Jump to content

Բելառուսի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելառուսի բնակչություն, մարդկանց ամբողջություն, որոնք բնակվում են Բելառուսի տարածքում։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով բնակչությունը 9 475,1 հազար է[1]։ 2014 թվականի սկզբից բնակչության աճը կազմել է 6 929 մարդ։ 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ համեմատած 2013 թվականի նույն ժամանակահատվածի, բնակչության մահացությունը նվազել է 75,3%-ով և կազմել 1 545 մարդ[1]։ 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միգրացիոն աճը կազմել է 8 474 մարդ[1]։

Բնակչության թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի 2009 թվականի մարդահամարի տվյալներով հանրապետության բնակչությունը 9 միլիոն 503 հազար 807 մարդ է[2] 2014 թվականի հոկտեմբերի 1-ին բնակչության թիվը գնահատվում է 9 միլիոն 475 հազար մարդ։ 2018 թվականի հունվարի 1-ին երկրի բնակչությունը կազմել է 9491800 մարդ, 2019 թվականի հունվարի 1-ին՝ 9475600 մարդ[3]։

Բելառուսի բնակչության թիվ ըստ տարեթվերի
տարեթիվ ընդհանուրը
հազ. մարդ
քաղաքային գյուղական
հազ. մարդ բաժին հազ. մարդ բաժին
1897 6 673,0 899,0 13,5 % 5 774,0 86,5 %
1913 6 899,1 990,1 14,3 % 5 909,0 85,7 %
1926 4 986,0 848,0 17,0 % 4 138,0 83,0 %
1939 8 912,2 1 854,8 20,8 % 7 057,4 79,2 %
1940 9 046,1 1 924,5 21,3 % 7 121,6 78,7 %
1941 9 092,0 1 968,7 21,7 % 7 123,3 78,3 %
1950 7 709,0 1 619,5 21,0 % 6 089,5 79,0 %
1951 7 781,1 1 726,0 22,2 % 6 055,1 77,8 %
1952 7 748,7 1 827,3 23,6 % 5 921,4 76,4 %
1953 7 693,4 1 902,8 24,7 % 5 790,6 75,3 %
1954 7 685,6 1 988,9 25,9 % 5 696,7 74,1 %
1955 7 757,2 2 064,4 26,6 % 5 692,8 73,4 %
1956 7 850,2 2 115,7 27,0 % 5 734,5 73,0 %
1957 7 910,0 2 195,7 27,8 % 5 714,3 72,2 %
1958 7 961,6 2 309,4 29,0 % 5 652,2 71,0 %
1959 8 055,7 2 480,5 30,8 % 5 575,2 69,2 %
1960 8 147,4 2 605,1 32,0 % 5 542,3 68,0 %
1961 8 233,3 2 745,4 33,3 % 5 487,9 66,7 %
1962 8 335,2 2 870,6 34,4 % 5 464,6 65,6 %
1963 8 435,4 2 988,2 35,4 % 5 447,2 64,6 %
1964 8 479,8 3 092,3 36,5 % 5 387,5 63,5 %
1965 8 557,9 3 208,6 37,5 % 5 349,3 62,5 %
1966 8 655,7 3 336,6 38,5 % 5 319,1 61,5 %
1967 8 761,8 3 472,5 39,6 % 5 289,3 60,4 %
1968 8 838,7 3 607,2 40,8 % 5 231,5 59,2 %
1969 8 915,0 3 752,7 42,1 % 5 162,3 57,9 %
1970 8 992,2 3 890,6 43,3 % 5 101,6 56,7 %
1971 9 048,7 4 018,3 44,4 % 5 030,4 55,6 %
1972 9 118,1 4 164,3 45,7 % 4 953,8 54,3 %
1973 9 182,4 4 326,7 47,1 % 4 855,7 52,9 %
1974 9 251,4 4 491,0 48,5 % 4 760,4 51,5 %
1975 9 317,2 4 649,1 49,9 % 4 668,1 50,1 %
1976 9 360,5 4 795,5 51,2 % 4 565,0 48,8 %
1977 9 406,2 4 932,2 52,4 % 4 474,0 47,6 %
1978 9 463,5 5 075,1 53,6 % 4 388,4 46,4 %
1979 9 532,5 5 234,3 54,9 % 4 298,2 45,1 %
1980 9 591,8 5 361,5 55,9 % 4 230,3 44,1 %
1981 9 662,9 5 505,6 57,0 % 4 157,3 43,0 %
1982 9 736,1 5 649,7 58,0 % 4 086,4 42,0 %
1983 9 800,6 5 788,7 59,1 % 4 011,9 40,9 %
1984 9 869,4 5 939,6 60,2 % 3 929,8 39,8 %
1985 9 929,0 6 077,4 61,2 % 3 851,6 38,8 %
1986 9 986,4 6 215,1 62,2 % 3 771,3 37,8 %
1987 10 042,8 6 346,6 63,2 % 3 696,2 36,8 %
1988 10 089,7 6 488,4 64,3 % 3 601,3 35,7 %
1989 10 151,8 6 641,4 65,4 % 3 510,4 34,6 %
1990 10 188,9 6 731,9 66,1 % 3 457,0 33,9 %
1991 10 189,8 6 805,1 66,8 % 3 384,7 33,2 %
1992 10 198,3 6 856,3 67,2 % 3 342,0 32,8 %
1993 10 234,6 6 899,3 67,4 % 3 335,3 32,6 %
1994 10 243,5 6 927,0 67,6 % 3 316,5 32,4 %
1995 10 210,4 6 932,2 67,9 % 3 278,2 32,1 %
1996 10 177,3 6 934,7 68,1 % 3 242,6 31,9 %
1997 10 141,9 6 938,0 68,4 % 3 203,9 31,6 %
1998 10 093,0 6 946,1 68,8 % 3 146,9 31,2 %
1999 10 045,2 6 961,5 69,3 % 3 083,7 30,7 %
2000 10 002,5 6 967,4 69,7 % 3 035,1 30,3 %
2001 9 956,7 6 979,6 70,1 % 2 977,1 29,9 %
2002 9 900,4 6 982,9 70,5 % 2 917,5 29,5 %
2003 9 830,7 6 973,5 70,9 % 2 857,2 29,1 %
2004 9 762,8 6 968,0 71,4 % 2 794,8 28,6 %
2005 9 697,5 6 965,4 71,8 % 2 732,1 28,2 %
2006 9 630,4 6 956,7 72,2 % 2 673,7 27,8 %
2007 9 579,5 6 963,9 72,7 % 2 615,6 27,3 %
2008 9 542,4 6 989,2 73,2 % 2 553,2 26,8 %
2009 9 513,6 7 027,1 73,9 % 2 486,5 26,1 %
2010 9 500,0 7 077,1 74,5 % 2 422,9 25,5 %
2011 9 481,2 7 122,4 75,1 % 2 358,8 24,9 %
2012 9 465,2 7 175,0 75,8 % 2 290,2 24,2 %
2013 9 463,8 7 220,9 76,3 % 2 242,9 23,7 %
2014 9468,1 7271,5 76,8 % 2196,5 23,2 %
2015 9481 7328,8 77,3 % 2152,2 22,7 %
2016 9498 7370,4 77,6 % 2127,6 22,4 %
2017 9505 7404,4 77,9 % 2100,6 22,1 %
2018 9491 7412 78,1 % 2079 21,9 %
2019[4] 9413,4 7300 77,5 2113,4 22,5

