Բիր Գրիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիր Գրիլս
Edward Michael Grylls
Դիմանկար
Բիր Գրիլս
Ծնվել էհունիսի 7, 1974(1974-06-07)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԴոնահադի, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԿրոնEvangelical Anglicanism?
ԿրթությունLudgrove School?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, հեռուստահաղորդավար, մոտիվացիոն խոսնակ, լեռնագնաց, գրող և արկածախնդիր
Գործունեությունճանապարհորդ
հաղորդավար
ԱմուսինՇարա Գրիլս
ԾնողներՄայքլ Գրիլս
Սալլի Գրիլս
Զբաղեցրած պաշտոններChief Scout?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԵրեխաներՋեսի, Մարմադյուկ[2] և Հաքլբերրի[3]
Կայքwww.beargrylls.com
 Bear Grylls Վիքիպահեստում

Էդվարդ Մայքլ «Բիր» Գրիլս (անգլ.՝ Edward Michael "Bear" Grylls, հունիսի 7, 1974(1974-06-07)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ճանապարհորդ, հեռուստահաղորդավոր և գրող։ Հայտնի է դարձել «Մարդն ընդդեմ բնության» հեռուստահաղորդման շնորհիվ, որը Մեծ Բրիտանիայում ավելի հայտնի է «Գոյատևելու համար ծնվածը. Բիր Գրիլս» անունով։ Գրիլսը նաև հանդես է գալիս մի շարք այլ ուսուցողական հաղորդումներում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 2009 թվականի հուլիսին Գրիլսը 35 տարեկան հասակում ճանաչվում է սկաուտական շարժման ամենաերիտասարդ գլխավոր սկաուտը[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիլսը մինչև չորս տարեկան դառնալը ապրել է Դոնահադիում (Հյուսիսային Իռլանդիա), ապա նրա ընտանիքը տեղափոխվել է Ուայթ կղզում գտնվող Բեմբրիջ գյուղը[6][7]։ Նա Պահպանողական կուսակցությունում աշխատող քաղաքական գործիչ սըր Մայքլ Գրիլսի և Սալլի Գրիլսի (Սարա Ֆորդ) որդին է[8]։ Նրա մորական տատը՝ Պատրիսիա Ֆորդը[9], եղել է Օլստերսկու ունիոնիստական կուսակցության անդամներից, իսկ պապը՝ Նևիլ Ֆորդը՝ կրիկետի պրոֆեսիոնալ խաղացող։ Գրիլսն ունի մեկ եղբայր և մեկ քույր[10]։

Գրիլսը սովորել է Լադգրոուվի դպրոցում, Էտոն քոլեջում և Լոնդոնի համալսարանում։ Վաղ տարիներից նա զբաղվել է ժայռամագլցմամբ[11] և հոր հետ առագաստանավ է վարել։ Պատանի հասակում նա արժանացել է շոտոկան-կարատեի սև գոտու (հիմա զբաղվում է յոգայով)։ Գրիլսը տիրապետում է անգլերենի, իսպաներենի և ֆրանսերենի։ Գրիլսը քրիստոնյա է և հավատը համարում է իր կյանքի հիմքը[12]։

Գրիլսը 2000 թվականից ամուսնացած է Շարա Գրիլսի (օրիորդական ազգանունը՝ Քաննինգս Նայթ) հետ[9][13]։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեսի (ծնվել է 2003 թվականի հունիսի 10-ին), Մարմադյուկ (ծնվել է 2006 թվականի ապրիլի 6-ին)[3], Հաքլբերրի (ծնվել է 2009 թվականի հունվարի 15-ին ծննդաբերության բնական մեթոդով՝ Գրիլսի լողացող տանը)[2]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Գրիլսն իր զինվորական ծառայությունն է սկսում բրիտանական բանակում[14] և մի քանի ամիս անցկացնում Հիմալայներում՝ Սիկիմում, և Արևմտյան Բենգալիայում։ 1994-1997 թվականներին Գրիլսը ծառայում է ՀՆԶ-ում։ Երկու անգամ լինում է Հյուսիսային Աֆրիկայում։

1996 թվականին Զամբիայում պարաշյուտային թռիչքի ժամանակ ստանում է վնասվածք[15]։ Պարաշյուտի գմբեթը պատռվում է 500 մետր բարձրության վրա։ Գրիլսը ընկնում է մեջքի վրա՝ վնասելով երեք ող[16]։ Որոշ ժամանակ անց նա ասում է. «Ես պետք է ազատվեի հիմնական պարաշյուտից և օգտագործեի պահեստային պարաշյուտը, սակայն մտածում էի, որ ժամանակ կա խնդիրը լուծելու համար»[17]։ Հաջորդ տասնութ ամիսները Գրիլսն անցկացնում է Հեդլի կորտի ռազմական վերականգնողական կենտրոնում[17]։

Էվերեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի մայիսի 26-ին Գրիլսը իրականություն է դարձնում Էվերեստի հետ կապված իր մանկական երազանքը (նա այդ մասին երազում էր ութ տարեկան հասակից, երբ հայրը նրան նվիրում է Էվերեստի պատկերով նկար)։ Նա հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերիտասարդ բրիտանացին, ով բարձրացել է Էվերեստի գագաթը (23 տարեկան)։ Սա տեղի է ունենում ստացած վնասվածքից ընդամենը տասնութ ամիս անց։ Ջեյմս Ալենը, ով իր ավստրալիական թիմով 1995 թվականին բարձրացել էր Էվերեստ, այդ ժամանակ 22 տարեկան էր[18][19], և նա ուներ երկակի քաղաքացիություն՝ Բրիտանիայի և Ավստրալիայի։ Գրիլսի արշավը տևում է շուրջ երեք ամիս՝ Էվերեստի հյուսիսարևելյան մասում։ Սկզբում եղել էր «ստուգողական» արշավ, որի ժամանակ Գրիլսը, ընկնելով սառցարան կիրճի մեջ, ստացել էր հարված, կորցրել գիտակցությունը և ուշքի գալով նկատել էր, որ ճոճվում է պարանի ամենավերևում[20][21]։ Այս արկածներին հաջորդել են մեկ շաբաթ տևողությամբ կլիմայավարժեցման արշավները, որոնց մեջ են մտնում Կհումբու և Արևմտյան կրկես սառցարանների և 1524 մետրանոց սառույցե պատի հաղթահարումը։ SAS-ի նախկին զինվոր Նիլ Լոտոնի հետ նա բարձրանում է լեռան գագաթը՝ կրելով մի շարք դժվարություններ[3][22][23]։

Նման բարձրության հաղթահարմանը պատրաստվելու համար 1997 թվականին Գրիլսը բարձրացել էր Ամա Դաբլամի գագաթը, սակայն այդ դեպքը սըր Էդմունդ Հիլլարին համարել էր ոչ օրինական[24]։

Այլ արշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավարկումը Բրիտանական կղզիների շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Գրիլսը գլխավորում էր մի թիմ, որը անհատական նավակներով երեսուն օրվա ընթացքում շրջանցել էր Բրիտանական կղզիները, ինչպես նաև նրանք հիդրոցիկլներով նավարկելով կատարել էին փրկարարական աշխատանքներ, ինչի շնորհիվ հավաքել էին գումար Ազգային Թագավորական համալսարանի համար[25][26]։

Հյուսիսային Ատլանտիկայի հատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարի հետո Գրիլսը գլխավորում էր հինգ հոգուց կազմված մի թիմ, որի մեջ էր նաև իր մանկության և Էվերեստի հաղթահարման ընկեր Միկ Քրոսթուեյթը։ Նրանք առաջին անգամ պետք է առանց կողմնակի օգնության փչովի նավակով հատեին Հյուսիսային Ատլանտիկան։ Նրանք, Հալիֆաքսից (Նոր Շոտլանդիա) լողալով մինչև Ջոն Օ’ Գրոաթս (Շոտլանդիա), հաղթահարեցին ութ բալանոց քամին, ցրտահարությանը, այսբերգներն և փոթորիկները[27][28]։

Այս արշավից հետո Գրիլսին շնորհվում է Ռազմածովային փոխծովակալի պատվավոր կոչում[29]։

Պարամոտորով թռիչքը Անխել ջրվեժից[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Գրիլսը գլխավորում էր առաջին թիմը, որը պատրաստվում էր պարամոտորով թռիչք կատարել աշխարհի ամենաբարձր ջրվեժից՝ Անխելից[30][31]։

Հրավիրյալ ճաշ՝ բարձրության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Գրիլսը ալպինիստ և օդագնաց Դևիդ Հեմպլման-Ադամսի և Թագավորական ծովային նավատորմի ղեկավար կապիտան-լեյտենանտ Ալան Վիլի հետ պաշտոնապես դառնում է օդում՝ հրավիրյալ ճաշի աշխարհի ռեկորդակիր[32]։ Նրանք ճաշել էին 7620 մետր բարձրության վրա։ Այս կարևոր իրադարձությունից առաջ որպես պարապմունք Գրիլսը կատարել էր քսան պարաշյուտային թռիչք[33]։

Թռիչք Հիմալայների վրայով[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Գրիլսը հայտարարում է, որ սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ, ըստ որի նա Հիմալայների շուրջը՝ պարամոտորով թռիչք էր կատարել ավելի մեծ բարձրության վրա, քան Էվերեստի շուրջը կատարած բարձրության ժամանակ[34]։ Գրիլսը բարձրացել էր 4419,6 մետր, որը ութ միլով ավելի էր Էվերեստի շուրջը կատարած թռիչքի բարձրությունից։ Նա նշել է, որ թռիչքի կատարման ժամանակ ջերմաստիճանը եղել է 60 աստիճան ցելսիուս և ավելի ցածր։ Նա դիմադրել է թթվածնի «քչության» վտանգավոր չափը և հասել է 8991,6 մետր բարձրության, ավելի կոնկրետ համարյա 3048 մետրով բարձր, քան նախկին ռեկորդի հեղինակի բարձրության չափն էր՝ 6101,8 մետր։ Այս թռիչքի համար նկարահանվել է ֆիլմ «Channel 4» (Մեծ Բրիտանիայի համար) և «Դիսքավերի» (ամբողջ աշխարհի համար) հեռուստաալիքների կողմից[35]։

Գրիլսը սկզբում պլանավորել էր կատարել թռիչք Էվերեստի վրայով, սակայն նրան թույլատրված էր թռչել միայն հարավային մասով, և նա Էվերեստի վրայով թռիչք չկատարեց, քանի որ կար վտանգ, որ չինական օդային ուժերը կկատարեն հարձակում իր վրա[13][36]։

Ճանապարհորդություն Անտարկտիդայով[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բիրը գլխավորում էր չորս հոգանոց մի խումբ, որը ցանկանում էր բարձրանալ աշխարհի ամենաչհաղթահարված գագաթներից մեկը։ Այդ գագաթը գտնվում էր Անտարկտիդայում[37]։ Արշավի նպատակն էր հավաքել գումար մանկական «Global Angels» բարեգործական ընկերության համար։ Այս առաջադրանքի ժամանակ թիմը մտադրված էր ջրային մոտոցիկլերով և փչովի նավակներով ուսումնասիրել Անտարկտիդայի ափերը, իսկ հետո կատարել անցում շարժահաղորդ պարամատորային կայթ–չմուշկներով՝ սառցե անապատի վրայով։ Սակայն այս արշավից առաջ Գրիլսը կոտրում է իր ուսը և արշավը ձախողվում է[2][38]։

Ամենաերկարատև թռիչքը ուղղահայաց աերոդինամիկ խողովակի միջով[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բիր Գրիլսը Էլ Հոջսոնի (նրա մոտ անդամահատված են երկու ոտքերը) և Ֆրեդի Մակդոնալդի հետ գրանցվում են Գինեսի ռեկորդների գրքում ուղղահայաց աերոդինամիկ խողովակի միջով աշխարհի ամենաերկարատև թռիչքը կատարելու համար[39]։ Նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր ԱՄՆ-ում, տևել էր 1 ժամ 36 րոպե։ Գրիլսը, Հոջսոնը և Մակդոնալդը, օգտագործելով Միլթոն Քինսի ուղղահայաց խողովակը, գերազանցեցին ռեկորդը ընդամենը մի քանի վայրկյանով[17]։

Լող Հյուսիսարևմտյան անցումով[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Բիր Գրիլսը երկու փչովի (RIB) «Arctic Wolf» նավակներով նավարկեց Հյուսիսարևմտյան անցումով, որպեսզի հանրությունը ուշադրություն դարձնի կլիմայի փոփոխման խնդրին և մանկական բարեգործական «Global Angels» ընկերության համար գումարի հավաքի[40][41]։ Վելինգտոնի նեղուցի Քինգ Վիլյամի հյուսիսային կղզիներում, որտեղ որ ուրիշ ճանապարհորդները միշտ դադար էին վերցնում Գրիլսի խումբը կանգնում է և ապաստարան գտնում մի անանուն կղզում։ Կղզին իրենից ներկայացնում էր մի ոչ մեծ անպտուղ տարածք, որը հասնում էր ծովի մակարդակին ընդամենը ութ մետրով, իսկ լայնությամբ շուրջ 200 մետրով։ Այնտեղ հայտնաբերվել էին մարդկային ոսկրեր, գանգ, գործվացքի կտորներ, կետի ոսկրից պատրաստված դանակ և կայմի մնացորդներ[42][43]։ Գրիլսը ենթադրեց, որ հայտնաբերված մասունքները պատկանում են նավի գրոտ-կայմին, իսկ ավելի կոնկրետ նավային բոտերի կայմերին։ Հայտնաբերվել էին նաև քարերով շրջապատված մի քանի տարածքներ, որոնք շատ հնարավոր է, որ եղել են վրաններ դնելու վայրեր։ Կղզու հյուսիսային մասում մնացել էին հետքեր մեծ հրդեհից։ Այս ամենից ելնելով նրանք եզրակացրել էին, որ հնարավոր է, որ կղզում անցյալում բնակություն հաստատած մարդիկ հյուսիսից օգնություն ակնկալելով՝ իրենց նավակների բնափայտից վառել են մեծ ազդանշանային խարույկ[44]։ Մինչև հիմա հայտնի չէ թե ում են պատկանել այդ մասունքները, սակայն կա վարկած, ըստ որի դրանք եղել են Ֆրանկլինի նավի անձնակազմի հետքերը, որոնք նույնպես շարժվել են հյուսիս օգնության ակնկալելու նպատակով[45][46][47][48]:

