Ivy Carter
Ծնվել էհունվարի 7, 2012(2012-01-07)[1] (11 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի
ԿապվածԲիյոնսե
Ջեյ Զի
Commons-logo.svg Blue Ivy Carter Վիքիպահեստում

Բլու Այվի Քարթեր (անգլ.՝ Blue Ivy Carter, հունվարի 7, 2012(2012-01-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, որն ութ տարեկանում դարձել է BET Award մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը «Brown Skin Girl» սինգլի համար, որն իր, իր մոր՝ Բիյոնսեի, Ուիզքիդի և Սեյնթ Ջոնի համագործակցությունն է[2]։ Նույն երգի շնորհիվ Քարթերը դարձել է NAACP Image Award մրցանակի դափնեկիր, ինչպես նաև առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[3][4]։ Լինելով հայտնի երաժիշտներ Բիյոնսեի և Ջեյ Զիի դուստրը` նա իր ամբողջ կյանքն ապրել է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիյոնսեի հղիության մասին հայտարարվել է 2011 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ընթացքում «Love on Top» երգով ելույթի ժամանակ[5][6]։ Բլու Այվի Քարթերը ծնվել է 2012 թվականի հունվարի 7-ին Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի Լենոքս Հիլ հիվանդանոցում երաժիշտներ Բիյոնսեի և Ջեյ Զիի ընտանիքում[7]։ CBS-ը գրել է, որ Քարթերը «ենթադրաբար աշխարհի ամենահայտնի երեխան էր՝ արքայազն Ջորջից և Նորթ Ուեսթից»՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ երեխայից բացի[8]։ Ծնվելուց երկու օր անց Թայմը գրել է, որ Քարթերն «արդեն աշխարհի ամենահայտնի նորածինն էր»[9]։ Երեխայի ծնունդից ի վեր նրա ծնողները «աշխատել են ապահովել իրենց դստեր անվան ապրանքային նշաններն ամեն ինչի, այդ թվում՝ գրքերի, շամպունների, տեսախաղերի և այլ բաների համար»[10]։ Այդ ընթացքում Բիյոնսեն պնդում էր, որ Քարթերը «մշակութային իկոնա» է[11]։ Քարթերը մոր կողմից Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի թոռնուհին է[12][13], ինչպես նաև երգչուհի Սոլանժ Նոուլզի զարմուհին[14]։ Զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը Քարթերի վրա կենտրոնացել է ի ծնե նրա հայտնի ծնողների և մեծ ընտանիքի պատճառով։

2012 թվականին Խորվաթիայի Խվար քաղաքը Քարթերին անվանել է քաղաքի պատվավոր քաղաքացի։ Նրա ծնողները այցելել էին քաղաքը մինչ Քարթերի ծնվելը, որտեղ Բիյոնսեն առաջին անգամ մտածել է նրան Բլու Այվի անվանելու մասին[15]։

2014 թվականի օգոստոսին Քարթերը միացել է իր հորը՝ Ջեյ Զիին MTV Video Music Awards մրցանակաբաշխության բեմի վրա, որտեղ նրանք Բիյոնսեին շնորհել են Michael Jackson Video Vanguard Award մրցանակը[16]։ Քարթերը շարունակել է տարբեր երաժշտական մրցանակաշխություններ այցելել իր ծնողների հետ՝ ներառյալ 2016 թվականի MTV Video Music Awards-ը, որտեղ նա հայտնել է իր հագուստի գինը (10950 դոլար արժողությամբ Միշկա Աոկի արքայադստեր շոր և 565 դոլար արժողությամբ Ջուզեպե Զանոտի կոշիկ)[17][18]։

2018 թվականին Քարթերը հաճախել է Լոս Անջելես շրջանի Ուեսթ Հոլիվուդ քաղաքի Վաղ կրթության կենտրոն (անգլ.՝ The Center for Early Education) մասնավոր դպրոցի առաջին դասարանը[19]։

