Apeshit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Apeshit»
Բեյոնսեի սինգլը
«Everything Is Love» ալբոմից
Թողարկված16 հունիսի, 2018
Ֆորմատերաժշտական սթրիմինգ և Երաժշտության ներբեռնում
Ժանրթրեպ[1]
ԵրգահանՋեյ Զի
Տևողություն4:25
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Williams
  • Բեյոնսե
  • Jay-Z
  • Stuart White
Բեյոնսեի սինգլների ժամանակագրություն
«Top Off»
(2018)
«Apeshit»
(2018)
 «Apes**t»

«Apeshit» (Apes**t), երգ, որ ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի ու նրա ամուսնու՝ Jay-Z-ի կողմից և թողարկվել The Carters խմբի անվան ներքո որպես նրանց Everything Is Love ալբոմի սինգլ։ Տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում՝ Լուվրում։ Երգը թողարկվել է 2018 թվականի հունիսի 16-ին` Parkwood և Roc Nation լեյբլներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը 2018 թվականի հունիսի 30-ին զբաղեցրել է № 13 հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով նոր ալբոմի առաջին սինգլը, որն ընդգրկվել է Billboard 200 ալբոմային հիթ-շքերթում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[2]։ «Apeshit» տերմինի ծագման ու պատմության վերաբերյալ ծավալուն անդրադարձ է կատարել ամերիկյան Slate ինտերնետային հրատարակությունը[3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apeshit երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների ու առցանց հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ NPR[4], Rolling Stone[5], Pitchfork[6]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2018 թվականի մայիսին Լուվրում (Փարիզ)։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Ricky Saiz-ը։ Պրեմիերան կայացել է լոնդոնյան շոուի երկրորդ գիշերը՝ նրանց On the Run II Tour համերգային շրջագայության ժամանակ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում (London Stadium)։ Տեսահոլովակի տևողությունը վեց րոպե է։ Սկզբում Բեյոնսեն ու Ջեյ-Զին հայտնվում են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» (Ջոկոնդա)[7] նկարի առաջ։ Սևամորթ ամուսիններն ունեն «անխռով» տեսք և հիշեցնում են «արվեստի ստեղծագործությունները»[5]։ Մամուլում քննարկվել է տեսահոլովակի թաքնված իմաստը, որում երաժիշտները համաշխարհային արվեստի գլուխգործոցների ֆոնին ցուցադրում է իր արվետը։ Ջոկոնդայից բացի տեսահոլովակում ցուցադրվում են Միլոսյան Վեներան, Սամոթրակյան Նիկեն և ֆրանսիացի նկարչուհի Մարի Բենուայի «Սևամորթ կնոջ դիմանկարը» (Portrait d'une négresse)[8]։ Քննադատները նշել են նաև երկու կատարողների գենդերային նոր հայացքը սեռերի հարաբերության վերաբերյալ, առնականության ու կանացիության վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացումների վերաբերյալ նոր հետաքրքրությունը։ Տղամարդիկ տեսահոլովակում ցուցադրված են որպես վվայելչակազմ ու քաջակորով, կանայք՝ պատկառելի ու եռանդուն[9]։ Տեսահոլովակի կերպարների, արտահայտած մտքերի ու ակնարկների ավելի մանրամասն քննություն են կատարել Time[10], Elle[11] և Esquire ամսագրերը, որոնք դրան տվել են «Ֆեմինիստական ռեփ էքսկուրս արվեստի պատմության բնագավառում» խորագիրը[12]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2018) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (ARIA)[13] 53
Բելգիա Ultratop Flanders[14] 37
Բելգիա Ultratip Wallonia[15] 39
Canada (Canadian Hot 100)[16] 24
Չեխիա Singles Digitál Top 100[17] 68
Ֆրանսիա SNEP[18] 23
Greece (Billboard)[19] 1
Հունգարիա Single Top 10[20] 17
Ireland (IRMA)[21] 38
Italy (FIMI)[22] 93
Նիդերլանդներ Mega Single Top 100[23] 59
New Zealand Heatseekers (RMNZ)[24] 4
Պորտուգալիա (AFP)[25]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[26] 43
Սլովակիա Singles Digitál Top 100[27] 33
Sweden (Sverigetopplistan)[28] 56
Շվեյցարիա Schweizer Hitparade[29] 69
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[30] 33
US Billboard Hot 100[31] 13
US Rhythmic (Billboard)[32] 16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Younger, Briana (2018 թ․ հունիսի 19). «Beyoncé / JAY-Z: Everything Is Love Album Review». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  2. Trust, Gary (2018 թ․ հունիսի 25). «XXXTentacion's 'Sad!' Vaults From No. 52 to No. 1 on Billboard Hot 100 Following Rapper/Singer's Death». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  3. Zimmer, Ben (2018 թ․ հունիսի 19). «Going "Apes––t". A history». Slate. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  4. Hard, Otir (2018 թ․ հունիսի 16). «Beyonce And Jay-Z Are The Carters in 'APES**T' Video». NPR. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  5. 5,0 5,1 Grow, Kory (2018 թ․ հունիսի 16). «Beyonce, Jay-Z Drop New Album 'Everything Is Love' During OTRII Tour». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  6. Timmhotep Aku. BeyoncéJAY-Z “APESHIT”. june 17 2018 pitchfork.com
  7. «Beyonce and Jay Z release surprise album Everything Is Love». The Daily Telegraph. 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  8. Неужели правда про Сатану? О чем на самом деле поют Beyonce и Jay Z в Apeshit. 27 июня 2018 Cosmopolitan, cosmo.ru
  9. Taylor Hosking. Beyoncé and Jay-Z’s New Vision of Gender in ‘Apeshit’. June 22, 2018 theatlantic.com
  10. Lang, Cady (2018 թ․ հունիսի 19). «Art History Experts Explain the Meaning of the Art in Beyoncé and Jay Z's 'Apesh-t' Video». Time. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  11. Young, Sarah Huny (2018 թ․ հունիսի 18). «In Beyoncé and Jay-Z's 'Apeshit' Video, Blackness Is an Art Form». Elle. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  12. Beyoncé Произведения искусства в клипе Джей Зи и Бейонсе Apeshit. Редакция Esquire. 18 июня 2018 esquire.ru
  13. «ARIA Chart Watch #479». auspOp. 2018 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  14. Ultratop.be — The Carters — Apeshit (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 7, 2018.
  15. Ultratop.be — The Carters — Apeshit (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 7, 2018.
  16. «Canadian Hot 100: June 30, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  17. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201827 into search. Ստուգվել է July 9, 2018.
  18. Lescharts.com — The Carters — Apeshit (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 2, 2018.
  19. «Greece Digital Songs». Billboard. Prometheus Global Media. 2018 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  20. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է June 28, 2018.
  21. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  22. «Top Singoli – Classifica settimanale WK 26» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Dutchcharts.nl — The Carters — Apeshit (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է June 29, 2018.
  24. «NZ Heatseeker Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  25. "Portuguesecharts.com – The Carters – Apeshit". AFP Top 100 Singles. Retrieved July 9, 2018.
  26. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է June 30, 2018.
  27. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201827 into search. Ստուգվել է July 9, 2018.
  28. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  29. The Carters — Apeshit swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 2, 2018.
  30. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է July 7, 2018.
  31. https://www.billboard.com/articles/columns/chart-beat/8462525/xxxtentacion-sad-no-1-hot-100
  32. «Rhythmic: July 21, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.