Բիրը իր օրագրի «ֆոլկլորով մեծացած Ֆրանկլինի և իր կորած անձնակազմի մասին»[46] բաժնում գրել է[35][46].

Եթե դուք սոված եք և ձեր շուրջը մահանում են մարդիկ, ապա դուք անկասկած կվառեք ձեր նավերի բնափայտը, որպեսզի օգտագործեք նկատվելու վերջին հնարավորությունը կամ ծայրահեղ դեպքում, որպեսզի տաքանաք, քանի դեռ վերջնականորեն չեն սպառվել սմվելիք մթերքները[49][50]։
- Բիր Գրիլս

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիլսը առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում «Sure» դեզոդորանտի գովազդում։ Նա եղել է շատ հեռուստածրագրերի հյուրը նեռայլալ մասնակցությունը Օպրի Ուինֆրիի և Դևիդ Լետտերմանի շոուին։ Գրիլսը նկարահանվել է նաև «Trail Mix Crunch Cereal» չոր նախաճաշերի երկու գովազնդերում, որոնք եթեր են դուրս եկել 2009 թվականին[51][52][53]։

«Փախուստ դեպի Լեգեոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Գրիլսը նկարահանվում է չորս մասից բաղկացած «Փախուստ դեպի Լեգեոն» հեռուստածրագրում, որը պատմում էր այն մասին թե ինչպես են Գրիլսը և Մեծ Բրիտանիայից տասնմեկ կամավորներ մասնակցել նախապատրաստմանը Սահարա անապատում գտնվող Ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի հենակետում[54]։ Ծրագիրը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել էր «Channel 4» հեռուստաալիքով, իսկ ԱՄՆ-ում՝ «Military Channel»: 2008 թվականին «History Channel» ալիքով ծրագիրը կրկին է ցուցադրվել[55][56][57]։

«Ողջ մնալ ամեն գնով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիլսը վարում էր «Ողջ մնալ ամեն գնով» ծրագիրը, որը Մեծ Բրիտանիայում հեռարձակվում էր «Channel 4» հեռուստաալիքով, իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում՝ Discovery Channel-ով[58]։ Ծրագրում Գրիլսը ուղևորվելով վայրի վայրեր, ցույց է տալիս հեռուստադիտողներին, թե ինչպես կարելի է ողջ մնալ նման վայրերում։ Ծրագիրը Ամերիկայում առաջին անգամ եթեր է դուրս եկել 2006 թվականին և հիմա այն հեռարձակվելով միջազգային լսարանի ավելի քան 1,2 միլիարդ մարդու համար՝ դարձել է «Դիսքավերի» հեռուստաալիքի ամենավարկանիշային հաղորդումներից մեկը[59][60]։

Համառոտ կերպով այս հաղորդմումը կարելի է ներկայացնել այսպես. Բիրը ցած է իջնում աշխարհի ամենատարբեր վայրերը և նրա գլխավոր առաջադրանքն է դառնում հասնել մինչև մարդաբնակ ինչ-որ վայրի։ Հաղորդման թողարկումները դիտելով կարելի է տեսնել սովորել շատ հետաքրքիր և օգտակար բաներ. ինչով սնվել եթե չունեք ուտելիք, ինչպես կրակ վառել առանց լուցկու, ինչ տիպի թաքստոցներ կարելի է կառուցել օգտագործելով «ձեռքի տակի» իրերը, ինչպես տարբերակել բևեռները առանց կողմնացույցի օգնության, ինչ պետք է իմանալ վայրի բնության մեջ պաշտպանված լինելու համար և այլն[61][62]։

