Ջեն Նկիրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեն Նկիրու
ԾննդավայրPeckham?[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1] և  Նիգերիա[1]
ԿրթությունՀովարդի համալսարան[1]
Մասնագիտությունկինեմատոգրաֆ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjennnkiru.com

Ջեն Նկիրու (անգլ.՝ Jenn Nkiru, , Peckham?[1]), նիգերա-բրիտանական դերասանուհի և կինոռեժիսոր։ Հանդես է եկել որպես Բեյոնսեի ու Jay-ZApeshit երգի տեսահոլովակի երկրորդ ռեժիսոր (գլխավոր ռեժիսորը Ռիկի Սեյզն է), որը թողարկվել է 2018 թվականին[3]։ 2019 թվականին նա, ստանալով անհրաժեշտ քվեներ, հրավիրվել է մասնակցելու ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցահանդեսներից մեկին՝ Ուիթնիի բիենալեին[4][5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկիրուն ծնվել է Հարավային Լոնդոնի Փեքըմ շրջանում[8][9]։ Սովորել է Հովարդ համալսարանում (Howard University), որն ավարտել է մագիստրոսի աստիճանով՝ «կինոարարում» (Filmmaking) մասնագիտությամբ[4][6][7]։

Նկարահանել է երաժշտական տեսահոլովակներ և կարճամետրաժ կինոնկարներ։ Նրա նկարահանած առաջին ֆիլմը En Vogue-ն է, որը թողարկվել է 2014 թվականին։ 2017-ին թողարկվել է Նկիրուի երկրորդ կինոնկարը՝ «Վերածնունդն անհրաժեշտ է» (Rebirth is Necessary) վերնագրով։ Այն ցուցադրվել է տեսանյութերի NOWNESS թվայնացված ալիքով, արժանացել մի շարք մրցանակների՝ ներառյալ Canal +-ի մրցանակը՝ Կլերմոն Ֆերանի կինոփառատոնում և «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգում ստացած մրցանակը Լոնդոնի Անկախ կինոփառատոնում (Best Documentary at the London Independent Film Festival): Բացի այդ, «Վերածնունդն անհրաժեշտ է» կինոնկարը «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի է առաջադրվել Շեֆիլդի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում[3]։ Նկիրուի հիշարժան աշխատանքներից են նաև Քամասի Վաշինգտոնի և Նենետ Չերրիի համար նկարահանած երաժշտական տեսահոլովակները։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • En Vogue[10]
  • Rebirth is Necessary[10]
  • Black to Techno[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 - մրցանակ «Կնոջ ձայն» (Voice of a Woman) անվանակարգում՝ Կաննի միջազգային կինոփառատոնում[3]
  • 2019 - Aesthetica Art Prize գլխավոր մրցանակ[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://frieze.com/speaker/jenn-nkiru
  2. https://100women.okayafrica.com/editorial/jennnkiru
  3. 3,0 3,1 3,2 «Jenn Nkiru». Somerset House (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Jenn Nkiru». frieze.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Jenn Nkiru». OKAYAFRICA's 100 WOMEN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 «Jenn Nkiru». Black Women Directors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Filmmaker Jenn Nkiru Shares Her Light with Frieze LA». Cultured Magazine (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. Little, Harriet Fitch (2019 թ․ փետրվարի 7). «Film-maker Jenn Nkiru's brain-bending vision». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Jenn Nkiru». Free The Bid (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. 10,0 10,1 «Jenn Nkiru». www.nowness.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Aesthetica Magazine - Success Stories». Aesthetica Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.