Սկսած 1993 թվականից՝ հանրապետության բնակչության թիվը նվազում է։ Այդ իրավիճակի վրա հիմնական ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի գերազանցումը ծնելիության ցուցանիշին։ Սակայն վերջին տարիներին նկատվում է մահացության կրճատման և ծնելիության աճի միտում։ Օրինակ, 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին 1000 հոգու համար հաշվարկվող ծնելիության ցուցանիշը կազմել է 10,5, մինչդեռ 2007 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է 10,3, 2006 թվականին՝ 9,8 և 2005 թվականին՝ 9,2[5]։ 2012 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ծնելիության ցուցանիշը կազմել է 12,0 պրոմիլ։ Մանկամահացության ցուցանիշը մինչև 1 տարեկան երեխաների համար նվազել է 2007 թվականի առաջին քառորդում ծնված 1000 մարդու համար 5,7 դեպքից մինչև 4 դեպք՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համար։ 39 % քաղաքներում և 21 % քաղաքատիպ գյուղերում դիտարկվում է բնական հավելաճ, գյուղական համայնքներում բնական անկում է[5]։ 2007 թվականի տվյալներով՝ բնակչության հավելաճը կազմում է 0,06 %, միգրացիայի սալդոն դրական է՝ 1000 մարդու հաշվով 2,3 (երկիր ավելի շատ գալիս են, քան գնում)։

Բելառուսի բնակչության թվաքանակի փոփոխությունը միջմարդահամարային ժամանակաշրջանում (շրջաններ, մարզային ենթակայության քաղաքներ, Մինսկ քաղաք)
1970—1979 1979—1989 1989—1999 1999—2009

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ծնելիության ամբողջական ցուցանիշը, որը կրճատվել է 1994—1995 թվականներին կնոջը բաժին ընկնող 2,083 երեխայից 1233՝ 2004 թվականին, 2009 թվականին աճել է մինչև 1,509 երեխա, սակայն 2010 թվականին կրկին որոշ չափով կրճատվել է ՝ հասնելով 1,494-ի[6]։

