Բարս և Մելոդի
Բարս և Մելոդի | |
---|---|
Ժանրեր | հիփ հոփ, ժամանակակից R&B և փոփ |
Գործունեություն | 2013 |
Լեյբլ | Syco Music |
Կայք | barsandmelody.tv |
Bars and Melody Վիքիպահեստում |
Բարս և Մելոդի (անգլ.՝ Bars and Melody, B.A.M.), բրիտանական փոփ դուետ, որի կազմում ընդգրկված են ռեփեր Լեոնդրե «Բարս» Դևրիսը և երգիչ Չարլի «Մելոդի» Լենեհանը[1]։ 2014 թվականին նրանք մասնակցել են բրիտանական Got Talent շոուի 8-րդ մասին։ Լսումների ժամանակ նրանք միանգամից անցել են կիսաեզրափակիչ, երբ գլխավոր ժյուրի Սայմոն Քաուելը սեղմել է «ոսկե կոճակը»[2]։ Արդյունքում նրանք զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը[3][4][5]։ 2014 թվականի հուլիսի 30-ին նրանք թողարկել են «Shining Star» նոր երգը, որ «Hopeful» երգի ակուստիկ տարբերակի լրացումն է[6]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Բարսը և Մելոդին թողարկել են իրենց առաջին ստուդիական ալբոմը, որ կոչվում է 143[7], որը բրիտանական հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 4-րդ հորիզոնականում[2]։ Մեկ տարի հետո թողարկվել է նրանց Teen Spirit մինի ալբոմը[2]։ Նրանք իրենց երկրպագուներին կոչում են «Բամբինոներ»[8]։
Նրանք շրջագայել են Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, մայրցամաքային Եվրոպայում և Ավստրալիայում[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013-14 թվականներ։ Հիմնադրում և Britain's Got Talent[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևրիսը և Լենեհանը ծանոթացել են Facebook-ում[1] 2013 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Դևրիսը դիտել է Լենեհանի տեսանյութերը։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 2014 թվականի հունվարին և որոշել են ստեղծել Բարս և Մելոդի երաժշտական դուետը[9]։
2014 թվականի փետրվարի 8-ին Բարս և Մելոդի խումբը լսումների է մասնակցել Մանչեստրում՝ Britain's Got Talent շոուի 8-րդ մասին մասնակցելու համար։ Նրանք ներկայացրել են Twista-ի և Ֆեյթ Էվանսի «Hope» ստեղծագործության վրա հիմնված երգ, իսկ նրանց ելույթից հետո Սայմոն Քաուելը սեղմել է «ոսկե կոճակը»՝ նրանց հնարավորություն տալով միանգամից անցնել կենդանի կատարումների կիսաեզրափակիչ[1][8]։
Կիսաեզրափակչից առաջ տղաները ելույթ են ունեցել են Միացյալ Նահանգներում՝ ներկայանալով The Ellen DeGeneres շոուում[10]։ BGT կիսաեզրափակչում, որ կայացել է մայիսի 29-ին, նրանք ներկայացրել են Փաֆ Դեդդի և Ֆայթ Էվանսի «I'll Be Missing You» երգը, որի տեքստի նոր տարբերակը պատմում է մի մարդու մասին, ով նոր է կորցրել ընկերոջը․ հանդիսատեսին տրվել են մոմեր, որ պահեն ձեռքներին ելույթի ընթացքում։ Խումբը հաղթել է հաղթել են կիսազրափակչում և անցել եզրափակիչ[11], որտեղ ներկայացրել են այն երգը, որ կատարել էին լսումների ժամանակ և գրավել են 3-րդ տեղը Լուսի Քեյից և Քոլաբրոյից հետո[3]։ Ըստ Billboard ամսագրի՝ նրանց լսումների հոլովակը գրավել է 6-րդ տեղը 2014 թվականի ամենահայտնի հոլովակների ցանկում[12]։
2014–15 թվականներ։ 143 ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած շոուում չհաղթելուն՝ Բարս և Մելոդի խումբն ստորագրել է £500,000 գումարի պայմանագիր Սայմոն Քաուելի Syco ձայնագրման լեյբլի հետ[1], որը թողարկել է խմբի «Hopeful» երգը 2014 թվականի հուլիսին[1]։ Միանգամից զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը UK Singles Chart հիթ շքերթում[4]։ Նրանց «Hopeful» երգի տեսահոլովակը թողարկվել է YouTube-ում 2014 թվականի հուլիսի 7-ին[13]։ Երգը գովազդելու համար նրանք մասնակցել են հեռուստատեսային շոուների, ինչպիսիք են Good Morning Britain-ը[14], This Morning-ը[15] և The Official Chart-ը BBC Radio 1 ռադիոյով[16]։ Մինչև սեպտեմբերի վերջ «Hopeful» երգը հասել է 33 հորիզոնականին Twitter Top Tracks-ում[17]։
Բարս և Մելոդի խումբն առաջին անգամ մասնակցել է HMV-ին՝ ներկայացնելու իրենց Hopeful երգը։ Նրանք թողարկել են «Shining Star» երգը, որ դարձել է Hopeful Acoustic-ի մաս[6]։ Խմբի երկրորդ սինգլը՝ «Keep Smiling», թողարկվել է 2015 թվականի փետրվարի 28-ին[18] երաժշտական տեսահոլովակի հետ միասին[19][20]։ Այն հասել է 52-րդ հորիզոնականին Official Charts Company հիթ-շքերթում[18]։ Խմբի 3-րդ պաշտոնական սինգլը՝ «Stay Strong», թողարկվել է 2015 թվականի ապրիլի 18-ին և հասել է 5-րդ հորիզոնականին Official Charts Company հիթ-շքերթում[18]։ CD-ի երկու խմբագրություններից յուրաքանչյուրը կարող է պարունակել նրանցից մեկի՝ Լենեհանի կամ Դևրիսի նկարը և ներկայացվել է HMV 2-րդ շրջագայության ընթացքում[21]։ Իրենց 4-րդ սինգլը՝ «Beautiful», նրանք թողարկել են 2015 թվականի հունիսին երաժշտական տեսահոլովակի հետ միասին։
Տղաները թողարկել են իրենց դեբյուտային 143 ալբոմը 2015 թվականի օգոստոսի 21-ին[7], որը UK Albums Chart հիթ-շքերթում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 2015 թվականի օգոստոսի 28-ին[2]։ Ալբոմը ներառել է նախկինում ձայնագրված իրենց սինգլները և լրացուցիչ երգեր։ Ալբոմը գովազդելու համար նրանք համերգային շրջագայություն են կատարել Միացյալ Թագավորությունում ամռանը, ինչպես նաև ձմռանը շրջագայել են Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում և Լեհաստանում[22], որտեղ ալբոմը ստացել է պլատինե կարգավիճակ[23]։
2014 թվականին որպես հյուր մասնակցելուց հետո[24] Բարս և Մելոդի խումբը անցել է կարմիր գորգի վրայով CBBC Friday Download շոուի ժամանակ 2015 թվականի մայիսին[25]։ Նրանք նաև մասնակցել են Friday Download շոուի «Ամբողջ գիշեր» ֆիլմին[26]։ Խումբը ներկայացրել է երրորդ եզրափակիչ երգը՝ «Unite (Live Forever)» Future Card Buddyfight Triple D անիմացիան սերիալի համար։ Նրանք մասնակցել են BBC-ի Newsround հաղորդման՝ բուլիինգին նվիրված շարքին 2015 թվականի փետրվարին[27]։
2016[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին նրանք շրջագայել են 5 քաղաքներով Կիերա Վիթերսի հետ, որը մասնակցել է The X Factor շոուի նույն թվականի փետրվարին և ապրիլին։ Այդ քաղաքների թվում եղել են Լոնդոնը, Բիրմինգհեմը, Բրիստոլը, Գլազգոն և Լիվերպուլը[28]։ Նրանք նույն թվականին նաև դարձել են հակաբուլլինգային բարեգործական ընկերության դեպաններ[2]։ 2016 թվականի օգոստոսին խումբը թողարկել է իր Teen Spirit ալբոմը[2]։ 2016 թվականի օգոստոսին նրանք շրջագայել են Ավստրալիայում և Ճապոնիայում[23]։
2016 թվականի օգոստոսին նրանք թողարկել են Hopeful կոչվող իրենց առաջին ճապոնական ալբոմը Avex Music Creative-ի կողմից։ Այն ներառում է 14 երգ բրիտանական և 143 և Teen Spirit ալբոմներից, ինչպես նաև Hopeful-ի բրիտանական և ճապոնական տարբերակները[29]։ Նրանք շրջագայել են 13 քաղաքներով Ավստրալիայում, Գերմանիայում և Շվեցարիայում նոյեմբերին և դեկտեմբերին՝ Գերմանիայի համար բացահայտելով պատանի երգիչ Լուկաս Ռիգերին[30]։
2017[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի փետրվարի 15-ին խումբը թողարկել է իր ճապոնական 2-րդ ալբոմը՝ Never Give Up, որ նախատեսված էր Ասիայում տարածելու համար և թողարկվել է Avex Music Creative-ի բաժանմունք հանդիսացող Rhythm Sound-ի կողմից[31]։ Ապրիլին նրանք հայտարարել են, որ պատրաստվում են թողարկել Generation Z խորագրով նոր ալբոմ 2017 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև հայտարարել են ապրիլի 14-ին «Faded» նոր երգի թողարկման մասին[32]։ Ապրիլին նրանք շրջագայել են Միացյալ Թագավորության 10 քաղաքներում՝ բացելով Diversity պարային խմբի համերգները[32]։ Հայտարարվել է, որ «Thousand Years» սինգլը կթողարկվի մայիսի 26-ին[33]։ Սեպտեմբերի 1-ին նրանք թողարկել են նոր ալբոմ՝ Generation Z, որը ներառում է Thousand Years, Faded, Fast Car և այլ երգեր։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնդրե Դևրիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնդրե Անտոնիո Դևրիսը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 6-ին[1] քարտաշ-որմնադիր Անտոնիոյի և անհատական մարզիչ Վիկտորյա Դևրիսի որդին[34][35]։ Նա ունի 3 ավագ եղբայր՝ Ջեյկոբ Լին, Ժոզեֆ Դևրիսը (Ջոուի) և Բեն Լին, ինչպես նաև մեկ կրտսեր քույր՝ Մաթիլդա Դևրիսը (Թիլլի)[34]։ Ջոուին Overload Generation խմբի անդամ է, որ մասնակցել է The X Factor շոուի 11-րդ մասին[36]։ Լեոնդրե Դևրիսը պատմել էր, որ զբաղվել է բուլիինգով չորս տարի՝ նախքան դպրոցները փոխելը[34]։ Նա հաճախել է Գլան Աֆան հանրակրթական դպրոց Britain's Got Talent շոուի ժամանակ[8]։ Նախկինում նա առանձին երգել է 'Little Dre' բեմական կեղծանվամբ[34]։ Լեոնդրեի հայրն ասել է, որ Դևրիսն իր հետ ապրել է մինչև Britain's Got Talent շոուին մասնակցելը, ինչից հետո ապրել է իր մոր հետ[37]։ Չնայած Դևրիսը մրցույթի ժամանակ ասել է, որ իր հայրը քարտաշ է[35], ներկայում նրա հայրն ասում է, որ ինքը երաժշտական հովանավոր է[37]։
Չարլի Լենեհան[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլի Լենեհանը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆրամփթոն Քոթերելում[1]։ Ապրում է Հարավային Գլոստերշիրում[20] իր մոր՝ Կարեն Ջեյմսի հետ, որն աշխատում էր դպրոցում որպես խոհարար[38]։ Նրա խորթ հայրը գործարար է[39], ունի կրտսեր եղբայրը՝ Ջոելը, և կրտսեր քույր՝ Բրուքը։ Լենեհանն սկսել է երգել 11 տարեկանից, երբ իր համադասարանցիները նրան հրավիրել են իրենց խումբ[1]։ Նա հաճախել է Winterbourne International ակադեմիա[9] սկսած 11 տարեկանից և մրցույթի ժամանակ նշել է, որ հետաքրքրվել է դրամայով, երաժշտությամբ և ճարտարագիտությամբ։ Նա վերադարձել է դպրոց Britain's Got Talent շոուի ավարտից հետո հենց առաջին օրը[38]։
Դատական վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնդրեի հայրը՝ Անտոնիո Դեվրիսը հայց է ներկայացրել խմբի դեմ 2016 թվականի մարտին, ասելով, որ նա գրել է Hopeful երգը շնորհիվ այն անհանգստությունների, որ եղել են իր կյանքում[37]։ Նա հայտարարել է, որ օգնել է տղաներին Britain's Got Talent շոուում,նա երջանիկ չէ, որ տղաները հեռանում են հակակռվարարական թեմաներից և հայտարարել է , որ ղեկավարությունը շատ է աշխատեցնում նրանց։ Նա ասել է, որ ինքը ոչինչ չունի Բարսի և Մելոդիի դեմ[37][40], բայց նա վերցրել է սոցիալական կայքերի էջերը և դրանցում տեղադրել իր որդի Ջոյի և իր ներկայացրած այլ արտիստների երգերը, նախքան խմբի ղեկավարությունը կվերադարձներ այդ էջերի վերահսկողությունը[9]։ Ղեկավարների թիմը, որին Դեվրսը համարում էր խնդիրների պատճառ պնդել է որ տղաներն են գրել Hopeful երգը։ Տղաների ներկայացուցիչը ասել է, որ տղաները երջանիկ են իրենց կարիերայով և հոգնածություն կամ գերծանրաբեռնված չեն[37][40]։ Նրանք նաև ասել են․ «Բարս և Մելոդի ափսոսում են, որ դատական գործ է հարուցվել և հույս ունեն, որ այն արագորեն և խաղաղ կերպով կլուծվի»[37]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Նշումներ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրում | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[18] | IRE[41] | POL[42] | SCO[43] | ||||||||||||||||
143 |
|
4 | 11 | 31 | 12 | ||||||||||||||
Քավերներ |
|
— | — | — | — | ||||||||||||||
Generation Z[45] |
|
83 | — | 3 | 54 | ||||||||||||||
"—" նշանակում է, որ ալբոմը հիթ-շքերթում չի ընդգրկվել կամ չի թողարկվել։ |
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Նշումներ | Ամենաբարձր հորիզոնականներ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[18] | IRE[41] | POL[42] | SCO[43] | ||||||||||||||||