2020 թվականի հունվարին՝ Քարթերի ութերորդ ծննդյան օրվանից քիչ առաջ, ռեփեր Megan Thee Stallion-ն իր ինստագրամյան և թվիթթերյան կայքէջերում տեղադրել է իր, Բիյոնսեի և Քարթերի համատեղ լուսանկարները։ Vanity Fair ամսագրի համար գրող Ք․ Օսթին Քոլինզը պատասխանել է դրան՝ գրելով․ «Զգում եմ, որ Ջեյ Զիի դեմքի գեները շուտով անցնելու են Բլու Այվիին, և ես իսկապես ցավում եմ նրա համար»։ Harper's Bazaar կայքի խմբագիր Վայոլեթ Լուկան պատասխանել է Քոլինզի գրառմանը՝ պնդելով․ «Դրանք դեռ չե՞ն անցել։ Կամ նա պարզապես պլաստիկ օպերացիա է անելու 16 տարեկանում, ինչպես Քայլի Ջենները, և մենք ստիպված ենք լինելու ձևացնել, որ նա միշտ էլ այդպիսի տեսք է ունեցել․․․ Ես չեմ կարող թույլ տալ ինձ ցավ չափազանց խղճալ աներևակայելի հարուստին»։ Նրանք երկուսն էլ բուռն քննադատության են ենթարկվել առցանց, ինչը հանգեցրել է այն բանին, որ նրանք ներողություն խնդրեն և ջնջեն այդ թվիթները[20][21]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stone ասմագրի կողմից «Փոփի արքայադուստր» անվանումը ստացած Քարթերը նկարահանվել է իր հոր «Glory» սինգլում, որը թողարկվել նրա ծննդյան օրվանից երկու օր անց[22][9]։ Դրա շնորհիվ Քարթերը դարձել է ամենաերիտասարդ մարդը, որը երբևէ հայտնվել է Billboard չարթերում[23][24]։

2020 թվականին Քարտերը երգել է «Brown Skin Girl» թրեքում՝ արժանանալով գովասանքի և մրցանակների իր մասնակցության համար։ Նա դարձել է BET Award մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, երբ արժանացել է BET HER մրցանակին։ 2020 թվականին նա ստացել է Soul Train Music Award for The Ashford & Simpson Songwriter's Award մրցանակը, ինչպես նաև NAACP Image Award մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Լավագույն դուո, խումբ կամ համագործակցություն» անվանակարգում[25][26]։

2020 թվականի նոյեմբերին Քարթերը ընթերցել է Մեթյու Ա. Չերիի «Մազերի հանդեպ սեր» գիրքն մի աֆրոամերիկացի աղջկա հոր մասին, որն առաջին անգամ փորձում էր հարդարել իր դստեր մազերը[27][28]։ Variety-ն նշել է, որ «հնարավոր է նա հավակնի Գրեմմիի մրցանակին ասմունքի համար»[29]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ, որտեղ նա մասնակցել է՝ տարբեր մանրամասներով
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք չարթերում Ալբոմ
US
[30]
US R&B
[31]
US Rap
[32]
CAN
[33]
IRE
[34]
LIT
[35]
NLD
[36]
NZ Hot
[37]
SWE Heat.
[38]
UK
[39]
«Glory»
(Ջեյ Զի՝ B.I.C.-ի մասնակցությամբ)
2012 63 23 Ոչ ալբոմային սինգլ
«Brown Skin Girl»
(Բիյոնսե, Ուիզքիդ և Սեյնթ Ջոն՝ Բլու Այվի Քարթերի մասնակցությամբ)
2019 76 27 60 50 67 82 6 6 42 The Lion King: The Gift
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում։

Որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ չհանդիսացող երգեր, որտեղ նա մասնակցել է՝ տարբեր մանրամասներով
Անվանում Տարեթիվ Այլ արտիստ Ալբոմ
«Blue» 2013 Բիյոնսե Beyoncé
«Blue's Freestyle / We Family» 2017 Ջեյ Զի 4:44
«Lift Ev'ry Voice and Sing» 2019 Բիյոնսե Homecoming: The Live Album