Քաղաքները, որոնց բնակչությունը գերազանցում է 50 հազարը՝ բնակչության մարդահամարների և ընթացիկ հաշվառման տվյալներով[7]
քաղաք 1989 1999 2009 2013
Մինսկ 1607,1 1680,5 1836,8 1901
Գոմել 497,5 475,5 482,7 505
Վիտեբսկ 347,4 340,7 347,9 372
Մոգիլյով 356,9 356,5 358,3 371
Գրոդնո 269,8 301,6 327,5 352
Բրեստ 256,0 286,4 309,8 326
Բոբրույսկ 220,9 220,7 215,1 217
Բարանովիչի 158,4 163,4 164,7 171
Բորիսով 142,1 150,7 147,4 146
Պինսկ 118,3 129,9 125,0 136
Օրշա 121,7 123,9 117,2 117
Մոզիր 101,0 109,8 108,8 111
Սոլիգորսկ 93,5 100,9 102,3 105
Նովոպոլոցկ 93,4 105,6 98,1 101
Լիդա 91,3 100,7 97,6 99
Մոլոդեչնո 90,3 96,6 94,3 94
Պոլոցկ 76,6 82,5 82,5 85
Ժլոբին 56,2 71,2 75,9 75
Սվետլոգորսկ 69,5 73,3 70,0 69
Ռեչիցա 69,4 66,7 64,7 65
Ժոդինո 54,6 59,3 61,7 63
Սլուցկ 57,2 63,5 61,4 62
Կոբրին 45,2 50,7 51,2 52

1950 թվականի ժողովրդագրական ցուցանիշներ[8][9]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվ (x 1000) Ծնվածների թիվ Մահացածների թիվ Բնական աճ Ծնելիության ընդհանուր ցուցանիշ (1000-ի համար) Մահացության ընդհանուր ցուցանիշ (1000-ի համար) Բնական աճ (1000-ի համար) Ծնելիության գումարային ցուցանիշ Գրանցված հղիության արհեստական ընդհատումների թիվը
1950 7 745 197 200 62 000 135 200 25.5 8.0 17.5
1951 7 765 198 200 61 200 137 000 25.5 7.9 17.6
1952 7 721 191 100 64 200 126 900 24.8 8.3 16.4
1953 7 690 176 200 61 900 114 300 22.9 8.0 14.9
1954 7 722 193 100 61 600 131 500 25.0 8.0 17.0
1955 7 804 194 400 58 000 136 400 24.9 7.4 17.5
1956 7 880 199 500 56 000 143 500 25.3 7.1 18.2
1957 7 936 200 800 58 000 142 800 25.3 7.3 18.0
1958 8 009 207 700 53 700 154 000 25.9 6.7 19.2
1959 8 112 204 600 62 600 142 000 25.2 7.7 17.5
1960 8 190 200 218 54 037 146 181 24.4 6.6 17.8 2.80 170 787
1961 8 284 194 239 53 682 140 557 23.4 6.5 17.0 2.61 178 290
1962 8 385 185 302 60 676 124 626 22.1 7.2 14.9 2.57 185 554
1963 8 458 173 889 58 291 115 598 20.6 6.9 13.7 2.46 191 137
1964 8 519 161 794 53 967 107 827 19.0 6.3 12.7 2.36 200 534
1965 8 607 153 865 58 156 95 709 17.9 6.8 11.1 2.27 205 999
1966 8 709 153 414 58 265 95 149 17.6 6.7 10.9 2.28 203 430
1967 8 800 147 501 61 263 86 238 16.8 7.0 9.8 2.26 203 722
1968 8 877 146 095 62 354 83 741 16.5 7.0 9.4 2.23 198 955
1969 8 957 142 652 65 912 76 740 15.9 7.4 8.6 2.18 191 637
1970 9 038 146 676 68 974 77 702 16.2 7.6 8.6 2.30 187 935
1971 9 112 149 135 68 511 80 624 16.4 7.5 8.8 2.34 190 169
1972 9 178 147 813 71 866 75 947 16.1 7.8 8.3 2.36 185 101
1973 9 245 144 729 73 927 70 802 15.7 8.0 7.7 2.29 193 503
1974 9 312 146 876 73 181 73 695 15.8 7.9 7.9 2.24 194 247
1975 9 367 146 517 79 701 66 816 15.6 8.5 7.1 2.20 194 710
1976 9 411 147 912 82 400 65 512 15.7 8.8 7.0 2.16 199 121
1977 9 463 148 963 84 565 64 398 15.7 8.9 6.8 2.11 202 146
1978 9 525 151 053 86 612 64 441 15.9 9.1 6.8 2.08 201 619
1979 9 590 151 800 90 837 60 963 15.8 9.5 6.4 2.05 203 446
1980 9 658 154 432 95 514 58 918 16.0 9.9 6.1 2.04 201 852
1981 9 732 157 899 93 136 64 763 16.2 9.6 6.7 2.08 202 340
1982 9 804 159 364 93 840 65 524 16.3 9.6 6.7 2.02 198 011
1983 9 872 173 510 97 849 75 661 17.6 9.9 7.7 2.09 207 461
1984 9 938 168 749 104 274 64 475 17.0 10.5 6.5 2.14 210 844
1985 9 999 165 034 105 690 59 344 16.6 10.6 5.9 2.09 200 888
1986 10 058 171 611 97 276 74 335 17.1 9.7 7.4 2.10 171 114
1987 10 111 162 937 99 921 63 016 16.2 9.9 6.2 2.04 163 761
1988 10 144 163 193 102 671 60 522 16.1 10.1 6.0 2.04 140 921
1989 10 171 153 449 103 479 49 970 15.1 10.2 4.9 2.02 256 041
1990 10 190 142 167 109 582 32 585 14.0 10.8 3.2 1.90 260 839
1991 10 194 132 045 114 650 17 395 13.0 11.2 1.7 1.79 241 138
1992 10 217 127 971 116 674 11 297 12.5 11.4 1.1 1.75 240 387
1993 10 240 117 384 128 544 -11 160 11.5 12.6 -1.1 1.60 217 957
1994 10 227 110 599 130 003 -19 404 10.8 12.7 -1.9 1.51 212 533
1995 10 194 101 144 133 775 -32 631 9.9 13.1 -3.2 1.38 193 280
1996 10 160 95 798 133 422 -37 624 9.4 13.1 -3.7 1.31 174 098
1997 10 118 89 586 136 653 -47 067 8.9 13.5 -4.7 1.23 152 660
1998 10 069 92 645 137 296 -44 651 9.2 13.6 -4.4 1.26 145 339
1999 10 032 92 975 142 027 -49 052 9.3 14.2 -4.9 1.29 135 829
2000 9 988 93 691 134 867 -41 176 9.4 13.5 -4.1 1.31 121 895
2001 9 929 91 720 140 299 -48 579 9.2 14.1 -4.9 1.27 101 402
2002 9 866 88 743 146 665 -57 922 9.0 14.9 -5.9 1.20 89 895
2003 9 797 88 512 143 200 -54 688 9.0 14.6 -5.6 1.22 80 174
2004 9 730 88 943 140 064 -51 121 9.1 14.4 -5.3 1.22 71 700
2005 9 664 90 508 141 857 -51 349 9.4 14.7 -5.3 1.21 64 655
2006 9 605 96 721 138 426 -41 705 10.1 14.4 -4.3 1.29 58 516
2007 9 561 103 626 132 993 -29 367 10.8 13.9 -3.1 1.37 46 287
2008 9 528 107 876 133 879 -26 003 11.3 14.1 -2.7 1.42 42 197
2009 9 507 109 263 135 056 -25 793 11.5 14.2 -2.7 1.51 35 967
2010 9 491 108 050 137 305 -29 255 11.4 14.5 -3.1 1.49 27 662
2011 9 473 109 147 135 099 -25 952 11.5 14.3 -2.7 1.52 26 858
2012 9 464 115 893 126 531 -10 638 12.2 13.4 -1.2 1.62
2013 9 468 118 463 125 872 -7 409 12.5 13.3 -0.8 1.71
Բելառուսի բնակչության բնական շարժը 2010 թվականին
Ծնելիության ընդհանուր ցուցանիշ (1000-ի համար) Մահացության ընդհանուր ցուցանիշ (1000-ի համար) Բնական աճ (1000-ի համար)

