Բիմալ Ռոյ
Բիմալ Ռոյ բենգալերեն՝ বিমল রায় | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1909[1] |
Ծննդավայր | Դաքքա, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 7, 1966[3] (56 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Կալկաթայի համալսարան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող |
Երեխա(ներ) | Rinki Bhattacharya? |
Պարգևներ և մրցանակներ | և |
bimalroymemorial.org/default/ | |
Բիմալ Ռոյ (բենգալի` বিমল রায়, հուլիսի 12, 1909[1], Դաքքա, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հունվարի 7, 1966[3], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանել է 17 գեղարվեստական կինոնկար և մի քանի վավերագրական ֆիլմեր։ Որպես լավագույն ռեժիսոր յոթ անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի։ Համարվում է հնդկական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը։ Նրա ֆիլմերը չորս անգամ արժանացել են Filmfare Award մրցանակի` որպես լավագույն ֆիլմ և վեց անգամ Հնդկաստանի Ազգային Կինոմրցանակի՝ տարբեր աստիճանակարգերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիմալ Ռոյը ծնվել է ներկայիս Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի մոտ գտնվող Սուապուր գյուղում ` կալվածատիրոջ ընտանիքում։ Ընտանիքի ութ երեխաներից վեցերորդն էր։ 1930 թվականին իր այրիացած մոր և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Կալկաթա։ 1932-1933 թվականներին կինոխցիկով աշխատելու ունակության շնորհիվ, նա աշխատանք է գտել վավերագրական ֆիլմերի նկարահանման ասպարեզում։ Այնուհետև աշխատել է որպես գովազդային լուսանկարիչ և օպերատորի օգնական։ Որպես օպերատոր, մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի նկարահանումների։
Բիմալ Ռոյի ռեժիսորական դեբյուտը բենգալերեն լեզվով 1944 թվականին նկարահանված «Առավոտյան ճանապարհին» կինոնկարն է։ 1945 թվականին ֆիլմը վերանկարահանվել է հինդի լեզվով՝ «Ուղեկիցները» վերնագրով։ 1950 թվականին Բիմալ Ռոյը տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ 1952 թվականին նկարահանել է «Մոր սերը» կինոնկարը։ Նույն թվականին հիմնել է իր սեփական Bimal Roy Production ստուդիան։ Հաջորդ 11 տարիների ընթացքում նա բեմադրել է 13 կինոնկար, որոնք ունեցել են հսկայական հաջողություններ։ 1953 թվականին Բիմալ Ռոյը նկարահանել է «Երկու բիգհ հող» կինոնկարը, որը Կաննի և Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոններում արժանացել է մրցանակների։ 1955 թվականին Բիմալ Ռոյը նկարահանել է «Դևդաս» կինոնկարը՝ Դիլիպ Կումարի և Վիջայանթհիմալայի գլխավոր դերակատարմամբ։ Հաջորդ ֆիլմը կրկին Դիլիպ Կումարի և Վիջայանթհիմալայի մասնակցությամբ նկարահանված «Մադհումատի» (1958 թ.) կինոնկարն է, որը դարձավ 1950-ական թվականների հիթերից մեկը։
Բիմալ Ռոյի հետագա ֆիլմերում առաջ էր մղվում կնոջ դերը հասարակության մեջ, հատկապես կարևորվում էին կանանց նկատմամբ բռնաճնշումների և շահագործման թեմաները։ Այդպիսի ֆիլմերից էին «Բիրաջ Բահու» (1954 թ.), «Անձեռնմխելին» (1959 թ.), «Կալանավորուհին» (1963 թ.) և այլ ֆիլմեր։
Բիմալ Ռոյի ազդեցությունը խոր հետևանքներ է թողել ինչպես հնդկական, այնպես էլ համաշխարհային կինեմատոգրաֆի վրա։ Նրա ֆիլմերով ներշնչված շատ կինոգործիչներ հետագայում նկարահանել են բազմաթիվ կինոարժեքներ։ Բիմալ Ռոյի ֆիլմերը մինչ օրս ցուցադրվում են խոշորագույն միջազգային և ազգային կինոփառատոններում։ Ներկայումս նրա ֆիլմերը Պունայում գտնվող Հնդկաստանի Ազգային Կինոարխիվի կողմից վերականգնվել ու թվայնացվել են։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Բիմալ Ռոյն ամուսնացել է Հնդկաստանի առաջին կին-լուսանկարչուհիներից մեկի՝ Մանոբինա Ռոյի հետ և ունեցել չորս երեխա՝ երեք դուստր և մեկ որդի։ Նրա ավագ դուստրը՝ Ռինկի Բհատտաչարյան, հայտնի գրող, լրագրող և կինովավերագրող է։
Բիմալ Ռոյը մահացել է 1966 թվականի հունվարի 7-ին՝ թոքերի քաղցկեղից։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1944 | Առավոտյան ճանապարհին | Udayer Pathey |
1945 | Ուղեկիցները | Hamrahi |
1948 | Անջանգարհ | Anjangarh |
1949 | Հմայվածը | Mantramugdhu |
1950 | Ամենաառաջին մարդը | Pehla Aadmi |
1952 | Մոր սերը | Maa |
1953 | Ամուսնացածը | Parineeta |
1953 | Երկու բիգհ հող | Do Bigha Zamin |
1954 | Հայր ու դուստր | Baap Beti |
1954 | Բիրաջ Բահու | Biraj Bahu |
1954 | Ծառայություն | Naukari |
1955 | Դևդաս | Devdas |
1958 | Հրեուհին | Yahudi |
1958 | Մադհումատի | Madhumati |
1960 | Փորձություն | Parakh |
1960 | Անձեռնմխելին | Sujata |
1962 | Սիրային նամակներ | Prem Patra |
1963 | Կալանավորուհին | Bandini |
Պրոդյուսեր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1952 | Մոր սերը | Maa |
1953 | Երկու բիգհ հող | Do Bigha Zamin |
1954 | Ծառայություն | Naukari |
1955 | Դևդաս | Devdas |
1955 | Գրավատուն | Amaanat |
1956 | Ընտանիք | Parivar |
1957 | Ով է հանցագործը | Apradhi Kaun? |
1958 | Մադհումատի | Madhumati |
1960 | Փորձություն | Parakh |
1960 | Անձեռնմխելին | Sujata |
1960 | Նա ասաց | Usne Kaha Tha |
1961 | Քաբուլցին | Kabuliwala |
1962 | Սիրային նամակներ | Prem Patra |
1963 | Կալանավորուհին | Bandini |
1964 | Բենազիր | Benazir |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130617911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիմալ Ռոյ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Հունվարի 7 մահեր
- 1966 մահեր
- Մումբայ քաղաքում մահացածներ
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ սցենարիստներ
- Քաղցկեղից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա