Jump to content

Բարբրո Ալվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբրո Ալվինգ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1909(1909-01-12)[1]
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա
Մահացել էհունվարի 22, 1987(1987-01-22) (78 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանYtterselö cemetery[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Ազդվել էԷլին Վագներ
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ և թարգմանչուհի
Ծնողներհայր՝ Յալմար Ալվինգ, մայր՝ Ֆաննի Ալվինգ
Պարգևներ և
մրցանակներ
 Barbro Alving Վիքիպահեստում

Բարբրո Ալվինգ (շվեդ.՝ Barbro Alving, հունվարի 12, 1909(1909-01-12)[1], Ուփսալա, Շվեդիա - հունվարի 22, 1987(1987-01-22), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ լրագրող, գրող և ֆեմինիստ։ Հաճախ տպագրվել է Bang կեղծանվամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբրո Ալվինգը ծնվել է Ուփսալայում 1909 թվականին և եղել է գրող Ֆաննի Ալվինգի ու սկանդինավյան լեզուների և գրականության ուսուցիչ Յալմար Ալվինգի կրտսեր դուստրը[3][4][5]։ Երբ Բարբրոն 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ։ Այնտեղ Բարբրոն ընդունվել է Whitlockska samskolan դպրոց, որն ավարտել է 1928 թվականին։

1928-1931 թվականներին Բարբրոն աշխատել է որպես խմբագիր-քարտուղար Idun շաբաթաթերթում, իսկ 1934-1959 թվականներին` լրագրող Dagens Nyheter օրաթերթում։ 27 տարեկանում նա ռեպորտաժներ է վարել Բեռլինի 1936 թ. Օլիմպիական խաղերից և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ[6]։ Dagens Nyheter-ի հանձնարարությամբ եղել է Խորհրդա-ֆիննական պատերազմում, ռեպորտաժներ է արել գերմանական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի, 1956 թվականի հունգարական ապստամբության ժամանակ։ Որպես օտարերկրյա թղթակից` նա մի քանի տարի շարունակ մեկնել է ԱՄՆ, Վիետնամ, Աֆրիկա, Հեռավոր Արևելք։

Դառնալով պացիֆիստուհի` Բարբրո Ալվինգն ընդունել է կաթոլիկություն։ 1950-ականներին նա մասնակցել է Շվեդիայի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու արշավին։ Քանի որ Dagens Nyheter-ի գլխավոր խմբագիրը շվեդական միջուկային ծրագրի կողմնակից էր, Բարբրոն հեռացել է թերթից և տեղափոխվել Vecko-Journalen շաբաթաթերթ[7]։ Քաղաքացիական պաշտպանության միջոցառման մասնակցելուց հրաժարվելու պատճառով նա մեկ ամսով բանտարկվել է Ստոկհոլմի Լոնգհոլմեն բանտում, որտեղ գտնվելու մասին 1956 թվականին գրել է Dagbok från Långholmen («Լոնգհոլմի օրագրեր») գիրքը։

Բարբրո Ալվինգը տպավորված էր գրող Էլին Վագների գործունեությամբ և նրա մահից հետո` 1949 թվականին, սկսել էր նյութեր հավաքել նրա կյանքի մասին, որոնք հետագայում տպագրվել են Ուլլա Իսակսոնի և Էրիկ Յալմար Լինդերի կողմից գրված Վագների կենսագրության մեջ։

Բարբրոն մի քանի գիրք է գրել, որոնց թվում եղել են նրա թերթերի սյունակները «Käringen mot strömmen» («ամեն ինչ հակառակ անել») կեղծանվամբ. դրանք հրատարակվել են 1946-1973 թվականներին։ Նա նաև գրել է մի քանի սցենար։

1975 թվականին Բարբրո Ալվինգը պարգևատրվել է Իննի Հասարակություն հեղինակավոր մրցանակով։ Ի պատիվ Բարբրոյի է կոչվում ֆեմինիստական Bang ամսագիրը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբրո Ալվինգը չի ամուսնացել։ Նա պատկերազարդող և նկարիչ Բիրգեր Լունդկվիստից 1938 թվականին դուստր է ունեցել` Մոդ Ֆանի Ալվինգը, որն ավելի հայտնի է որպես Ռուֆֆա Ալվինգ Օլին։ Բարբրոն Աննա Լաուրա Սյոկրոնայի (Anna Laura Sjöcrona) և դստեր հետ ապրել է ավելի քան 40 տարի` մինչև իր մահը` 1987 թվականին։ Մոր մահից հետո Ռուֆֆա Ալվինգ Օլին հավաքել և հրապարակել է նրա նամակները և նոթագրությունները[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://grav.genealogi.se/Gravsokview.php?g_id=67218
  3. Wopenka, Johan. «Barbro Alving 1909–1987 In memoriam» (շվեդերեն). Swedish Crime Writers' Academy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Arnborg, Beata. «Barbro Alving (Bang)». www.skbl.se. Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. ”Så nu är man Sveriges styvaste journalist, piddelipej”, retrospective article in Dagens Nyheter 27 March 2014, retrieved 19 May 2014
  7. Arnborg, Beata (2010). Krig, kvinnor och gud. En biografi om Barbro Alving (շվեդերեն). Stockholm: Atlantis. էջեր 316–322. ISBN 978-91-7353-463-5.
  8. Holmgren, Susi (2008 թ․ մայիսի 26). «Bang 1909-1987» (շվեդերեն). Stockholm Public Library. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբրո Ալվինգ» հոդվածին։