Սոցիալական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության սեռատարիքային բուրգը 2005 թվականին
Բելառուսի բնակչության մահացության ցուցանիշը 1950-2011 թթ.

2012 թվականին Բելառուսում կյանքի սպասելի տևողությունը 72,2 տարի էր։ Տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը չէր գերազանցում 66,6 տարին, կանանց մոտ՝ 77,6 տարին[10]։ Համեմատած Ռուսաստանի և Ուկրաինայի՝ այն որոշ չափով ավելին է, համեմատած այլ եվրոպական երկրների հետ՝ նշանակալիորեն քիչ։ Խնդիրը մնում է կանանց և տղամարդկանց կյանքի տևողության նշանակալի տարբերությունը։ 2008 թվականին այն կազմում էր 12 տարի, մինչդեռ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գնահատմամբ՝ բնական տարբերությունը 5 տարի է։ Քաղաքային շրջաններում տղամարդկանց և կանանց կյանքի տևողության տարբերությունը 11 տարին է, գյուղական շրջաններում՝ 14 տարի[11]։

2010 թվականին Բելառուսում 60 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը մոտավորապես 20 % էր (ՄԱԿ-ի դասակարգմամբ՝ երկիրը ծեր է համարվում, եթե նման մարդիկ 14 % են կազմում)[12];

2008 թվականին 100 աղջկա թվով ծնվում էր 106 տղա, ծնողների միջին տարիքը կազմում էր 26,8 տարի, առաջին երեխայի ծննդյան դեպքում՝ 24,4 տարի (2008)[13]։ 2011 թվականին երեխաներ ունեցող ընտանիքների թիվը կազմում էր 1205,6 հազար, որոնցից 65,7 % ընտանիքներն ունեն միայն մեկ երեխա, 28,9 %՝ երկու, երեք և ավելի՝ միայն 5 % ընտանիքներ[14]։ 2008 թվականին անչափահաս մայրերն ունեցել են 1383 երեխա[13]։

