Բեատրիս Լիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիս Լիլի
Ծնվել էմայիսի 29, 1894(1894-05-29)[1][2][3][…]
ԾննդավայրՏորոնտո, Կանադա[4]
Մահացել էհունվարի 20, 1989(1989-01-20)[1][2][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրՀենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Կանադա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ John Lillie?[5]
Ամուսին(ներ)Sir Robert Peel, 5th Baronet?
Երեխա(ներ)Sir Robert Peel, 6th Baronet?[5]
Պարգևներ և մրցանակներ

Բեատրիս Գլեդիս Լիլի (անգլ.՝ Beatrice Gladys Lillie, մայիսի 29, 1894(1894-05-29)[1][2][3][…], Տորոնտո, Կանադա[4] - հունվարի 20, 1989(1989-01-20)[1][2][3][…], Հենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), ծնունդով Կանադայից՝ բրիտանացի դերասանուհի[6] ·[7] ·[8] ·[9]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնականից օժտված լինելով կատակերգու դերասանի տաղանդով՝ Բեատրիսը լոնդոնյան բեմի վրա իր առաջնելույթն ունեցել է 1914 թվականին։ Դրանից տասը տարի անց հայտնվել է Նյու Յորքում, որտեղ հանդես է եկել Անդրե Շառլոյի՝ մանրապատումներով ու կատակերգերով հագեցած ռևյուների շարքում։ 1920-ական թվականներից մինչև 1940-ական թվականների կեսերը հաջողությամբ ելույթներ է ունեցել թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և թե՛ Անգլիայում, խաղացել Նոել Քովարդի, Քոուլ Փորթերի և այլ թատերգակների կատակերգություններում[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, առանց իրեն խնայելու, բազմիցս ելույթներ է ունեցել ռազմի դաշտ մեկնող և մեկնած զինվորականների համար, որպեսզի ուրախ պահեր պարգևի նրանց։ 1942 թվականին ամերիկացի ճակատայինների առջև ելույթի նախապատրաստվելիս լուր է ստացել, որ իր միակ որդին՝ քսանամյա Ռոբերտը զոհվել է Ցեյլոնի (ներկայումս՝ Շրի Լանկա) մայրաքաղաք Կոլոմբոյի նավահանգստում ծավալված մարտում, բայց մերժել է ելույթը հետաձգելու առաջարկությունը՝ ասելով. «Վաղը կլացեմ»[11]։

Ամուսնու՝ բարոնետ, սըր Ռոբերտ Փիլ Նելի մահից 14 տարի անց՝ 1948 թվականին Բեատրիսը կապվել է իրենից շուրջ երեսուն տարով փոքր դերասան, երգիչ Ջոն Ֆիլիպ Հաքի հետ (ըստ որոշ աղբյուրների՝ վերջինս այդ կապը հաստատել ու պահպանել է շահադիտական նպատակներով)։

1967 թվականին «Միլլի» կինոնկարի գլխավոր հերոսուհու դերի կատարումից որոշ ժամանակ անց Բեատրիսի մոտ նկատվել են Ալցհայմերի հիվանդության առաջին նախանշանները, և նա հեռացել է բեմից։ Մահացել է 1989 թվականի հունվարի 20-ին՝ իննսունհինգ տարեկան հասակում։ Ընդամենը 31 ժամ անց մահացել է նաև Ջոն Ֆիլիպ Հաքը։ Թաղվել են կողք կողքի, Փիլ Ֆոլդի մերձակայքում գտնվող ընտանեկան մատուռում[12]։

Ըստ որոշ լուրերի՝ Բեատրիսը ռոմանտիկ կապ է ունեցել դերասանուհիներ Թալուլա Բենքհեդի, Եվա Լը Գալիենի և Գերտրուդա Լոուրենսի հետ[13][14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Exit Smiling (1927), Վիոլետի դերում
  • The Show of Shows (1929), Ասմունքողի դերում
  • Are You There? (1930), Շիրլի Թրևիսի դերում
  • Dr. Rhythm (1938), միսիս Լորելեյ Դոջ-Բլոջեթի դերում
  • On Approval (1944), Մարիա Ուիսլեքի դերում
  • Around the World in 80 Days (1956), «Լոնդոնյան վերածնունդ» շարժման առաջնորդի դերում
  • Thoroughly Modern Millie (1967), միսիս Միրսի դերում

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beatrice Lillie (1929), իր իսկ դերում
  • Beatrice Lillie and Her Boyfriends (1930)
  • Broadway Highlights No. 1 (1935), իր իսկ դերում
  • Broadway Highlights No. 2 (1935), իր իսկ դերում