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի ցանկ՝ տարբեր մանրամասներով
Տարեթիվ Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր Ծան․
2013 Life Is But a Dream Կյանքը միայն երազ է Ինքն իր դերում [40]
2016 Beyoncé: Lemonade Բիյոնսե։ Լիմոնադ Ինքն իր դերում [41]
2019 Homecoming: A Film by Beyoncé Տունդարձ։ Բիյոնսեի ֆիլմ Ինքն իր դերում [42]
2019 Beyoncé Presents: Making The Gift Բիյոնսեն ներկայացնում է։ Նվեր պատրաստելով Ինքն իր դերում [43]
2020 Black Is King Սևն արքա է Ինքն իր դերում [44]

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակների ցանկ՝ տարբեր մանրամասներով
Անվանում Տարեթիվ Այլ արտիստ(ներ) Ռեժիսոր(ներ) Ծան․
Որպես արտիստ
«Blue» 2013 Բիյոնսե Բիյոնսե, Էդ Բարք, Բիլ Քիրսթեյն [45]
«Glory» 2015 Ջեյ Զի Չկա տվյալ [46]
«Brown Skin Girl» 2020 Բիյոնսե, Սեյնթ Ջոն, Ուիզքիդ Ջեն Նկիրու [47]
Որպես հյուր
«Formation» 2016 Բիյոնսե Մելինա Մեցուկաս [48]
«All Night» [49]
«Family Feud» 2017 Ջեյ Զի, Բիյոնսե Ավա Դյուվերնեյ [50]
«Spirit» 2019 Բիյոնսե Ջեյք Նավա, Ջոն Ֆավրո [51]
«Bigger» («Spirit» տեսահոլովակ) Չկա տվյալ [52]
«Bigger» («Black Is King» տեսահոլովակ) 2020 [53]
«Find Your Way Back»
«My Power» Բիյոնսե, Նիյա, Յեմի Ալեյդ, Թիերա Հուոք, Մունչայդ Սանեյլի, ԴիՋեյ Լագ

