Բելգիայի հրեական թանգարան
Բելգիայի հրեական թանգարան | |
---|---|
Տեսակ | հրեական թանգարան |
Երկիր | Բելգիա[1][2] |
Ղեկավարության նստավայր | Բրյուսել, Բելգիա |
Հասցե | Rue des Minimes/Minimenstraat 21 |
Հիմնադրվել է | մարտի 9, 1989 |
Կայք | mjb-jmb.org(նիդեր.)(ֆր.) |
Բելգիայի Հրեական թանգարան (ֆր.՝ Musée Juif de Belgique, հոլ.՝ Joods Museum van BelgïeJoods Museum van Belgïe), թանգարան Բրյուսելում, գտնվում է Մինիմ փողոցում, 21։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ներկայացված է XVIII դարից սկսված Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից բերված բազմաթիվ հուդայական մշակութային օբյեկտներ. մասնավորապես՝ հրեական պաշտամունքի 750 օբյեկտներ, արվեստի 1250 ստեղծագործություններ, 20 հազար պատմական լուսանկարներ, 5 հազար աֆիշա, ինչպես նաև մի շարք ձայնային նյութեր։
Հրեական թանգարանն ունի նաև վեց թեմատիկ գրադարան, որոնք պարունակում են ընդհանուր 25000 աշխատություններ և հրատարակություններ, հրեա արվեստագետների և ծագումնաբանների աշխատանքներ, ինչպես նաև ստեղծագործություններ իդիշով և եբրայերենով[3]։
Պատահար
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 24-ին թանգարանի շենքում և ներսում հրաձգություն է սկսվել։ Արդյունքում զոհվել են թանգարանի երկու աշխատողները և Իսրայելից ժամանած մեկ ամուսնական զույգ[4][5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://erfgoedkaart.be/?id=8529
- ↑ https://www.odis.be/lnk/OR_40539
- ↑ Joods Museum van België «Official website of Jewish Museum in Belgium». Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Joods Museum blijft gesloten voor verder sporenonderzoek». De Morgen. 2014 թ․ մայիսի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Vierde slachtoffer aanslag Joods museum overleden». De Morgen. 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիայի հրեական թանգարան» հոդվածին։ |
|