Հաղորդման մեջ ցուցադրվել է. Գրիլսի մագլցումը ժայռի վրայով, պարաշյուտային թռիչքներ ուղղաթիռից, աերոստատից և ինքնաթիռից, թռիչք պարապլանով, արշավներ սառցարանների վրայով, անցումը հրդեհվող անտառով, գետային սահանքներով և սրընթաց հոսանքներով, սեփական մեզով թրջած շապիկի փաթաթումը իր գլխին (անապատի շոգից պաշտպանվելու և հովանալու համար), սեփական մեզի, փղի գոմաղբից մզված կղանքային հեղուկների ըմպումը, եղնիկի կղանքի օգտագործումը որպես սնունդ, կռիվը ալիգատորի հետ, տարատեսակ միջատներ ուտելը, ուղտի մսեղիքի օգտագործումը որպես իրերի պարկ, թռիչքը ջրվեժից և այլն[63] : Ինչպես նաև Գրիլսը պատմում է պատմություններ ճանապարհորդություններից, որոնց ժամանակ մարդիկ կորել կամ մահացել են վայրի բնության մեջ[64][65]։

«Ողջ մնալ ամեն գնով» հաղորդման սկզբանական շրջանի որոշ թողարկումներ արժանացել են քննադատությունների։ Տեղեկացվել էր, որ հաղորդման նպատակը հեռուստադիտողներին խաբեության մեջ գցելն է, քանի որ իրադրությունները, որոնց մեջ հայտնվում է Գրիլսը՝ կարելի է լուծել այլ մեթոդներով։ «Դիսքավերի» ալիքը որպես պատասխան հայտարարեց, որ հաղորդման արտադրությունը և խմբագրումը այսուհետ կլինի թափանցիկ, ճշգրիտ և հասկանալի[66][67]։

2012 թվականի մարտի 13-ին Discovery հեռուստաալիքը խզում է գործնական հարաբերությունները Բիր Գրիլսի հետ այն պատճառով, որ նոր պայմանագրի կնքման ժամանակ առաջացել էին տարաձայնություններ[68]։

Այլ աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսությունից դուրս Գրիլսը աշխատում է որպես մոտիվացնող ճառախող։ Նա կազմում է խոսք տարատեսակ ընկերությունների, կորպորացիաների, եկեղեցիների, դպրոցների և այլ կազմակերպությունների համար[2][69]։

Գրիլսը գրել է մի քանի հայտնի գրքեր։ Գրիլսի առաջին «Facing Up» գիրքը մտել էր Մեծ Բրիտանիայի լավագույն բեսթսելլերների տասնյակի մեջ և թողարկվել է ԱՄՆ-ում «The Kid Who Climbed Everest» անունով[70]։ Գիրքը նկարագրում էր Հիմալայների արշավի և Էվերեստի «նվաճման» մասին։ Գրիլսի երկրորդ «Facing the Frozen Ocean» գիրքը մտնում է Ուիլյամ Հիլի 2004 թվականի լավագույն սպորտային գրքերի շորթ-ցանկի կազմի մեջ։ Նրա հաջորդ գիրքը գրվում է որպես «Ողջ մնալ ամեն գնով» հաղորդման հավելում[71][72]։ Այդ գիրքը սովորեցնում էր աշխարհի ամենաթշնամական վայրերում ողջ մնալու արվեստին։ Այդ գիրքը հետագայում մտնում է «Sunday Times»-ի լավագույն բեսթսելլերների տասնյակի մեջ։ Գրիլսը գրել է նաև մի շարք արկածային գրքեր երեխաների համար. «Mission Survival: Gold of the Gods» и «Mission Survival: Way of the Wolf» և այլն։ Նրա վերջին «Bear Grylls Outdoor Adventures» գիրքը պատմում է հանգստի ամենաէքստերմալ ձևերի մասին[73]։

Գրիլսը ունի հագուստի սեփական գիծ, որը արտադրվում է «Craghoppers» բրենդի կողմից[74]։

Գլխավոր սկաուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի Գրիլսը գլխավորում է «Սկաուտների Ասոցիացիան» (անգլ.՝ «The Scout Association»), որը միավորում էր շուրջ կես միլիոն բրիտանացու։ Նա փոխարինել էր Պիտեր Դուկանին (Peter Duncan), ով կրում էր այս պաշտոնը 2004 թվականից 2009 թվականը[75]։ Այս որոշումը կայացվել էր Ասոցիացիայի կողմից դեռևս մայիսի 17-ին, իսկ հուլիսի 11-ին՝ ավելի քան 3000 սկաուտական կառավարիչների ներկայությամբ Պիտեր Դուկանը պաշտոնապես «տալիս է» իր պաշտոնը Բիր Գրիլսին։ Գրիլսը դառնում է Գլխավոր սկաուտի պաշտոնը կրող 10-րդ անձը և ամենաերիտասարդը՝ սկաուտական շարժման հարյուրամյա պատմության մեջ (պաշտոնը առաջին անգամ կրել է գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը՝ 1920 թվականին)[76][77]։

2010 թվականի հոկտեմբերին Բիրը թռչում է ուղղաթիռով և անցնում Անգլիայի համարյա ամբողջ հարավարևմտյան մասը, որպեսզի ոգևորի երիտասարդ սկաուտներին և շնորհակալություն հայտնի հազարավոր երիտասարդ մարկանց, որոնք նվիրում են իրենց ամբողջ ազատ ժամանակը սկաուտինգին։ Նա մասնակցություն է ունենում սկաուտական մրցույթներին, խաղում է սկաուտների հետ, հանդիպում է ղեկավարների և իր ծնողների հետ, որպեսզի իր շնորհակալական խոսքը ասի նրան ամեն տիպի օգնության համար։ Վերլուծելով իր ուղևորությունը Բիրը խոսել է իր նպատակների մասին[78][79].

Ես կուզեի, որ յուրաքանչյուրը ում հետաքրքրում է սկաուտինգը կարողանա միանալ մեզ։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր մեծահասակ կամավորները կազմակերպեն ինչքան հնարավոր է ավելի շատ ծրագրեր, որոնք նպատակաուղված կլնինեն սկաուտական շարժման զարգացմանը։ Այդ ծրագրերի օրինակներից են այն ծրագրերը, որոնք անց կացվեցին այս շաբաթվա հանգստյան օրերին։ Ես շատ եմ ուզում խրախուսել և ինչպես նաև շնորհակալություն հայտնել կամավորների բանակին այն նպատակով, որ նրանք շարունակեն նպաստել շարժման զարգացմանը։
- Ըստ Սկաուտների ասոցիացիայի տվյալների[80][81]

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիլսի բոլոր արշավների նպատակը՝ բարեգործական ընկերությունների համար գումար հավաքելն էին։ Գրիլսը «The Prince’s Trust» կազմակերպության անդամներից է։ Այս կազմակերպությունը աջակացություն է Մեծ Բրիտանիայի երիտասարդ մարդկանց։ Գրիլսը նաև «The JoLt Trust» կազմակերպության փոխնախագահն է[82]։ «The JoLt Trust»-ը ոչ մեծ կազմակերպություն է, որը ընձեռում է հնարավորություն «ձախորդ մարդկանց» (հաշմանդամներին, խնամազուրկներին, չունևորներին, բռնության ենթարկվածներին) տարատեսակ արշավների մասնակցելու համար[83][84]։