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Not Likely (1914) (Լոնդոն)
  • 5064 Gerrard (1915) (Լոնդոն)
  • Samples (1916) (Լոնդոն)
  • Some (1916) (Լոնդոն)
  • Cheep (1917) (Լոնդոն)
  • Tabs (1918) (Լոնդոն)
  • Bran Pie (1919) (Լոնդոն)
  • Oh, Boy! (1919) (Լոնդոն)
  • Now and Then (1921) (Լոնդոն)
  • Pot Luck (1921) (Լոնդոն)
  • The Nine O'Clock Revue (1922) (Լոնդոն)
  • Andre Charlot's Revue of 1924 (1924) (Բրոդվեյ)
  • Andre Charlot's Revue of 1926 (1925) (Բրոդվեյ)
  • Oh, Please (1926) (Բրոդվեյ)
  • She's My Baby (1928) (Բրոդվեյ)
  • This Year of Grace (1928) (Բրոդվեյ)
  • Charlot's Masquerade (1930) (Լոնդոն)
  • The Second Little Show (1931) (Բրոդվեյ)
  • Too True to Be Good (1932) (Բրոդվեյ)
  • Walk a Little Faster (1932) (Բրոդվեյ)
  • Please (1933) (Լոնդոն)
  • At Home Abroad (1935) (Բրոդվեյ)
  • The Show Is On (1936) (Բրոդվեյ)
  • Happy Returns (1938) (Լոնդոն)
  • Set to Music (1939) (Բրոդվեյ)
  • All Clear (1939) (Լոնդոն)
  • Big Top (1942) (Լոնդոն)
  • Seven Lively Arts (1944) (Բրոդվեյ)
  • Better Late (1946) (Լոնդոն)
  • Inside USA (1948) (Բրոդվեյ)
  • An Evening with Beatrice Lillie (1952) (Բրոդվեյ և Լոնդոն)
  • Ziegfeld Follies of 1957 (1957) (Բրոդվեյ)
  • Auntie Mame (1958) (Բրոդվեյ և Լոնդոն)
  • A Late Evening with Beatrice Lillie (1960) (Էդինբուրգի փառատոն)
  • High Spirits (1964) (Բրոդվեյ)

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիս Լիլին՝ որպես աստղ, հանդես է եկել հետևյալ ռադիոծրագրերում.

  • The Beatrice Lillie Show, NBC, 1935 թ. հունվարի 4 – հունիսի 28
  • The Flying Red Horse Tavern, CBS, 1936 թ. փետրվարի 7 – մայիսի 22
  • Broadway Merry-Go-Round, Blue Network, 1937 թ. հունվարի 6 – հուլիսի 28[15]

1950 թվականին Բոբ Հոուփի հետ հանդես է եկել The Star Spangled Revue-ում[16]։

Պարգևներ և պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945: New York Drama Critics Award - Seven Lively Arts մյուզիքլում կանացի դերի լավագույն կատարման համար
  • 1948: New York Drama Critics Award – Inside USA մյուզիքլում կանացի դերի լավագույն կատարման համար
  • 1953: «Թոնի» հատուկ մրցանակ – An Evening with Beatrice Lillie
  • 1954: Սառա Սիդոնի մրցանակ
  • 1958: «Թոնի» մրցանակ «Մյուզիքլում կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» անվանակարգում – Ziegfeld Follies of 1957 մյուզիքլ (առաջադրում)
  • 1964: «Թոնի» մրցանակ «Մյուզիքլում կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» անվանակարգում – High Spirits (առաջադրում)

Կինոարվեստում ներդրած ավանդի համար 1960 թվականին Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է Բեատրիս Լիլիի աստղը։ Նրա դիմանկարը ներառվել է Անգլիայի Խոսքի և դրամայի թագավորական կենտրոնական դպրոցի հավաքածուում[17]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lillie, Beatrice, with John Philip Huck and James Brough, Every Other Inch a Lady (Garden City, New York: Doubleday, 1972).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118952293 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. |nom1=Hischak, Thomas S.|titre=The Oxford companion to the American musical : theatre, film, and television|éditeur=Oxford University Press|date=2008|isbn=978-0-19-533533-0|isbn2=0-19-533533-3|oclc=187417687|lire en ligne=https://www.worldcat.org/oclc/187417687%7Cconsulté le=2020-05-08}}
  7. |langue=en|prénom1=Anthony|nom1=Slide|titre=The Encyclopedia of Vaudeville|éditeur=Univ. Press of Mississippi|date=2012-03-12|isbn=978-1-61703-250-9|lire en ligne=https://books.google.ch/books?id=Hu3nNSmRjZ0C&pg=PA316&redir_esc=y#v=onepage&q&f=false%7Cconsulté le=2020-05-08}}
  8. |nom1=Stevens, Chris, 1964-|titre=Born brilliant : the life of Kenneth Williams|éditeur=John Murray|date=2010|isbn=978-1-84854-195-5|isbn2=1-84854-195-3|isbn3=978-1-84854-196-2|oclc=646400546|lire en ligne=https://www.worldcat.org/oclc/646400546%7Cconsulté le=2020-05-08}}
  9. «Beatrice Lillie (1898–1989) | Art UK». artuk.org (անգլերեն). Վերցված է 2020-05-08-ին.
  10. Enciclopedia Britannica
  11. Rob Baker, High Buildings, Low Morals: Another Sideways Look at Twentieth Century London, Amberley Publishing Limited, 2017
  12. "Double burial sets seal on 'perfect love affair'", The Herald, 30 January 1989
  13. glbtq >> arts >> Stage Actors and Actresses Արխիվացված 2013-10-20 Wayback Machine
  14. «Matt & Andrej Koymasky — Famous GLTB — Tallulah Bankhead». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  15. Dunning, John. (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio. Oxford University Press. 978-0-19-507678-3. p. 76.
  16. «The Star Spangled Revue with Bob Hope» – via Internet Archive.
  17. «Beatrice Lillie (1898–1989)». Your Paintings. BBC. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Neysa McMein, Neysa McMein, Beatrice Lillie (1898–1989), Կաղապար:Circa, Central School of Speech & Drama
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Հելեն Հեյս
Sarah Siddons Award (Sarah Siddons Society, Chicago)
1954
Հաջորդող՝
Դեբորա Քեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Լիլի» հոդվածին։