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Աշխատանք Մրցանակ Արդյունք Ծան․
2017 Shorty Awards Ինքը (Բիյոնսեի հետ) Տարվա ինստագրամ Առաջադրված [54][55]
2020 NAACP Image Awards «BROWN SKIN GIRL» (Բիյոնսեի, Ուիզքիդի և Սեյնթ Ջոնի հետ) Լավագույն դուո կամ խումբ Հաղթանակ [56]
BET Awards BET Her Award Հաղթանակ [57]
Soul Train Awards Տարվա տեսահոլովակ Հաղթանակ [58]
2021 Գրեմմի Լավագույն երաժշտական տեսահոլովակ Սպասվող [59]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Respers France Lisa (June 29, 2020)։ «Blue Ivy Carter wins first BET Award»։ CNN։ Վերցված է July 29, 2020 
  3. Cooper Mariah (February 23, 2020)։ «Blue Ivy Carter Wins NAACP Image Award at Age 8 for 'Brown Skin Girl'»։ US Weekly։ Վերցված է July 29, 2020 
  4. «Redirect Notice»։ www.google.com։ Վերցված է 2020-12-11 
  5. Semigran Aly (August 24, 2011)։ «Beyonce To Hit The VMA Stage»։ MTV News։ Վերցված է August 25, 2011 
  6. Kaufman Gil։ «Beyonce Puts 'Love on Top' at VMAs, Reveals Pregnancy»։ MTV News։ Վերցված է April 10, 2013 
  7. West Hattie (March 13, 2012)։ «Baby Blue»։ Vogue։ Վերցված է August 1, 2020 
  8. «Most creative celebrity baby names»։ CBS։ Վերցված է August 1, 2020։ «Arguably the world's most famous baby, aside from Prince George and North West, is Blue Ivy Carter.» 
  9. 9,0 9,1 Zafar Aylin (January 9, 2012)։ «Jay-Z Releases "Glory," Featuring His Daughter Blue Ivy's Cries»։ Time։ Վերցված է August 2, 2020 
  10. Montrose Alex (July 14, 2020)։ «Beyoncé Secures Trademarks for Blue Ivy's Name After Legal Battle»։ Complex։ Վերցված է August 1, 2020 
  11. Morrison Sean (September 26, 2019)։ «Beyoncé reportedly argues her 7-year-old daughter is a 'cultural icon' in a legal fight to trademark the name Blue Ivy»։ Insider։ Վերցված է August 2, 2020 
  12. McGrath Mary Kate (March 25, 2019)։ «Blue Ivy Carter Shared THE Cutest Corny Joke With Her Grandma Tina Lawson»։ Bustle։ Վերցված է August 2, 2020 
  13. Dixon Emily (January 8, 2020)։ «Beyoncé's Dad Mathew Knowles Posted a Rare Photo of Blue Ivy Carter for Her 8th Birthday»։ Marie Claire։ Վերցված է August 2, 2020 
  14. Kwateng-Clark Danielle (May 2, 2017)։ «This Photo Proves That Blue Ivy Is Actually Solange's Twin»։ Essence։ Վերցված է August 2, 2020 
  15. Newcomb Tim (June 26, 2012)։ «Croatian Town Names Blue Ivy Carter Honorary Citizen»։ Time։ Վերցված է August 3, 2020 
  16. Selby Jenn (August 25, 2014)։ «MTV VMAs 2014: Blue Ivy and Jay Z present Beyonce with Michael Jackson Video Vanguard Award»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից April 8, 2020-ին։ Վերցված է August 2, 2020 
  17. Bendlin Karli (August 29, 2016)։ «Blue Ivy Doesn't Seem To Be A Fan Of The VMAs, Or Any Other Award Show For That Matter»։ Huff Post։ Վերցված է August 2, 2020 
  18. «Blue Ivy's VMAs Dress Cost $11k»։ Billboard։ August 29, 2016։ Վերցված է August 2, 2020 
  19. Romain Alana (August 17, 2018)։ «Does Blue Ivy Go To School? She's Far From Being A Typical First-Grader»։ Romper։ Վերցված է August 1, 2020 
  20. Griffith Janelle (January 2, 2020)։ «Journalists apologize for mocking appearance of Blue Ivy, Beyoncé's 7-year-old daughter»։ NBC։ Վերցված է August 2, 2020 
  21. Song Sandra (January 3, 2020)։ «Fans Rally Behind Blue Ivy Carter After Journalists Criticize Her Looks»։ Paper Magazine։ Վերցված է August 2, 2020 
  22. Knopper Steve (January 11, 2012)։ «On the Charts: Jay-Z's 'Glory' Zooms on YouTube»։ Rolling Stone։ Վերցված է August 2, 2020 
  23. «Blue Ivy Carter»։ BET։ Վերցված է August 2, 2020 
  24. «Blue Ivy Carter Sets Billboard Record»։ The Daily Beast։ January 12, 2012։ Վերցված է August 2, 2020 
  25. Weisholtz Drew (June 29, 2020)։ «Blue Ivy Carter, 8, nabs BET Award, becomes youngest winner in history»։ Today։ Վերցված է August 1, 2020 
  26. Forde Kisha (June 29, 2020)։ «Blue Ivy Carter Won Her First BET Award for Work on Beyoncé's "Brown Skin Girl"»։ Teen Vogue։ Վերցված է August 1, 2020 
  27. Respers France Lisa (November 9, 2020)։ «Blue Ivy Carter adds narrator of 'Hair Love' to her resume»։ CNN։ Վերցված է November 14, 2020 
  28. Juneau Jen (November 9, 2020)։ «Beyoncé and JAY-Z's Daughter Blue Ivy Is Narrating the Hair Love Audiobook — Hear Her Intro»։ People։ Վերցված է November 14, 2020 
  29. Rubin Rebecca (November 9, 2020)։ «Blue Ivy Carter to Narrate ‘Hair Love’ Audiobook, From Oscar Winner Matthew A. Cherry»։ Variety։ Վերցված է November 14, 2020 
  30. The Hot 100 Chart | Billboard։ Billboard։ August 3, 2019 
  31. Peaks in the Hot R&B/Hip-Hop Songs chart:
  32. Hot Rap Songs Chart | Billboard։ Billboard։ January 28, 2012 
  33. Billboard Canadian Hot 100 Chart | Billboard։ Billboard։ August 3, 2019 
  34. «IRMA - Irish Charts»։ irma.ie։ July 26, 2019։ էջ 2  Select "2019" and "26-Jul-19".
  35. «Savaitės klausomiausi (TOP 100) - Agata»։ agata.lt (լիտվերեն) 
  36. «Beyoncé, SAINt JHN & Wizkid feat. Blue Ivy Carter - Brown Skin Girl - dutchcharts.nl»։ dutchcharts.nl (հոլանդերեն)։ 2019 
  37. «Hot Singles Chart | The Official New Zealand Music Chart»։ nztop40.co.nz։ July 29, 2019 
  38. «Veckolista Heatseeker, vecka 30, 2019 | Sverigetopplistan»։ sverigetopplistan.se (շվեդերեն)։ 2019 
  39. «Official Singles Chart Top 100 | Official Charts Company»։ officialcharts.com։ July 26, 2019 
  40. «Beyonce Reveals Blue Ivy's Face in 'Life is But a Dream' Documentary»։ Essence։ February 16, 2013։ Վերցված է August 2, 2020 
  41. Romain Alana (April 27, 2016)։ «Is Blue Ivy In 'Lemonade'? She Makes A Number Of Appearances»։ Romper։ Վերցված է August 2, 2020 
  42. «People Are So Floored By Blue Ivy's Singing on Beyonce's Surprise Album Homecoming They're Joining the Ivy League»։ Time։ April 17, 2019։ Վերցված է November 5, 2020 
  43. Gonzales Erica (September 16, 2019)։ «Blue Ivy Singing "Brown Skin Girl" in Beyoncé's New Documentary Is an Absolute Treasure»։ Harper's Bazaar։ Վերցված է July 29, 2020 
  44. Scribner Herb (July 30, 2020)։ «Blue Ivy Carter makes a cameo on Beyonce's new 'Black Is King' trailer»։ Deseret։ Վերցված է August 2, 2020 
  45. Marine Brooke (July 19, 2019)։ «Blue Ivy Has Entered the Singer-Songwriter Phase of Her Career»։ W։ Վերցված է August 5, 2020 
  46. Video: Jay Z – 'Glory' | Rap-Up։ Rap-Up։ April 16, 2015 
  47. Beyoncé, Blue Ivy, SAINt JHN, WizKid - BROWN SKIN GIRL (Official Video) ՅուԹյուբում
  48. Sisavat Monica (February 8, 2016)։ «Celebrity Reactions to Beyonce's "Formation" Music Video | POPSUGAR Celebrity UK»։ popsugar.co.uk։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2020-ին։ Վերցված է December 13, 2020 
  49. Wendroff Jessica Ariel (November 30, 2016)։ «Beyonce's "All Night" Video Features Her Pregnancy, Blue Ivy, & A Lot Of Love»։ Romper։ Վերցված է August 2, 2020 
  50. Kenevey Bill (December 29, 2017)։ «Jay-Z releases 'Family Feud' video, featuring Beyonce, Blue Ivy and his take on infidelity»։ USA Today։ Վերցված է August 2, 2020 
  51. Clarendon Don (July 16, 2019)։ «Twitter Reacts to Blue Ivy's Cameo in Beyonce's 'Spirit' Music Video»։ US Weekly։ Վերցված է July 29, 2020 
  52. «Watch the new visuals for Beyoncé's 'Bigger'»։ Dazed։ August 27, 2020։ Վերցված է August 27, 2020 
  53. «So, How Are We Getting Blue Ivy Carter an Oscar for Black Is King?»։ Vulture։ July 31, 2020։ Վերցված է August 27, 2020 
  54. «9th Annual Influencer Nominees - The Shorty Awards»։ Վերցված է December 3, 2020 
  55. «9th Annual Winners - The Shorty Awards»։ Վերցված է December 3, 2020 
  56. Hilary Hughes (February 22, 2020)։ «Blue Ivy Carter Won Her First Major Award For Her Beyoncé Collaboration And Her Family Is Thrilled»։ Վերցված է December 3, 2020 
  57. Lisa Respires France (June 29, 2020)։ «Blue Ivy Carter wins first BET Award»։ Վերցված է December 3, 2020 
  58. Rachel George (November 30, 2020)։ «2020 Soul Train Awards: Complete winner's list»։ Վերցված է December 3, 2020 
  59. «2021 GRAMMYs: Complete Nominees List»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2020-11-24։ Վերցված է 2020-12-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]