«Global Angels»-ը բրիտանական կազմակերպություն է, որը միջոցներ է հավաքում ամբողջ աշխարհի երեխաների համար։ Կազմակերպությունը գումար է ստացել Գրիլսի Հիմալայների շուրջը պարամոտորով կատարած թռիչքից և Հյուսիս-Արևմտյան անցումով անցում կատարելուց։ Բարձրության վրա կատարված հրավիրյալ ճաշը հովանավորվել էր Էդինբուրսկի սրքայազնի կողմից[85]։ Բրիտանիայի շուրջը կատարած նավարկումից հավաքվել էր գումար Ազգային Թագավորական համալսարանի համար, որն էլ այդ միջոցներով պետք է կատարեր փրկարարական աշխատանքներ բրիտանական ծովափներին[86]։ Էվերեստի բարձրացման արշավը հովանավորված է եղել «SSAFA Forces Help» կազմակերպության կողմից, իսկ թռիչքը պարամոտորով Անխել ջրվեժի վրայով կատարվել է «Hope and Homes for Children» կազմակերպության հովանավորման շնորհիվ[87][88][89]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 BIOGRAPHY | BG: BEAR GRYLLS DOT COM BearGrylls.com
  3. 3,0 3,1 3,2 Bear Grylls Welcomes Son Huckleberry Արխիվացված 2010-02-17 Wayback Machine Celebrity Baby Blog, 15 հունվարի 2009
  4. «Who dares wins». The Echo. thisisdorset.net. 2004 թ․ ապրիլի 17. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  5. Hastie, Jenny, "This is where we hide from the world" Արխիվացված 2011-08-08 Wayback Machine, homesandgardens.com, July 2005.
  6. «Sunday Life reclaims the celebs with Ulster ties». The Belfast Telegraph. 2009 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 14 октября 2011-ին.
  7. «My Life In Travel: Bear Grylls» Արխիվացված 2010-05-15 Wayback Machine Independent.co.uk, 17 ապրիլի 2004
  8. «Obituary: Sir Michael Grylls» Telegraph.co.uk, 13 февраля 2001
  9. 9,0 9,1 «Person Page 24749». thePeerage.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 14 октября 2011-ին.
  10. «Bear Grylls: Man vs. Wild». Discovery Channel. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  11. "Life support
  12. Alpha course interview Արխիվացված 2011-02-10 Wayback Machine www.alphafriends.org
  13. 13,0 13,1 «Out of the Wild: Bear Grylls survives the urban jungle». mensvogue.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
  14. Grylls, The Kid Who Climbed Everest, 11
  15. Bear Grylls speaking reel - YouTube
  16. «Escape to the Legion». Channel4.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 14 октября 2011-ին.
  17. 17,0 17,1 17,2 Petty, Moira (2007 թ․ ապրիլի 24). «Adventurer Bear Grylls' battle with back pain and high cholesterol». Mail Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 14 октября 2011-ին.
  18. Bear-faced cheek of adventurer who sneaked off to hotels
  19. Summit Magazine #40, Winter 2005, страница 12
  20. «Sunday Life reclaims the celebs with Ulster ties». The Belfast Telegraph. 2009 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  21. "My Life In Travel: Bear Grylls" Արխիվացված 2010-05-15 Wayback Machine, Independent.co.uk, 17 April 2004.
  22. «Faith keeps me strong, says Bear Grylls». Belfast Telegraph. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  23. «Bear Grylls». Information Britain. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  24. Dudman, Jane (2011 թ․ հունվարի 12). «Leading questions: Bear Grylls, chief Scout». The Guardian. London, UK.
  25. Blundell, Joanna, «A Boys Own adventure» Telegraph.co.uk, 7 ապրիլի 2003
  26. «History of Birkbeck: 1900s». Birkbeck. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  27. «Notable alumni». Birkbeck. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  28. Peston, Robert and Lynda La Plante (2013 թ․ մայիսի 7). «You may have a first-class degree - but Lord Winston doesn't want you». The Daily Telegraph. London.
  29. Profile, timeshighereducation.co.uk; accessed 3 August 2015.
  30. «404 - Page not found». Scouts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  31. "Ask Bear Your Questions" Արխիվացված 2012-05-01 Wayback Machine, BearGrylls.com; accessed 3 August 2015.
  32. Pugh, Oliver, "Grylls puts on his woggle and scouts out a new challenge" Արխիվացված 2010-05-20 Wayback Machine Independent.co.uk, 18 May 2009.
  33. «Three Videos Featuring Bear Grylls». Alpha USA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  34. «Latest News». Bear Grylls. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 14 октября 2011-ին.
  35. 35,0 35,1 Grylls, Bear, «Flying Into A Dream» Արխիվացված 2008-04-09 Wayback Machine Telegraph.co.uk 19 мая 2007
  36. Martin, Nicole, «Explorer hits heights with Himalayan record» Արխիվացված 2008-03-13 Wayback Machine Telegraph.co.uk 16 мая 2007
  37. «Bear Grylls». hmforces.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  38. «Diary: From Bear» Արխիվացված 2008-12-06 Wayback Machine JourneyAntarctica2008.com, 6 December 2008
  39. «Bear Grylls breaks Guinness World Record at Airkix Milton Keynes». MiltonKeynes.com. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 14 октября 2011-ին.
  40. «Bear completes Arctic journey». BBC. 2003 թ․ օգոստոսի 15.
  41. «Bios: Bear Grylls». Discovery Channel.
  42. «Royals' Bear Force as Adventurer Joins Cadets at Lympstone and Dartmouth». News & Events. Royal Navy. 2013 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  43. Lambert, John (2006). Portraits of the Himalayas. Troubador Publishing. էջ 51. ISBN 0955288401.
  44. Blundell, Joanna (2003 թ․ ապրիլի 7). «A Boys Own adventure». The Daily Telegraph. London.