Hopeful |
|
— | — | — | — | ||||||||||||||
Teen Spirit |
|
49 | 85 | 4 | 97 | ||||||||||||||
"—" նշանակում է, որ ալբոմը հիթ-շքերթում չի ընդգրկվել կամ չի թողարկվել։ |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես հիմնական կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Ամենաբարձր հորիզոնականներ | Ալբոմ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK[18] | IRE[41] | SCO[46] | |||||||||||||||||
Hopeful | 2014 | 5 | 56 | 6 | 143 | ||||||||||||||
Keep Smiling | 2015 | 52 | — | 43 | |||||||||||||||
Stay Strong | 53 | — | 48 | ||||||||||||||||
"—" նշանակում է, որ սինգլը հիթ-շքերթում չի ընդգրկվել կամ չի թողարկվել։ |
Պրոմո սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Ալբոմ |
---|---|---|
Beautiful | 2015 | — |
Unite (Live Forever) | 2016 | Teen Spirit |
Never Give Up | — | |
Live Your Life | 2017 | |
Faded | ||
Thousand Years |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 John D. Buchanan, Rovi. «Biography». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Rachel Mainwaring (2016 թ․ օգոստոսի 28). «Britain's Got Talent's Bars and Melody are coming to Cardiff and here's how you can meet them». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 3,0 3,1 Alex Finnis (2014 թ․ հունիսի 8). «Jamie's a Winner as Collabro Get a Huge Thumbs Up». Sunday Sun. Newcastle-upon-Tyne. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին – via HighBeam Research.
{{cite web}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ 4,0 4,1 «2014-08-09 Top 40 Official Singles Chart UK Archive». Official Charts Company.
- ↑ 5,0 5,1 «BGT heartthrobs Bars and Melody at The Met». Peterborough Today. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Jade Wright (2015 թ․ ապրիլի 7). «Bambinos queue for hours outside HMV Liverpool One to meet Bars and Melody». Liverpool Echo. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 7,0 7,1 Gordon Barr (2015 թ․ օգոստոսի 12). «Britain's Got Talent's Bars & Melody line-up two Newcastle dates». ChronicleLive. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 G Roberts (2014 թ․ հունիսի 7). «Britain's Got Talent 2014: Leondre Devries from Bars and Melody tells all». South Wales Evening Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Craig Jones (2016 թ․ մարտի 24). «Exclusive: Britain's Got Talent stars Bars and Melody sued by dad». Bristol Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Der Bartgeier hat sich bei uns wieder nachhaltig etabliert». Der Standard. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Scharnstein Waldrapp Project». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Alpine Ibex Reintroduction_2». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Dähling (2016 թ․ հուլիսի 1). «Fünf Steinböcke warten auf ihren Weg in die Freiheit». Tiroler Tageszeitung vom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Ex-Black Op Agents Go Rogue in High Body-Count Revenge Thriller - Baret News Wire» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Vigilante Diaries (անգլերեն), Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին
- ↑ «Bars and Melody pop in to see Jameela!». BBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ William Gruger (2014 թ․ սեպտեմբերի 26). «Kendrick Lamar, One Direction Highlight Social Chart Action». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 «Bars & Melody». Officialcharts.com. Official Charts Company.
