Սեյնթ Ջոն (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեյնթ Ջոն
SAINt JHN 2018.jpg
Ջոնն 2018 թվականի մայիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSAINt JHN
Ի ծնե անունՔարլոս Սեյնթ Ջոն
Ծնվել էԲրուքլին, Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր
ԳործիքներՎոկալ, կիթառ
Գործունեություն2010-ներկա
ԿապվածGØDD COMPLEXx

Քարլոս Սեյնթ Ջոն (անգլ.՝ Carlos Saint John, ծնվ. Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր, ով ավելի հայտնի է պարզապես Սեյնթ Ջոն (գրվում է SAINt JHN)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնն իր երաժշտական կարիերան սկսել է 2010 թվականին` թողարկելով «The St. John Portfolio» մինի ալբոմն ու «In Association» միքսթեյփը[1]: Որոշ ժամանակ անց նա մեկնեց Լոս Անջելես, որտեղ երգեր էր գրում երգչուհի Ռիհաննայի համար, սակայն դրանցից ոչ մեկը չնտրվեցին նրա թիմի կողմից[2]: Վերադառնալով Նյու Յորք, նա գրեց «No Interruption» (2012) երգը ռեփեր Հուդի Ալենի համար[2]: 2014 թվականին նա մի քանի երգ գրեց երգչուհի Կայզայի «Sound of a Woman» ալբոմի համար[3]: 2016 թվականին Ջոնը գրեց «Crash» և «Rivals» երգերը երգիչ Աշերի համար, որոնք տեղ գտան նրա «Hard II Love» ալբոմում[2]:

2016 թվականին նա կրկին վերադարձավ երգեցողությանը` թողարկելով «1999» սինգլը[2]: 2018 թվականին թողարկեց իր «Collection One» կոչվող առաջին ալբոմը, որում ընդգրկված են նաև «Some Nights» և «N***a Sh*t (Swoosh)» սինգլները[4]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Collection One» (2018)
Մինի ալբոմներ
  • «The St. John Portfolio» (2010)
Միքսթեյփներ
  • «In Association» (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carlos St. John - In Association (Mixtape)»։ Pigeons & Planes։ Դեկտեմբերի 26, 2010։ Վերցված է Օգոստոսի 24, 2018 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «How Rapper Saint JHN Learned To Appreciate His Own Gifts»։ The Fader։ Հոկտեմբերի 7, 2016։ Վերցված է Օգոստոսի 24, 2018 
  3. «Carlos St. John - Credits»։ Allmusic։ Վերցված է Օգոստոսի 24, 2018 
  4. «Emerging Rapper SAINt JHN Talks Debut Project 'Collection One' and Being the 'Ghetto Lenny Kravitz'»։ Billboard։ Մարտի 30, 2018։ Վերցված է Օգոստոսի 24, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]