  45. «Bear Grylls' Future Fuels team completes NorthWest Passage trip» (անգլերեն). hedgeweek.com. 2010 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  46. 46,0 46,1 46,2 «Journey's Diary. Bear Grylls» (անգլերեն). fcpnorthwestpassage.com. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  47. «Early news of an exciting possible new discovery of Franklin Expedition remains» (անգլերեն). hidden-tracks-book.blogspot.com. 2010 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  48. «Dining with altitude». Press Association. London, UK: The Guardian. 2005 թ․ հունիսի 30.
  49. Martin, Nicole, "Explorer hits heights with Himalayan record" Արխիվացված 2008-03-13 Wayback Machine, Telegraph.co.uk, 16 May 2007.
  50. "Diary: From Bear" Արխիվացված 2008-12-06 Wayback Machine, journeyAntarctica2008.com, 6 December 2008.
  51. «Bear Grylls». Londonspeakerbureau.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  52. Peotv, Slt (2014 թ․ մարտի 2). «Things Bear Grylls Did That You Didn'T Know». PeoTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  53. Tara John (2015 թ․ սեպտեմբերի 1). «Bear Grylls: Everything You Need to Know». Time.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  54. «Bear Grylls to stay on as Chief Scout until 2018». The Scout Association. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  55. Quinn, Ben, "Survivalist Bear Grylls named as new Chief Scout" Guardian.co.uk, 17 May 2009.
  56. "Bear Grylls announced as new Chief Scout", Scouts.org.uk, 17 May 2009.
  57. «Bear Grylls on the merits of being Chief Scout». The Telegraph. 2015 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  58. Safety video on The Guardian website
  59. "Pinsent may call it a day", 29 November 2004, www.dailymail.co.uk
  60. Grylls, Bear (2012). Mud, sweat, and tears: the autobiograph. New York: William Morrow. էջ 408. ISBN 978-0-06-212419-7.
  61. A Survival Guide for Life: How to Achieve Your Goal, Thrive in Adversity, and Grow in Character. New York: William Morrow. 2012. էջ 285. ISBN 978-0-06-227195-2. OCLC 818737912.
  62. "Escape to the Legion" Channel4.com
  63. Murray Norton (2005 թ․ հոկտեմբերի 20). «Fancy An Adventure». Webchats.tv. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  64. «Military Channel: TV Listings: Escape to the Legion». The Military Channel. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  65. «The Island With Bear Grylls». TVNZ Ondemand. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  66. Barrett, Annie (2009 թ․ հունիսի 24). «Man vs. Wild (Entertainment Tonight)». Popwatch.ew.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  67. «Man vs. Wild/Guano Enema(Discovery Channel Video)». Dsc.discovery.com. 2010 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  68. Guthrie, Marisa (2012 թ․ մարտի 13). «Discovery Terminates Relationship With 'Man vs. Wild' Star Bear Grylls (Exclusive)». The Hollywood Reporter. The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.
  69. «Entertainment | Grylls apologises for 'fake' show». BBC News. 2008 թ․ մարտի 19. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  70. Jade Bremner (2013 թ․ դեկտեմբերի 4). «Stephen Fry to join Bear Grylls on a Wild Weekend». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  71. Michael Roberts (2012 թ․ օգոստոսի 7). «Gone with the Wind». Outside Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  72. «Outside Online May 2010 Issue». Outsideonline.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  73. «Bear-faced cheek of adventurer who sneaked off to hotels». Daily Mail. London, UK. 2007 թ․ հուլիսի 23.
  74. «Bear's Wild Weekend...C4». Broadcast. 2011 թ․ դեկտեմբերի 22.
  75. DeadLord
  76. «Bear Grylls announced as new Chief Scout» Scouts.org.uk, 17 мая 2009
  77. Wootton, Dan (2013 թ․ մայիսի 9). «Dan Wootton meets Bear Grylls on a New Zealand survival adventure | Daily Mail Online». Dailymail.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  78. «Camp, American Ninja Warrior, Save Me, Get Out Alive: NBC Announces Premieres | canceled + renewed TV shows». TV Series Finale. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  79. Rick Kissell (2013 թ․ ապրիլի 15). «NBC to Air 'Bear Grylls', 'American Ninja Warrior' on Mondays». Variety. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  80. Bear Grylls on whirlwind tour to thank volunteers
  81. Amanda Kondolojy (2013 թ․ նոյեմբերի 6). «Bear Grylls is Back on Discovery Channel in 'Bear Grylls: Escape From Hell'». TVbythenumbers.zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  82. Calire Hodgson (2014 թ․ մայիսի 5). «Bear Grylls reveals he was genuinely worried if the contestants on Channel 4's The Island would survive». The Mirror. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  83. Sara Bibel (2015 թ․ ապրիլի 28). «NBC Reveals the Cast of New Reality Series 'The Island'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  84. «Bear Grylls - Global Angels Global Angels». Globalangels.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  85. John Plunkett (2015 թ․ հունվարի 27). «Bear Grylls pushes celebrities to the limit in Mission Survive». The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  86. China’s Dragon TV orders Bear Grylls’ “Survivor Games”, realscreen.com; accessed Oct. 16, 2015.
  87. Running Wild with Bear Grylls, nbc.com; accessed 15 August 2015.
  88. Bear Grylls Survival School, itv.com; accessed 15 August 2015.
  89. Bear Grylls to front Citv adventure show Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, digitalspy.co.uk; accessed 21 August 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիր Գրիլս» հոդվածին։