Բելգիայի հրեական թանգարան
Բելգիայի հրեական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրեական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բրյուսել |
Ղեկավարության նստավայր | Բրյուսել, Բելգիա |
Հասցե | Rue des Minimes/Minimenstraat 21 |
Հիմնադրված է | 2005 |
Կայք | new.mjb-jmb.org |
Բելգիայի Հրեական թանգարան (ֆր.՝ Musée Juif de Belgique, հոլ.՝ Joods Museum van BelgïeJoods Museum van Belgïe), թանգարան Բրյուսելում, գտնվում է Մինիմ փողոցում, 21։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում ներկայացված է 18-րդ դարից սկսված Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից բերված բազմաթիվ հուդայական մշակութային օբյեկտներ. մասնավորապես՝ հրեական պաշտամունքի 750 օբյեկտներ, արվեստի 1250 ստեղծագործություններ, 20 հազար պատմական լուսանկարներ, 5 հազար աֆիշա, ինչպես նաև մի շարք ձայնային նյութեր։
Հրեական թանգարանն ունի նաև վեց թեմատիկ գրադարան, որոնք պարունակում են ընդհանուր 25000 աշխատություններ և հրատարակություններ, հրեա արվեստագետների և ծագումնաբանների աշխատանքներ, ինչպես նաև ստեղծագործություններ իդիշով և եբրայերենով[1]։
Պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մայիսի 24-ին թանգարանի շենքում և ներսում հրաձգություն է սկսվել։ Արդյունքում զոհվել են թանգարանի երկու աշխատողները և Իսրայելից ժամանած մեկ ամուսնական զույգ[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Joods Museum van België «Official website of Jewish Museum in Belgium»։ Վերցված է մայիսի 25, 2014
- ↑ «Joods Museum blijft gesloten voor verder sporenonderzoek»։ De Morgen։ մայիսի 26, 2014։ Վերցված է մայիսի 31, 2014
- ↑ «Vierde slachtoffer aanslag Joods museum overleden»։ De Morgen։ հունիսի 6, 2014։ Վերցված է հունիսի 6, 2014