- ↑ Emma Sisk (2015 թ․ փետրվարի 7). «Bars and Melody prepare for release of second single after BGT success». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 20,0 20,1 Kate Rees (2015 թ․ մարտի 17). «BGT's Bars and Melody release their very own Easter egg». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ David W Owen (2015 թ․ ապրիլի 10). «Bars and Melody meet their adoring 'Bambinos' in city's hmv». Leicester Mercury. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին. «See photograph showing Lenehan and Devries each holding their versions of the single with their photographs on the cover.»
- ↑ «BGT Duo's Gig at Slade Rooms». The Tamworth Herald. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ 23,0 23,1 «Pop Rap Duo in Signing Appearance». Western Mail. Cardiff, Wales. 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ Entertainment & Arts (2014 թ․ սեպտեմբերի 4). «CBBC's Friday Download heads to the big screen». BBC. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Up All Night stars Dionne Bromfield and Tyger Drew-Honey reveal their holiday nightmares». Irish Examiner. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ Heather Thompson (2015 թ․ հոկտեմբերի 31). «The Vamps 'Friday Download, The Movie (Up All Night)'». J-14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Greg James, Niki and Sammy, Bars and Melody on bullying». BBC's Newsround. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Ian Sandwell (2016 թ․ հունվարի 10). «X Factor's Kiera Weathers to join Britain's Got Talent's Bars and Melody on UK Tour». Digital Spy. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Bars And Melody - Hopeful». Discogs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Bars and Melody to tour German-speaking countries – Juice or Cider». Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bars And Melody - Never Give Up». Discogs (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 32,0 32,1 «News - BarsandMelody.tv». BarsandMelody.tv (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Bars and Melody on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 «Britain's Got Talent 2014: Bars and Melody open up on their meteoric rise to fame». Wales Online. 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 35,0 35,1 G Roberts (2014 թ․ հունիսի 7). Britain's Got Talent 2014: Leondre Devries from Bars and Melody tells all. South Wales Evening Post. Event occurs at 0:34. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Sandra Loy (2014 թ․ հոկտեմբերի 11). «X Factor: Overload Generation is second Welsh act to make it through to live stages of talent show». Wales Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 37,5 Adele Ankers (2016 թ․ մարտի 25). «Britain's Got Talent Stars Bars And Melody Being Sued By Member's Own DAD». Yahoo News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 38,0 38,1 Alexandra Womack (2014 թ․ հունիսի 10). «Mum of Bars and Melody singer Charlie Lineman is 'over the moon' after 15-year-old comes third on Britain's Got Talent». Gazette. Newsquest Media. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ G Roberts (2014 թ․ հունիսի 7). Britain's Got Talent 2014: Leondre Devries from Bars and Melody tells all. South Wales Evening Post. Event occurs at 0:42. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 40,0 40,1 Katie Baillie (2016 թ․ մարտի 25). «Britain's Got Talent's Bars And Melody are being sued by one of their dads». Metro. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 «Discography Bars and Melody». Irish Charts Portal. Hung Medien.
- ↑ 42,0 42,1 Peak chart positions for studio albums in Poland:
- 143: «OLiS – sales for the period 18.03.2016 – 24.03.2016». OLiS. ZPAV. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- Teen Spirit: «OLiS – sales for the period 26.08.2016 – 01.09.2016». OLiS. ZPAV. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- Generation Z: «OLiS – sales for the period 15.09.2017 – 21.09.2017». OLiS. ZPAV. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 43,0 43,1 Peak positions for albums in Scotland:
- For 143: «Chart Archive > 28 August 2015 – 3 September 2015». Official Charts Company.
- For Teen Spirit: «Chart Archive > 2 September 2016 – 8 September 2016». Official Charts Company.
- For Generation Z: «Chart Archive > 8 September 2017 – 14 September 2017». Official Charts Company.
- ↑ «Polish album and single certifications – 2016». Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ https://itunes.apple.com/album/generation-z/id1262081707?v0=9991&ign-mpt=uo%3D1
- ↑ Peak positions for singles in Scotland:
- For "Hopeful": «Chart Archive > 03 August 2014 - 09 August 2014». Official Charts Company.
- For "Keep Smiling": «Chart Archive > 22 February 2015 - 28 February 2015». Official Charts Company.
- For "Stay Strong": «Chart Archive > 12 April 2015 - 18 April 2015». Official Charts Company.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարս և Մելոդի» հոդվածին։ |
|