Ծնելիության ավելի բարձր ցուցանիշ է դիտարկվում Բրեստի մարզում, ցածր՝ Վիտեբսկի։ Վիտեբսկի մարզում նաև ողջ երկրում ամենաբարձր մահացության ցուցանիշն է, ամենացածրը դիտարկվում է Մինսկում։

Ամուսնություններ և ամուսնալուծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բելառուսի Հանրապետությունում գրանցվել է 76 245 ամուսնություն (1000 մարդու համար՝ 8,1) և 39 034 ամուսնալուծություն (4,1 на 1000 մարդու համար՝ 4,1)։ Հաշվարկների ժամանակ ամուսնությունների ամենամեծ թիվը գրանցվել է Մոգիլյովսկի մարզում (8,4), ամենաքիչը՝ Բրեստի (7,6)։ Ամուսնալուծությունների ամենամեծ թիվը Վիտեբսկի և Գոմելսկի մարզերում է, ինչպես նաև Մինսկում (1000 մարդու համար 4,3), ամենաքիչը՝ Բրեստի մարզում (3,7)[15]։ 2012 թվականի դրությամբ՝ առաջին անգամ ամուսնանալու միջին տարիքը եղել է 26,7 տարին տղամարդկանց համար (1980 թվականին՝ 24,3 տարի) և 24,6 տարին կանանց համար (1980 թվականին՝ 22,9), 2012 թվականին երկրորդ անգամ ամուսնանալու միջին տարիքը տղամարդկանց համար եղել է 40,5 տարին և 37,6 տարին կանանց համար[15]։

Ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրություն[15].

Տարեթիվ Ամուսնությունների թիվ (1000 մարդու համար) Ամուսնալուծությունների թիվ (1000 մարդու համար)
1970 83 658 9,3 17 060 1,9
1980 97 461 10,1 31 214 3,2
1990 99 229 9,7 34 986 3,4
1995 77 027 7,6 42 119 4,1
2000 62 485 6,3 43 512 4,4
2005 73 333 7,6 30 531 3,2
2010 76 978 8,1 36 655 3,9
2011 86 785 9,2 38 584 4,1
2012 76 245 8,1 39 034 4,1

Աշխատանքային ռեսուրսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև աշխատանքային տարիքի բնակչության բաժինը     20—23,6%     18—19,9%     16—17,9%     13,8—15,9%
Աշխատանքային տարիքի բնակչության բաժինը     63%-ից ավելի     60—62,9%     55—59,9%     50—54,9%     50%-ից պակաս Աշխատանքային տարիքից բարձր անձնաց բաժինը     34,7%-ից ավելի     30—34,6%     25—29,9%     20—24,9%     17,2—19,9%

Այն փաստաթղթերը, որոնք հաստատում են Բելառուսում մշտական բնակության փաստը, համարվում են.

  • Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (սերիաներ՝ АВ, ВМ, НВ, КН, МР, МС, КВ)
  • Օտարերկրյա քաղաքացու համար Բելառուսի կեցության թույլտվություն (սերիա՝ MI)
  • ծննդյան վկայան՝ Բելառուսի այն քաղաքացիների համար, որոնք դեռ 16 տարեկան չեն և չունեն Բելառուսի Հանրապետության անձնագիր։

Մինչև 2012 թվականը, համաձայն Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասնին օրենքի 3-ր դկետի՝ անձնագիր պետք է ունենար Բելառուսի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը հասել է 16 տարեկան հասակին[16]։ 2012 թվականից սկսած՝ համաձայն Նախագահի № 197 հրամանի՝ տարիքը նվազել է մինչև 14 տարի։

Ազգային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի 2009 թվականի բնակչության մարդահամարի տվյալներով՝ Բելառուսի տարածքում բնակվել են ավելի քան 130 ազգությունների ներկայացուցիչներ։ Նրանց թվում առավել շատ ներկայացված են բելառուսներ (7 957 252 կամ 83,7 %), ռուսներ (785 084 или 8,3 %), լեհեր (294 549 կամ 3,1 %), ուկրաինացիներ (158 723 կամ 1,7 %), հրեաներ (12 926), հայեր (8 512), թաթարներ (7 316), գնչուներ (7 079), ադրբեջանցիներ (5 567), լիտվացիներ (5 087)։ Բելառուսում բնակվում է 1-ից մինչև 3,5 հազար մոլդովացիներ, թուրքմեններ, գերմանացիներ, վրացիներ, չինացիներ, ուզբեկներ, լատվիացիներ, ղազախներ, արաբներ և չուվաշներ[17]։

Բելառուսիայի պատմության ընթացքում այնպես է դասավորվել, որ գյուղական համայնքների հիմնական բնակչությունը եղել են բելառուսները, քաղաքներում՝ հրեաները, երկրի հյուսիս-արևմուտքում բնակվում են բազում լեհեր, արևելքում՝ ռուսներ, այդ թվում՝ հնաբնակներ։ Ներկայումս քաղաքներում և գյուղերում դիտարկվում է սուր ազգային կազմ, չնայած որ բնակչությունը (ավելի քան 80 %) իրեն դասում է բելառուսական ազգության[18]։

Բելառուսի 1959-2009 թվականների մարդահամարների ազգային կազմի շարժը[17][19]
1959 թ. % 1970 թ. % 1979 թ. % 1989 թ. % 1999 թ. % 2009 թ. %
Ամբողջը 8055714 100,00 % 9002338 100,00 % 9532516 100,00 % 10151806 100,00 % 10045237 100,00 % 9503807 100,00 %
Բելառուսներ 6532035 81,09 % 7289610 80,97 % 7567955 79,39 % 7904623 77,86 % 8159073 81,22 % 7957252 83,73 %
Ռուսներ 660159 8,19 % 938161 10,42 % 1134117 11,90 % 1342099 13,22 % 1141731 11,37 % 785084 8,26 %
Լեհեր 538881 6,69 % 382600 4,25 % 403169 4,23 % 417720 4,11 % 395712 3,94 % 294549 3,10 %
Ուկրաինացիներ 133061 1,65 % 190839 2,12 % 230985 2,42 % 291008 2,87 % 237014 2,36 % 158723 1,67 %
Հրեաներ 150084 1,86 % 148011 1,64 % 135450 1,42 % 111977 1,10 % 27798 0,28 % 12926 0,14 %
Հայեր 1751 0,02 % 2362 0,03 % 2751 0,03 % 4933 0,05 % 10191 0,10 % 8512 0,09 %
Թաթարներ 8654 0,11 % 10031 0,11 % 10911 0,11 % 12552 0,12 % 10089 0,10 % 7316 0,08 %
Գնչուներ 4662 0,06 % 6843 0,08 % 8408 0,09 % 10762 0,11 % 9927 0,10 % 7079 0,07 %
Ադրբեջանցիներ 1402 0,02 % 1335 0,01 % 2654 0,03 % 5009 0,05 % 6362 0,06 % 5567 0,06 %
Լիտվացիներ 8363 0,10 % 8092 0,09 % 6993 0,07 % 7606 0,07 % 6387 0,06 % 5087 0,05 %
Մոլդովացիներ 727 0,01 % 1800 0,02 % 2923 0,03 % 4964 0,05 % 4267 0,04 % 3465 0,04 %
Թուրքմեններ 197 0,00 % 170 0,00 % 777 0,01 % 921 0,01 % 2685 0,03 %
Գերմանացիներ 1220 0,02 % 1994 0,02 % 2451 0,03 % 3517 0,03 % 4805 0,05 % 2474 0,03 %
Վրացիներ 1745 0,02 % 1291 0,01 % 1659 0,02 % 2840 0,03 % 3031 0,03 % 2400 0,03 %
Չինացիներ 87 0,00 % 78 0,00 % 78 0,00 % 75 0,00 % 1642 0,02 %
Ուզբեկներ 886 0,01 % 1606 0,02 % 2333 0,02 % 3537 0,03 % 1571 0,02 % 1593 0,02 %
Լեհեր 2631 0,03 % 2660 0,03 % 2617 0,03 % 2658 0,03 % 2239 0,02 % 1549 0,02 %
Ղազախներ 633 0,01 % 1062 0,01 % 1355 0,01 % 2266 0,02 % 1239 0,01 % 1355 0,02 %
Արաբներ 24 0,00 % 35 0,00 % 101 0,00 % 490 0,00 % 1330 0,01 %
Չուվաշներ 1061 0,01 % 1922 0,02 % 2243 0,02 % 3323 0,03 % 2242 0,02 % 1277 0,01 %
Մորդվա 1276 0,02 % 1737 0,02 % 2063 0,02 % 2620 0,02 % 1677 0,02 % 877 0,01 %
Բաշկիրներ 343 0,00 % 673 0,01 % 772 0,01 % 1252 0,01 % 1091 0,01 % 607 0,01 %

Խորհրդային ժամանակաշրջանում բելառուսների բաժինը հանրապետության ընդհանուր թվում կրճատվել էր (1959 թվականի 81,1 %-ից 1989 թվականին հասնելով 77,9 %), իսկ ռուսների և ուկրաինացիների թիվը աճել էր (1959 թվականի 8,2 %-ից 1989 թվականին հասնելով 13,2 % ռուսների համար և 1,7 %-ից մինչև 2,9 % ուկրաինացիների համար)։ Անկախության շրջանում բելառուսների թիվն անընդհատ աճում էր՝ 2009 թվականին հասնելով 83,7 %, իսկ ռուսների և ուկրաինացիների թիվը գնալով նվազում էր (մինչև 8,3 % և 1,7 % համապատասխանաբար)։ Լեհերի և հրեաների թիվը հետպատերազմյան շրջանում անընդհատ կրճատվում էր (1959 թվականի 6,7 %-ից 2009 թվականին հասնելով 3,1 % լեհերի համար, 1,9 %-ից 0,1 % հրեաների համար)։ Հրեաների, լեհերի, ռուսների և ուկրաինացիների թվի կրճատումը բացատրվում է ներգաղթի բացասական սալդոյով և բնական ասմիլյացիայով, ինչպես նաև ազգային ինքնաճանաչման փոփոխություններով՝ հօգուտ, առաջին հերթին, բելառուսների։ Թուրքմենների, չինացիների, ուզբեկների, ղազախների և արաբների թիվը մեծանում է։

Կրոնական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Gallup կենտրոնի հետազոտության համաձայն՝Բելառուսի Հանրապետության քաղաքացիների 27 %-ը ասել են, որ կրոնը մեծ դեր է խաղում իրենց առօրյա կյանքում։ Այդ ցուցանիշով Բելառուսը մտնում է 11 ամենաքիչ կրոնական պետությունների շարքում[20]։

Միևնույն ժամանակ, հավատացյալների ընդհանուր թիվը կարող է հասնել 50 %[21]։ 1997 թվականին անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ բնակչության 49,4 %-ը ընտրել է «Այո, ես հավատում եմ Աստծուն» տարբերակը[22]։

Առանձին գնահատականների համաձայն՝ մարդկանց թիվը, որոնք այցելում են նման վայրեր, կազմում է 6 %[23]։

2010 թվականի հուլիսի տվյալների համաձայն[24]` բնակչության 58,9 %-ը իրենց հավատացյալ են համարում։ Նրանցից 82,5 %-ը պատկանում են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցուն (Բելառուսական էկզարհաթ), 12 %-ը դասում են իրենց հռոմեա-կաթոլիկական եկեղեցուն, բնակչության 4 %-ը ունեն արևելյան կրոնների պատկանելություն (առաջին հերթին իսլամին, ինչպես նաև հինդուիզմին (կրիշնաիզմ) և բահայի), 2 %-ը` բողոքական եկեղեցուն են պատկանում (հիսունականներ, բապտիստներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, լյութերականներ, Եհովայի վկաներ և այլն)։ Հենց այդ թվյալների համաձայն՝ պատարագների պարբերաբար մասնակցում են 18 % ուղղափառներ և 50 % կաթոլիկներ։ Կան նաև ուղղափառների համայնքներ, որոնք չեն մտնում Բելառուսական էկզարհաթ Ռուսական ուղղափառ եկեղեցու կազմի մեջ։

Հրեական համայնքների տեղեկությունների համաձայն՝ Բելառուսի բնակչության 30-ից 50 հազարը իրենց հրեա են համարում, սակայն հրեաների մեծ մասը ակտիվ հավատացյալներ չեն[24]։ Մարդահամարների համաձայն՝ հրեաների թիվը արագ կրճատվում է, այսպես, 1979 թվականին նրանց 135 հազար էին, 1989 թվականին՝ 112 հազար. հատկապես արագ էր կրճատվում հրեաների թիվը երկրի անկախացման շրջանում։ 1999 թվականին նրանց թիվը 4 անգամ կրճատվեց (մինչև 28 հազար)[25], իսկ մինչև 2009 թվականը կրճատվեց ևս երկու անգամ՝ մինչև 13 հազար[26]։ Չնայած դրան՝ կան աղբյուրներ, որոնք առավել մեծ թվեր են ներկայացնում հուդայական հավատատի մասին 60 тысяч[23]։

Բելառուսի կաթոլիկ եկեղեցու տվյալների համաձայն՝ կաթոլիկ են 1.4 միլիոն մարդիկ (երկրի բնակչության մոտավորապես 15 %-ը)[27]։

Որոշ աղբյուրների համաձայն՝ բողոքական եկեղեցու հետևորդների թիվը բավականին մեծ է՝ 515 024[23] Հունակաթոլիկներ՝ ունիաթների թիվը հասնում է մինչև 10 հազար[28], յոթերորդ օրվա ադվենտիստներինը՝ 4 633 մարդ[29], այլ տվյալների համաձայն՝ 4 828 մարդ[23]։ 2011 թվականի դրությամբ՝ Եհովայի վկաների թիվը 4 892 մարդ է[30]։

Հարաբերականորեն բարձր գնահատականներ կան նաև մուսուլմանների թվի վերաբերյալ. 50-ից[23] մինչև 100[31] հազար[26]։

Լեզվական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության 60 %-ի համար մայրենի լեզուն բելառուսերենն է, բայց տանը բնակչության մեծ մասը (70 %)[32] խոսում է ռուսերեն։ Անգլերեն լեզվին ազատ տիրապետում է 450 հազար մարդ, գերմաներեն՝ 138 հազար[32].

Տնային շփման լեզու
Ողջ բնակչությունը Քաղաքային բնակչություն
(Մոգիլյովյան շրջանում չկա քաղաքային բնակչություն)
Գյուղական բնակչություն

Ներգաղթը Բելառուս

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսի բնակչության միգրացիոն սալդոն 1950—2011 թթ. (հազար մարդու համար)
Պայմանական նշանակումներ.      միգրացիոն հոսք      միգրացիոն արտահոսք

Միգրացիոն աճի ցուցանիշի մեծացումը երկրի ժողովրդագրական անվտանգության ծրագրի մասն է[33][33]։ Ներգաղթը կարևոր դեր է խաղում ժամանակակից ժողովրդագրական գործընթացներում, որոնք կատարվում են Բելառուսի տարածքում[34]։

Պաշտոնական տվյալներով՝ 2012 թվականին Բելառուսի Հանրապետություն միգրանտների կարգավիճակով անցել է այլ երկրների 18 040 քաղաքացի (2000 թվականին՝ 25 943), որոնցից 13 455-ը՝ ԱՊՀ երկրներից։ Ամեն շատ մարդիկ եկել են Ռուսաստանից (8560 մարդ), Ուկրաինայից (2258), Ղազախստանից (963) և Թուրքմենստանից (800)[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ժողովրդագրական իրավիճակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  2. Բելառուսի Հանրապետության բնակչության թիվը // Մարդահամար 2009.
  3. «Национальный статистический комитет Республики Беларусь: Предварительные итоги переписи населения 2009 года». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Первые итоги переписи населения Республики Беларусь 2019 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 «Բելառուսի բնակչության թվաքանակ. 9 միլիոն 681 հազար». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  6. Բելառուսի Հանրապետության վիճակագրություն. Վիճակագրական ժողովածու։ Բելառուսի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտե, Մինսկ, 2011
  7. «Բելառուսի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտե. 2009 թվականի բնակչության մարդահամարի նախնական տվյալներ». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. [1] United Nations. Demographic Yearbooks
  9. [2] Արխիվացված 2011-04-03 Wayback Machine National Statistical Committee of the Republic of Belarus
  10. Բելառուսի Հանրապետության Վիճակագրական տարեգիրք, 2013 էջ 99
  11. «ելառուսում կյանքի տողությունը 70,5 տարի է». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  12. «Ծերությունը մեզ տանը չի՞ գտնի (Բելառուսը վաղ թե ուշ կհասնի կենսաթոշակային տարիքի բարձրացման)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  13. 13,0 13,1 «2008 թվականին Բելառուսում գրեթե 1,4 հազար երեխաներ են ծնվել անչափահաս մայրերից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Աշխատանքի նախարարություն. բելառուսական ընտանիքների մեծամասնւթյունը դաստիարակում է միայն մեկ երեխա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  15. 15,0 15,1 15,2 Статистический ежегодник Республики Беларусь, 2013. — С. 100—102.
  16. Բելառուսի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվություն՝ առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու համար
  17. 17,0 17,1 «Բելստատ։ Բելառուսի 2009 թվականի բնակչության մարդահամարի նախնական տվյալներ». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Բելառուսի բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  19. Դեմոսկոպ։ Ազգային կազմը` ըստ հանրապետությունների
  20. What Alabamians and Iranians Have in Common
  21. «Բելառուսի բնակչության գրեթե կեսը հավատացյալ է». NEWSru. 9 июля 2001. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  22. ««Սոցիոլոգիական հետազոտություններ» ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 NationMaster database: Belarusian religion stats (անգլ.)
  24. 24,0 24,1 ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ։ 2010 թվականի կրոնի ազատության վերաբերյալ զեկույց (կազմվել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին):(անգլ.)
  25. Բելառուսի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտե։ 1999 թվականի մարդահամար։ Բնակչության ազգային կազմ:
  26. 26,0 26,1 «Բելառուսի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտե։ 2009 թվականի բնակչության մարդահամար։ Բնակչության ազգային կազմ։». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  27. Բելառուսի կաթոլիկ եկեղեցու վիճակագրական տվյալներ Catholic.by կայքում
  28. «У Менску адкрыўся Грэка-каталіцкі цэнтар — Наша Ніва: першая беларуская газэта». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  29. «Բելառուսի Հանրապետության Յոթերորդ օրվա ադվենտիստների թիվը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  30. 2012 թվականի Եհովայի վկաների տարեգիրք
  31. Բելառուսում մեծանում է պահք պահող մուսուլմանների թիվը| Ռուսաստանում և ԱՊՀ-ում | Լուրեր | Իսլամը և մուսուլմանները աշխարհում
  32. 32,0 32,1 Բելառուսերենը իրենց մայրենի լեզուն է համարում հանրապետության բնակիչների 60 %-ը, Weekly
  33. 33,0 33,1 http://cadmus.eui.eu/bitstream/handle/1814/24863/CARIM-East_RR-2012-20.pdf?sequence=1
  34. http://esc.vscc.ac.ru/file.php?module=Articles&action=view&file=article&aid=3012
  35. Բելառուսի Հանրապետության Վիճակագրական տարեգիրք, 2013. — էջ 104.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]